Նիկոլ Փաշինյանի կերտած նոր Հայաստանի մեռնող պատկերը՝ մահացածների թվի 28,4 տոկոս աճ՝ առանց պատերազմի զոհերի

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվարին Հայաստանում արտադրվել է 23,198.0 տոննա հաց, որը 2020թ. Նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատ պակաս է 2.2 տոկոսով։
Միևնույն ժամանակ ալյուրի արտադրությունը նվազել է 12.1 տոկոսով և կազմել 11,119.2 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը նվազել է 19.5 տոկոսով և կազմռլ 83 տոննա։ Տորթերի, հրուշակների և հրուշակեղենի արտադրությունը նվազել է 9.5տոկոսով՝ կազմելով 674.6 տոննա, իսկ մակարոնեղենի արտադրությունը նվազել է 23 տոկոսով և համապատասխանաբար կազմել 302.3 տոննա։
Այս թվերը հստակ արտացոլում են նվազող Հայաստանի տխուր պատկերը։ Սա նշանակում է, որ նվազել է սպառումը՝ չկա պահանջարկ, հետևաբար կամ մարդիկ ուղղակի փող չունեն հաց առնելու համար կամ էլ արտագաղթն այնքան մեծ է եղել, որ հացի սպառումը նվազել է բնական ճանապարհով։Թվարկված բոլոր ապրանքները սպառողական նվազագույն զամբյուղում ներառված առաջնային նշանակության սննդամթերք են։ Որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են սպառման, դրա հետևանքով՝ նաև արտադրության ծավալները։
Սա այն պարագայում, երբ համավարակի սահմանափակումների պատճառով դեռևս երկրից դուրս գնալը դեռևս բավականին բարդ է՝ ճանապարհները փակ են, ցամաքային ուղևորափոխադրումներ դեպի այլ երկրներ, մասնավորապես դեպի Ռուսասաստան, չի կատարվում, իսկ օդային ճանապարհով գնալը շատ թանկ է։ Իսկ դեպի եվրոպական երկրներ չվերթներ ընդհնարապես չկան։
Արտագաղթի հետ կապված խնդիրն այսօր էլ կա, գործող կառավարությունն, ըստ էության չի կարողանում լուրջ ծրագրեր իրականացնել դրա դեմն առնելու համար։
Արտագաղթի գլխավոր պատճառը շարունակում է մնալ նոր պատերազմի սպառնալիքն ու սոցիալ-տնտեսական իրավիճակի գնալով ավելի վատթարացող վիճակը։
Սրանից էլ ածանցվում է արտագաղթի և պատերազմում տված ավելի քան 5000 զոհերի բացասական ազդեցությունը ժողովրդագրության ցուցանիշների վրա:
2021 թ. տարեսկզբի նախնական տվյալով՝ Հայաստանի մշտական բնակչությունը 2 միլիոն 964 հազար է կազմում: Այս տարվա հոկտեմբերին նախատեսվում է կատարել մարդահամար, որը օրենքի պահանջ է, քանի որ նախորդ մարդահամարից արդեն ավելի քան 10 տարի է անցել։
2021թ. հունվարին կենսունակության գործակիցը՝ այսինքն՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 84.8 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 110.9 տոկոսի համեմատ: Սա նշանակում է, որ Հայաստանում 15 տոկոսով ավելի քիչ մարդ է ծնվել, քան մահացողների թիվն է։
Եթե համեմատելու լինենք անգամ 2021 թվականի հունվարի տվյալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների հետ, ապա մահացողների թիվը կտրուկ աճել է։ Այսպես՝ 2020 թվականի հունվարին մահացածների թվաքանակը կազմել է 2567 մարդ, 2021 թվականի հունվարին այդ ցուցանիշը հասել է 3295 մարդու։ Այսինքն՝ 2021 թվականի հունվարին մահացածների թվաքանակի աճը կազմել է 28,4 տոկոս։ Ընդ որում այս ցուցանիշների մեջ պատերազմի հետևանքով զոհերի թիվը ներառված չէ։

Սա Նիկոլ Փաշինյանի կերտած նոր Հայաստանի տխուր պատկերն է՝ մեռնող մարդկանց թվաքանակի աճով և ավելի ու ավելի քիչ սննդի սպառման խոսուն ցուցանիշներով։


Հայկ Դավթյան

դիտվել է 1761 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am