Քննչական կոմիտեն չի հերքում վարչապետի խորհրդականին առնչվող սկանդալային տեսանյութերի իսկությունը. News.am

ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Արթուր Այվազյանը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ անձնական էլեկտրոնային փոստին ապօրինի հասանելիություն են ստացել եւ ներբեռնել տեղեկություններ։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։


««168.am» կայքում հրապարակված «Փաշինյանի խորհրդականն է ցուցում տալիս՝ ինչ մեղադրանք առաջադրեն Ռուբեն եւ Ռաֆիկ Հայրապետյաններին. սկանդալային տեսանյութ» վերնագրով հոդվածի եւ կից տեսագրության առնչությամբ տեղեկացնում ենք, որ քննիչի կողմից զեկուցագիր է ներկայացվել անձնական Էլեկտրոնային փոստին ապօրինի հասանելիություն ստանալու եւ տեսանյութում հրապարակված տեղեկությունները ապօրինի ներբեռնելու կապակցությամբ, որն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազի քննարկմանը»,- նշվում է հարցման պատասխանի մեջ։

Սրանով Քննչական կոմիտեն, ըստ էության, հաստատում է, որ հիշյալ էլեկտրոնային փոստը պատկանում է քննիչին, եւ, որ տարածված տեղեկությունը ներբեռնվել է քննիչի էլեկտրոնային փոստից։

Քիչ առաջ NEWS.am-ին Դատախազությունից էլ հայտնել են, որ կայքի հրապարակումն ու փաստաբանի հաղորդումն ուղարկվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու համար։

Հիշեցնենք, որ երեկ 168.am-ը հրապարակել էր տեսանյութ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, եւ ըստ էության հրահանգավորում հիմնական դերակատարներին։

Փաստեր են հրապարակված մասնավորապես այն բանի վերաբերյալ, որ գործով քննիչ Արթուր Այվազյանը, քրեական ոստիկանության բաժնի պետ Ռուբեն Դավթյանը էլեկտրոնային նամակագրությամբ հանձնարարականներ են ստանում Աննա Վարդապետյանից կոնկրետ որոշումների, մասնավորապես՝ Ռուբեն Հայրապետյանին եւ նրա որդուն` Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով։

Նշենք, որ Աննա Վարդապետյանի եւ քննիչ Արթուր Այվազյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերեւույթ հանցագործությունների կատարման մասին փաստաբան Ամրամ Մակինյանի հաղորդում էր ներկայացրել Դատախազությունը։

դիտվել է 655 անգամ
Լրահոս
Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Ford»-ն ու 20 տոննա դիզվառելիք տեղափոխող ավտոցիստեռնով «KamAZ»-ը. ամբողջ դիզվառելիքը թափվել է Արմավիրից դեպի Հացիկ գյուղ տանող ճանապարհին «ԳԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել ու գլխիվայր հայտնվել դաշտում Պատուհանից ընկած 8-ամյա երեխայի վիճակը ծանր կայուն է, վերջին 1 ամսում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել պատուհանից ընկած 7 երեխա Մոսկվան ու Բաքուն քննարկում են Ադրբեջանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունների ստեղծման հարցը․ ՌԴ փոխարտգործնախարար Գեղարքունիքի բնակչի սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունն ավարտվել է Իշխանությունները չգիտեն՝ արդյո՞ք ՀՀ Կադաստրի կոմիտեի քարտեզները համապատասխանում է Ալմա-Աթայի հռչակագրին Ալիևը օկուպացված հայկական Շուշին կապել է Միջին միջանցքի հետ «Մենք չպետք է ուշացնենք ուկրաինական բանակի մատակարարումները». Սթոլտենբերգ Հայաստանի հետ հարաբերությունների խզման մասին խոսք չկա․ Միխայիլ Գալուզին Թույլ չենք տալիս ամերիկյան զենքով հարվածել Մոսկվային, Կրեմլին. Բայդեն Նախիջևանում ուսումնամեթոդական հավաքներ են ակցկացվել Զելենսկին ժամանել է Ֆրանսիա Իրավ Դաշնակցության դեմ պայքարը, անցողակի խաղ ու պար չէ, «հարցը այնքան էլ հեշտ չի սպառվում»․ Կարեն Խանլարյանի պատասխանը՝ Ռ․ Ռուբինյանին Թույլ չենք տալիս ամերիկյան զենքով հարվածել Մոսկվային, Կրեմլին. Բայդեն Մարզպետն ինչ կասի՝ ոչ մեկին հետաքրքիր չէ այլևս. մարդիկ հասկացել են ամեն ինչ. պատգամավոր «ԳԱԶ 2410»-ը մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել է դաշտում, կան վիրավորներ Ծեծկռտուք, սպանություն և սպանության փորձ Փոքր Մասրիկում Անկեղծ ասած՝ շատ եմ ուզում հաղթել վաղվա խաղում․ Արդեն մեծ մարդ եմ, բայց այսքան շատ չեմ պարտվել․ Պետրակով Նարեկ Գարեգինյանի կյանքին վտանգ չի սպառնում. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնել Ոսկեպարում ականի պայթյունից վիրավորված զինծառայողի մասին ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են՝ Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակը չեն իջեցնում, դեսպան Կոպիրկինը շուտով կվերադառնա Երևան Վերին Լարսի անցակետը բացվել է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացման ֆոնին Հայաստանից մրգի արտահանումն այդ երկիր ավելացել է Բագրատ Սրբազանը շատ տեղին ու կարևոր ռեպլիկով դրանց պատասխանը տվեց․ Ռոբերտ Հայրապետյան (video) Սոթքում Նիկոլի նկարով մեքենա էր անցնում, մեզ թվաց՝ հոգեհանգիստ է․ Գառնիկ Դանիելյան (video) «Նիկոլին բերման են ենթարկում Բաքու». Գագիկ Համբարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am