Հայկական բանակի թեման Կրեմլի օրակարգում է. Պուտինի «համբերության բաժակն» էլ լցվեց

Երեկ հերթական հեռախոսազրույցն է կայացել Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև: Ըստ ռուսական կողմի, Սերգեյ Շոյգուն ու Վաղարշակ Հարությունյանը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, իրադրությունը տարածաշրջանում ու ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում։

Ըստ ՀՀ ՊՆ մամլո հաղորդագրության. «Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրների»։

Սա պաշտպանության նախարարների արդեն երրորդ հեռախոսազրույցն է անցած 2 շաբաթվա ընթացքում․ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները խոսել էին նաև փետրվարի վերջին, երբ ԶՈՒ ԳՇ-ն պահանջել էր վարչապետ Փաշինյանի հրաժարականը։

Հայաստանի բանակում, մեղմ ասած, խառը վիճակ է: Փաշինյանը ձգտում է ՊՆ-ն էլ դարձնել սովորական «հանձնարարական» կատարող կառույց՝ իր վստահելիների կառավարմամբ:

Բայց Հայաստանի ու Արցախի հակառակորդ պետությունները զբաղված են բոլորովին այլ հարցերով: Ըստ երևույթին, Շոյգուն, ավելի շատ է անհանգստացած հայկական բանակով, քան Վաղարշակ Հարությունյանը, ու առհասարակ՝ Փաշինյանը:

Ի վերջո, պատերազմի ավարտից 4 ամիս անց հայկական բանակի հետ կատարվողը չի կարող չանհանգստացնել Հայաստանի ռազմավարական դաշնակցին:

Նրանց, հավանաբար, չի անհանգստացնում, որ Ադրբեջանի զինված ուժերը մարտի 15-ից զորատեսակների ներգրավմամբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ են անցկացնելու: Ըստ minval.az–ի՝ «Զորավարժություններին, որոնք անցկացվելու են պաշտպանության նախարարի ղեկավարությամբ, ներգրավված կլինեն մինչև 10 հազար զինծառայող, շուրջ 100 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 200 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր», - ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Զորավարժությունների ընթացքում, որոնք անցկացվելու են բարդ ռելիեֆով լեռնաանտառային տարածքներում, հաշվի առնելով ռազմական փորձը` հիմնականում ուշադրություն է դարձվելու զորքերի կառավարմանը, նրանց մարտական պատրաստության վիճակի բերելուն և վերախմբավորմանը, այդ թվում նաև մարտական համակարգման և համակցված զինված կազմավորումների, հրթիռային և հրետանային զորքերի, ավիացիայի և հատուկ նշանակության ջոկատների միջև փոխգործակցության բարելավմանը: «Զորավարժությունների ընթացքում, որոնք կտևեն մինչև մարտի 18-ը, զորքերը կատարելու են ահաբեկչական խմբերի, ինչպես նաև անօրինական զինված խմբավորումների դեմ պայքարի ուղղությամբ դրված խնդիրներ և հակաահաբեկչական գործողություններ են իրականացնելու», - նշել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը:

Իր հերթին Ալիևն էլ շարունակում է «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսել՝ կարևորելով Թուրքիայի աջակցությունը:

Ալիևը՝ Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակիֆ Աաթայ Քըլըչի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է երկրորդ Արցախյան պատերազմին` ընդգծելով այդ ընթացքում Թուրքիայի ցուցաբերած աջակցությունը: «Մենք անընդհատ միասին ենք, միմյանց աջակցում ենք ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Իհարկե, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից ցուցաբերած աջակցությունը, ինչպես գիտեք, մեծ երախտագիտություն է առաջացրել համայն ադրբեջանցի ժողովրդի մոտ: Դա բնական է, քանի որ երկու եղբայրական երկրներ միշտ էլ իրար կողքի են:

Իմ թանկագին եղբայր, հարգելի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ առաջին ժամերից իսկ մեզ ցուցաբերած քաղաքական և բարոյական աջակցությունը, իհարկե, մեզ շատ է ոգևորել: Համերաշխություն և աջակցություն են ցուցաբերել նաև Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ղեկավարը և խորհրդարանի անդամները: Այսինքն՝ պատերազմի օրերը ևս մեկ անգամ ցույց են տվել, թե ինչպես են մեր ժողովուրդները կապված իրար հետ, ինչ սիրով ու հարգանքով են վերաբերվում միմյանց»,- եզրափակել է Ալիևը:

Ալիևը, հիշեցնենք, որ խոսում է, որ տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել, նոր իրողություն. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն պատմության գրկում է, այն լուծվել է և ավարտվել: Այսօր մենք պետք է նայենք ապագային և մտածենք տարածաշրջանում համագործակցության մասին, մասնավորապես, կարևորագույն խնդիրներից մեկը տրանսպորտային նախագծերի իրականացումն է, Զանգեզուրի միջանցքի բացումը: Վստահ եմ, որ դրան կհասնենք համատեղ ջանքերի միջոցով»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ազդարարել է Զանգեզուրի միջով Թուրքիայի հետ համատեղ տրանսպորտային նախագծերի մասին: «Տրանսպորտային նախագծերի» հարցում Թուրքիայի և Ադրբեջանի ախորժակը բացվել է նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարության ստորագրումից և դրան հաջորդած հայ-ադրբեջանական սահմանի «հստակեցման» գործընթացից հետո: Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունը համաձայնել է «հստակեցնել» սահմանը Սյունիքում:
Բայց հիմա պարզ չէ, Սյունիքի մասով առանձին փաստաթուղթ կա՞, թե՞ ոչ... Բանավո՞ր է այս ամենն իրականացվում սահմաններին, թե՞ սահմանազատման վերաբերյալ փաստաթղթային պայմանավորվածություններ կան

Փաստը մնում է փաստ՝ չնայած Հայաստանի ԱԳՆ-ի մշտական հայտարարություններին այն մասին, թե հայտարարություններն ու պայմանավորվածությունները չեն ենթադրում «Նախիջևանի միջանցքի» ստեղծում, Ադրբեջանն ու Թուրքիան հետևողականորեն շարունակում են պնդել իրենցը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 11600 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am