ՊՆ-ում «սայլուտը» ներսից են խփելու

Ինչպես հայտնի է Նիկոլ Փաշինյանն Արտակ Դավթյանին առաջարկել է ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում, սա այն նույն Դավթյանն է, որին Նիկոլ Փաշինյանն իր իշխանության օրոք երկու անգամ պաշտոնի է նշանակել ու ազատել աղմկոտ հանգամանքներում եւ նույնպիսի իրավիճակում էլ, փաստորեն նշանակում է ԳՇ պետ: 2018 թվականի հեղափոխությունից հետո Փաշինյանը հայտնի օրենքի փոփոխությամբ, բայց միեւնույն է հակասահմանադրական ճանապարհով ազատվեց Մովսես Հակոբյանից եւ ԳՇ պետ նշանակեց Դավթյանին: 2020 թվականին Փաշինյանը Դավթյանին պաշտոնանկ արեց, երբ վերջինը, անտեսելով արգելքը, համավարակի թեժ շրջանում որդու հարսանիքն էր կազմակերպել եւ բազում հյուրեր հրավիրել:
Հարկ է նշել, որ Դավթյանի ԳՇ պետ աշխատած շրջանում զենք-զինամթերք ձեռք բերելու գործարքների շուրջ քրեական գործ կա հարուցված, եւ Պատրոն Դավիթը կալանավորված է։ Եթե Դավթյանին Փաշինյանը վերադարձնում է իր պաշտոնին, նշանակում է, որ այդ գործարքներն անօրինական չեն, եւ վատ զենք չի մատակարարվել,ուստի պետք է ազատ արձակել Պատրոն Դավիթին, հակառակ դեպքում պետք է մեղադրանք առաջադրվի առաջին հերթին ԳՇ պետին, ապա՝ մատակարարին:
Դավթյանի ԳՇ պետ եղած ժամանակ է կառավարությունը փոխել սպառազինության Սպառազինության ձեռքբերման ռազմական պլանը :Այս մասին նոյեմբերի 19-ին «Հայելի» ակումբում, հրավիրված ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը: Նրա խոսքով` 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշել է ձեռք բերել այնպիսի սպառազինություն, որը կհամապատասխանի ժամանակի մարտահրավերներին` նոր սերնդի պատերազմին:
ԳՇ պետի պաշտոնից ազատվելուց մեկ ամիս անց Արտակ Դավթյանը նշանակվեց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ, իսկ 44-օրյա պատերազմից հետո լքեց այս պաշտոնը: Նույն օրը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սուր քննադատեց Արտակ Դավթյանին.«Արտակ Դավթյանի մասին դուք կկարդաք Քննիչ հանձնաժողովի եզրակացության մեջ: Ըստ իս՝ Դավթյանը շատ վատ դերակատարություն է ունեցել 2016թ․պատերազմում՝ որպես օպերատիվ վարչության պետ», ասաց նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ինչպես հայտնի է պաշտպանության գործող նախարար Վաղարշակ Հարությունյանը Անդրանիկ Քոչարյանի մտերիմն է եւ նրա լոբինգով է նշանակվել այդ պաշտոնում, բայց դեֆակտո նախարարը ինքը՝ Քոչարյանն է:
Դավթյանի ԳՇ պետ նշանակվելը Անդրանիկ Քոչարյանին զսպող միջոց է դառնալու: Վերջինս ՊՆ մատակարարման ոլորտում մեծ դերակատար էր, հավանաբար դուրս կմղվի այնտեղից: Քանի որ Արտակ Դավթյանն էլ բարյացկամ տրամադրվածություն չունի Քոչարյանի նկատմամբ եւ իրեն ուղղված քննադատություններին ի պատասխան Քոչարյանին տեղն էր նստեցրել.<< Ընդամենը մի կարճ ժամանակամիջոց զբաղեցնելով Պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը՝ նա իրեն համարում է խոշոր ռազմական գործիչ, որը քաջատեղյակ է երկրի անվտանգության համակարգից։ Փառք Աստծո, որ ավելի բարձր պաշտոն ՊՆ-ում չունեցավ։ Իսկ որտե՞ղ էր այդ անձը պատերազմական այս օրերին։
Եթե այդքան հզոր ռազմական գործիչ է, ինչո՞ւ չհայտնվեց պատերազմական թեժ կետերից մեկում կամ, լավ, գոնե առաջնագծից 10-15 կմ հեռավորությունից չղեկավարեց մեր զորքի շարժը և իր ռազմական գիտելիքներով և փորձառությամբ չկանխեց նահանջը կամ պարտությունը։ Թող լիներ առաջնագծում, հետևեր, թե ինչպես են ընթանում գործընթացները, ուղղորդեր՝ հաշվի առնելով Ապրիլյան պատերազմի դասերը․ չէ՞ որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահն է։
Հիմա էլ խոսում է թերացումների մասի՞ն։ Ապրիլյանի 4 օրն ուսումնասիրեց մեկ տարի, և ուսումնասիրությունների ավարտից մի քանի ամիս անց էլ հանձնաժողովի աշխատանքի արդյունքները դեռ հրապարակված չեն։ Հետաքրքիր է՝ իսկ ինչքա՞ն ժամանակ անհրաժեշտ կլինի պարոն Քոչարյանին 44 օրվա պատերազմը վերլուծելու համար։
Խորհուրդ կտամ, որ մեծ-մեծ խոսելու փոխարեն՝ պարոն Քոչարյանը ներկայացնի, թե անձամբ ինչ օրենսդրական նախաձեռնություններով է հանդես եկել, որոնք կբարձրացնեին ԶՈւ մարտունակությունը, կնպաստեին մեր երկրի անվտանգության ամրապնդմանը։ Ես նման նախաձեռնություն չեմ հիշում, չկա։ Հիմա հարց եմ տալիս՝ պարո՛ն Քոչարյան, ինչո՞ւ ոչինչ չեք արել Ապրիլյան պատերազում արձանագրված բացթողումները շտկելու համար։ Թե՞ խոսելն ու խանգարելն ավելի հեշտ է, քան գործուն քայլեր անելը>>։
Այնպես որ, ՊՆ-ում շուտով սալյուտը ներսից է խփելու:

Անի Սահակյան

 

դիտվել է 2521 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am