Թուրքերը մեր ատոմակայանը ուզում են փակվի, բայց իրենցը՝ ռուսները կկառուցեն

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը հեռուստակամրջի միջոցով այսօր մասնակցելու են «Ակկույու» ատոմակայանի երրորդ բլոկի շինարարության մեկնարկի արարողությանը։

«Ակկույու»-ն ատոմակայան է, որը «Ռոսատոմ» -ը կառուցում է Թուրքիայի Մերսին նահանգում՝ Միջերկրական ծովի ափին։ Ատոմակայանը պետք է ունենա չորս էներգաբլոկ։ Մոսկվան և Անկարան ատոմակայանի կառուցման մասին համաձայնագիրը ստորագրել էին 2010 թվականին։ Պուտինը հույս է հայտնել, որ նախագիծը կավարտվի 2023 թվականին, երբ Թուրքիան նշելու է հանրապետության 100-ամյա հոբելյանը։
«Ակկույու» -ն պետք է դառնա Թուրքիայի առաջին ատոմակայանը և ապահովի երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի մինչև 10 տոկոսը։ Նախագծի արժեքը, «Ռոսատոմ» -ի գնահատականներով, կկազմի մոտ 22 միլիարդ դոլար։ Սա գրեթե ամբողջովին ռուսական նախագիծ է։

Երեկ երեկոյան պաշտոնական Մոսկվան հայտարարեց, որ բավարարված է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով դատավճիռ կայացնելու փաստով։

Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունում մասնավորապես ասված է․ - «Գոհունակություն է առաջացնում, որ Թուրքիայի իրավապահ և դատական համակարգերը վերջապես որոշում են կայացրել 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Կարլովի սպանության գործով» ։

Հայտարարությունում, այդուամենայնիվ, նշված է նաև, որ այդ սպանությունը ծանր հետք է թողել ռուս-թուրքական հարաբերությունների պատմության մեջ։
Անկարայի առանձնապես ծանր հանցագործությունների գործերով դատարանը երեկ դեսպան Կարլովի սպանության գործով հինգ մեղադրյալների դատապարտել է ցմահ ազատազրկման։ Կարլովը սպանվել է Անկարայի Արդիական արվեստի թանգարանում ելույթի պահին։ Թուրք ոստիկանները տեղում սպանել են դեսպանի վրա կրակ արձակած նախկին ոստիկան Մևլութ Ալթինթաշին։

Այսպես, Ռուսաստանը Թուրքիայում, այնուամենայնիվ, ատոմակայան է կառուցում:
Դեռ 2020 թ․ հոկտեմբերի 26-ին «Փրայմը» լուր էր տարածել, թե Ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ն դուրս է գալիս թուրքական «Ակկույու» ԱԷԿ նախագծային ընկերությունից: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ Ռուսաստանը Թուրքիայում, այնուամենայնիվ, ատոմակայան կկառուցի։

Օրերս «Ռոսիա» հեռուստաալիքը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինն ու Թուրքիայի նախագահ Էրդողանը կտան «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցման հիմնական փուլի մեկնարկը: Այսպիսով, թուրքական Մերսին նահանգում, Միջերկրական ծովի ափին, 4 էներգաբլոկներով և 1200 ՄՎտ հզորությամբ ատոմակայանի շահագործումը նախատեսվում է մինչև 2023 թ.։

Հետաքրքիր է, թուրք-ադրբեջանական տանդեմը ամեն առիթով միջազգային հարթակներում բարձրացնում է հայկական ատոմակայանի խնդիրը. Մերը ցանկանում են փակել, հայկական ատոմակայանի փակման հարցով անհեթեթություններ են տարածում: Իսկ միևնույն ժամանակ Թուրքիան իր ատոմակայանն է կառուցում՝ այն էլ ռուսների միջոցով:

Ի դեպ, այսօր Դոհայում հանդիպելու են Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները։ Հանդիպման օրակարգից առայժմ մանրամասներ չկան։ Կարելի է, սակայն, ակնկալել, որ կողմերը կանդրադառնան նաև ղարաբաղյան հարցին և նոյեմբերի լույս 10-ի գիշերը ստորագրված եռակողմ համաձայնագրի հետ կապված հարցերին, մասնավորապես, ինչպես ադրբեջանական և թուրքական կողմերն են ասում՝ Նախիջևանի «միջանցքին» և տարածաշրջանային նախագծերին։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2089 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am