Վրաերթից մահացած երկվորյակների մայրը կրկին երկվորյակներ է լույս աշխարհ բերել/տեսաշար/

Երկու տարի առաջ Նորք Մարաշում ավտոմեքենան դուրս էր եկել մայթ և վրաերթի ենթարկել 4 հոգու, որոնցից մանկասայլակի մեջ գտնվող 8 ամսական երկվորյակ տղաները մահացել էին, իսկ նրանց մայրը տեղափոխվել էր հիվանդանոց:Այս մասին հայտնում է hraparak.am-ը: Ըստ մեղադրանքի՝ Արմենակյան փողոցով դեպի Հերացու փողոց «Ֆոլքսվագեն Գոլֆ» մեքենայով ընթացող Ռազմիկ Ավետիսյանը, թույլ է տվել երթևեկության անվտանգության մասին ՀՀ օրենքի մի շարք հոդվածներով խախտումներ: Նա սկզբում վրաերթի է ենթարկել մայթի կողքով քայլող 83-ամյա Անահիտ Կ.-ին, ապա շարունակել է մեքենայի ընթացքը, վրաերթի է ենթարկել մայթի վրա մանկասայլակով գտնվող 31-ամյա Աննա Հ.-ին՝ 8 ամսական երկվորյակ որդիների՝ Տիգրանի ու Արմանի հետ: Ռազմիկ Ավետիսյանը տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ, թե ինչպես են նրան տրամադրել վարորդական իրավունք՝ պարզ չէ։ Նա սկզբում գրավի դիմաց ազատ էր արձակվել, սակայն հետո, փոքրիկների հարազատների բողոքարկման հիման վրա կրկին կալանավորվել է։ Ավետիսյանն իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ՝ պատճառաբանելով, թե դեպքի պահին գիտակցությունը կորցրած է եղել: Նշենք, որ երկվորյակները մահացել էին փետրվարի 19-ին, նրանց մոր՝ Աննայի ծննդյան օրը։ Երկու տարի անց արդեն 33-ամյա Աննա Հարությունյանը լույս աշխարհ է բերել երեք փոքրիկների։ Նրանցից ավագը՝ Լիաննան ծնվել է 2016թ.-ի հունիսի 27-ին, հենց նույն օրը երբ ծնվել էին երկվորյակները. «Ծննդյանս օրը մահացան փոքրիկներս, էտ օրվանից ծննդյանս օրը տանել չեմ կարողանում։ Աստծո նվեր են երեխաներս, աղջիկս ծնվեց հենց նույն օրը, երբ ծնվել էին երկվորյակ տղաներս։ Եթե նրանք ողջ լինեին, հիմա հինգ երեխա կունենայի»։ Աննան դեպքը հիշելիս հուզվում է, ասում է, որ եթե տղաները ողջ լինեին, արդեն երեք տարեկան կլինեին ու կկարողանային խոսել․ «Կեսարյան հատումով էի երեխեքիս ունեցել, ինձ երեխա ունենալ չէր կարելի, բայց Լիաննայի ծնվելուց հետո, պարզվեց, որ էլի հղի եմ, երբ իմացա, որ էլի երկվորյակներ եմ ունենալու, ասացի, որ ինչ գնով էլ լինի, պիտի լույս աշխարհ բերեմ նրանց։ Աստված էն երկուսին վերցրեց, հիմա հետ է վերադարձնում»։ 2017թ.-ի ապրիլի 22-ին ծնված երկվորյակները քույր և եղբայր են, Վահագ և Լիլիթ, նրանք ծնվել են 6.5 ամսականում։ Փոքրիկներից Վահագը աչքերի հետ խնդիրներ ունի, բուժման կարիք ունի․ «Ո՛չ թոշակ ենք ստանում, ո՛չ նպաստ, վարձով էս տունն էլ հազիվ ճարեցինք։ Առաջ տպարանում էի աշխատում, հիմա էլ չեմ կարող, փոքրիկներիս պիտի մեծացնեմ, տան ամբողջ հոգսը ամուսնուս ուսերին է։ Բարեգործներն օգնեցին, հագուստ ու տեխնիկա նվիրեց մեզ, բայց հիմա մի հատ կռավաթ ունենք»։ Փոքրիկների հայրն ասում է, որ Լիաննան՝ մեծ աղջիկը, իրենց կողքին է քնում, իսկ նորածիններն ունեն օրորոց, որը նվեր են ստացել։ Նշեմ, որ մեր այցելության օրը Աննայի ամուսնու մեջքը բռնվել էր ֆիզիկական ծանր աշխատանքից և գործի չէր գնացել։ Կիսավեր տան մի անկյունում մահացած երկվորյակների նկարներն էին կախված՝  կողքին սրբապատկեր։ Որքան էլ, որ ողբերգական պատմություն ունի այս ընտանիքը, այնուամենայնիվ նորածինների շնորհիվ լույսով ու կյանքով էր լցվել նրանց խարխուլ, վարձակալած տունը։ 1 11 111 1111  

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am