Ժամանակը գնում է. ով կարող է հեռացնել Փաշինյանին

Հետպատերազմական Հայաստանում էլ մարդ, կառույց եւ ինստիտուտ չմնաց, որ չպահանջեց կապիտուլանտ Նիկոլ Փաշինյանի եւ իր իշխանության հեռացումը՜ Գիտությունների ազգային ակադեմիա, տարբեր բուհերի խորհուրդներ, կաթողիկոսներ, նախագահներ, մտավորականներ, համայնքապետեր, բոլոր բոլորը , ինչպես նաեւ քաղաքակա ուժեր, որոնցից մի քանիսը հազարավոր էլեկտորատ ունեն: Սակայն Նիկոլ Փաշինյանը երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած չի հեռանում իշխանությունից: Այս մարդու համար ժողովրդի կամը պետք է երեւա փողոցում, հենց սրանով էր պայմանավորված նրա մարտիմեկյան հավաքը: Մարդը վարչական ողջ ռեսուրսները կիրառեց, որպեսզի ընդդիմությանը ցույց տա, որ իր կողքին ավելի շատ ժողովուրդ կա:
Նոյեմբերի 9-ից հետո շուրջ չորս ամիս է Հայաստանում ներքաղաքական լարումը որեւէ կերպ չի թուլանում: Հայաստանում ուղիղ չորս ամիս է գրեթե չի դադարում փողոցային պայքարը, որը գեներացրել են 17 եւ ավելի ուժերը: Լավ է, թե վատ պայքարի նրանց մեթոդները, մարտավարությունը, հարթակից հնչող ելույթներն ու կոչերը, ընդունելի են, թե ոչ 17-ն ու նրանց լիդերները, հարցի մյուս կողմն է, իսկ գլխավորն այն է, որ շնորհիվ այս ուժերի Հայաստանը, հայ ժողովուրդը փրկվեց ազգային խայտառակությունից: Եթե այս պայքարն էլ չլիներ, կստացվեր, որ կապիտուլանտը վաճառեց մեր հայրենիքը, մատաղ արեց հինգ հազարից ավել մեր երիտասարդներին, հազարավոր ճակատագրեր խեղեց, այսօր էլ Սյունիքի ու Տավուշի համայնքներն է իր ադրբեջանցի գործընկերների հետ սակարկում, բայց որեւէ մեկը չի ընդվզում կատարվածի հետ: 17-ին ու նրանց գործողությունները քննադատող քաղաքացիները, որոնք նաեւ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, պետք է այսօր հասկանան, որ Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր է կախված Հայաստանի գլխին ու նրա ցանկացած օրը իշխանության ղեկին տանում է մեր պետականության կորստի: Ուստի այսօր պատեհ պահը չէ սիմպատիաներով, հակակրանքներով առաջնորդվելու համար: Վաղը, երբ գա ընտրության պահը, յուրաքանչյուր ոք կընտրի նրան, ում ինքն է ուզում: Հատկապես բանակի հնչեցրած ահազանգից, կոչից հետո տանը նստելը կնշանակի աջակցել Նիկոլ Փաշինյանին:
Բբանակն իր խոսքն ասել է, հիմա քաղաքացիների գործելու ժամանակն է: Քաղաքական այն ուժերն էլ, որոնք 17-ի մեջ չեն, բայց նաեւ Նիկոլ Փաշինյանին են դեմ, հույս չունենան, թե հարվածելով, վարկաբեկելով նրանց կհեռացնեն հարթակից եւ իրենք կփորձեն իրենց բախտը: Ժամանակը Հայաստանի օգտին չի գնում եւ ամե րոպեն կարող է ճակատագրական լինել աշխարհի խոշոր խաղացողների շահերի կիզակետում հայտնված Հայաստանի համար:

Անի Սահակյան

դիտվել է 2020 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am