Ահազանգ.խմելու ջուրը պիտանի չէ.Դարակերտում խմելու ջուրը ոռոգման համար էլ պիտանի չէ.Խոդեդանյան

Արարատի մարզի Դարակերտ համայնքում ջրի խնդիրը ամառվա տապի հետ գնալով սրվում է։ Գյուղի բախտը չի բերել, տարիներ շարունակ խմելու ջրի կարոտով դարակերտցիներն այս գարնանը ուրախացել են, ծորակներից մաքուր ջուր է հոսել, բայց այն տեւել է երկու-երեք ամիս։ Այսօր գյուղը նորից կանգնած է ջրի խնդրի առաջ, այստեղ ջուր խմելու համար էլ պետք է փող ունենաս։ Շաբաթը երեք օր մեծ մեքենաներով ջուրը վաճառում են գյուղացիներին․« Բոլորը ջուր են առնում,՝ թեկուզ պարտքով, որովհետեւ մեր խմելու ջուրը անգամ ոռոգման համար պիտանի չէ»,- վստահեցնում է համայնքի ղեկավարի տեղակալ Վարուժան Խոդեդանյանը։ Նա մասնագիտորեն է բացատրում, որ լաբորատոր փորձաքննությունների արդյունքում համայնքի մասնագետները պարզել են, որ համայնքին հասնող խմելու ջուրը մինչեւ անգամ ոռոգման նպատակով չի կարելի օգտագործել․«Եթե Գառնիի ջրում EC 0.3-04 է, PH բավականին ցածր ցուցանիշ, իսկ օրինակ մեր գյուղի ջրում այդ ցուցանիշները մոտ տաս-քսան անգամ ավել են, այդ ջուրը ընդհանրապես խմելու պիտանի չէ»,- ասում է Խոդեդանյանը։ Թե ինչն է պատճառը, որ համայնքում ջրի հարցն անլուծելի է դարձել, համայնքի ղեկավարի տեղակալը պատասխանեց․«Անտարբերությունը»,.ապա շարունակեց ․«Այն ժամանակ, երբ մեր համայնքի ջրամատակարարումը սպասարկում էր Մասիսի մասնաճյուղը, կարողանում էինք հետները ինչ-որ չափով լեզու գտնել։ Իհարկե, ջրի որակը այդ ժամանակ էլ լավը չէր, բայց վթարների դեպքում կապվում էինք իրենց հետ, գալիս-անմիջապես վերացնում էին թերությունները, հիմա ինչ մնացել ենք «Երեւան ջուր»-ի հույսին մեր խնդիրներն ավելի շատացել են։ Ավելի լավ է էս ջուրը չտան, քան տալիս են մեզ գցում կրակը։ Մարդիկ գալիս իրավացիորեն դժգոհում են, հարցնում՝ ինչու է այդպես, ինչու ջուր չունենք, իսկ մեզ լսող չկա։ Մեզ ընդամենը ասել են, որ մինչեւ սեպտեմբեր հաստատ ոչինչ չի փոխվելու, մնալու է նույն վիճակը։ Սեպտեմբերից հետո կլինի՞ մաքուր ջուր, ոչ մեկ տեղյակ չէ, ոչ մի հստակ պատասխան մեզ չեն տալիս»։ Վարուժան Խոդեդանյանը վստահեցնում է, որ դիմել են բոլոր պատկան մարմիններին ու համայնքային իշխանության համար հարցը մշտապես ուշադրության կենտրոնում է․«Գյուղապետն էլ պարբերաբար նամակներ է ուղարկում «Երեւան ջուր», անընդհատ տարբեր տեղեր ենք դիմում, բայց պատասխան չկա» , տեղեկացնում է նա։ Ջրի որակի կտրուկ վատացումից դեռեւս տուժածներ չկան, բոլորն իրար տեղյակ են պահել ու հիմա նորից ջուր են առնում։ Մինչդեռ մի քանի տարի առաջ Դարակերտից տասնյակ մարդիկ են աղիքային թունավորմամբ հիվանդանոց պառկել։ Հիշեցնենք, որ Հանրապետության համայնքներից կեսից ավելին խմելու ջրի խնդիր ունեն։ Այս տարվանից «Վեոլիա» -ն դարձել է ջրամատակարման եւ ջրահեռացման համակարգի միասնական օպերատորը, սակայն այս նույն համայնքներում այն ներկայացված չէ։ 2017թ պաշտոնական վիճակագրության համաձայն` մեր երկրում 560 բնակավայրեր ընդգրկված չեն կենտրոնական ջրամատակարարման սպասարկման տարածքներում: Ավելի պարզ` այս տարածքներում խմելու ջրագծեր չկան, մարդիկ դույլով կամ տակառով են ջուր գնում կամ էլ ապավինում են պապենական կամ ավանդական մեթոդներին: Մինչ 2017 թվականի հունվարի մեկը այդ 560 համայնքների, ջրամատակարարումն իրականցնում էր <<Հայջրմուղկոյուղին>>: Հ․Գ-Ի դեպ, տեղեկություններ ունենք մի շարք այլ համայնքներից, որտեղ առկա է նմանօրինակ խնդիր, որ ապրիլի 2-ի ընտրություններով պայմանավորված մեկ-երկու ամիս ջրի որակը «վերեւից» լավացրել են, հետո անցել հին ռեժիմին։   Անի Սահակյան

դիտվել է 264 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am