Պուտինի ապտակը, խնդրանքն ու նախազգուշացումը

Հաքերները` «ինչպես ազատ նկարիչները». Պուտինի անկեղծ խոստովանությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս պատասխանելով արտասահմանցի լրագրողների հարցերին՝ չի բացառել, որ «հայրենասեր ռուս հաքերները» կարող էին միջամտել տարբեր երկրներում ընտրական գործընթացներին: «Հաքերները նկարիչների պես ազատ մարդիկ են և տեսականորեն հնարավոր է, որ, հայրենասիրական զգացմունքներից ելնելով, ինչ-որ բան են արել», - ասել է Պուտինը՝ հավելելով, որ «պետական մակարդակով Ռուսաստանը նման բաներով չի զբաղվում և չի զբաղվելու»: «Ես խորը համոզմունք ունեմ, որ հաքերները չեն կարող էականորեն ազդել ընտրական գործընթացների վրա»,  ասել է ՌԴ նախագահը և շարունակել, թե «հնարավոր է, որ ինչ-որ մեկը հատուկ է նման բան անում և այդ շղթան այնպես ներկայացնում, որ հաքերային հարձակման աղբյուրը Ռուսաստանը լինի»։ Նկատենք, որ այդ հայտարարությունից ընդամենը մեկ օր առաջ Պուտինը ասել էր, որ ՌԴ-ն պետական մակարդակով չի զբաղվում ցանցահենային հարձակումներով, և ջանում է պայքարել նրանց դեմ։ Նա չի բացառել, որ ցանցահենները կարող էին հայրենասիրական նկատառումներով «իրենց ավանդը ներդնել պայքարում նրանց դեմ, ովքեր վատ են արտահայտվում Ռուսաստանի հասցեին»։ Հիշեցնենք, որ ամերիկյան հատուկ ծառայությունները ՌԴ-ին մեղադրում են ամերիկյան նախագահական վերջին ընտրություններին միջամտելու մեջ: Վաշինգտոնը հայտարարել է, որ Պուտինը կարող էր անձամբ կարգադրել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության հետ կապ ունեցող քաղաքական խմբերի նկատմամբ համակարգչային հարձակումների կազմակերպումը: Կրեմլը հերքում էր այդ մեղադրանքները: Սանկտ Պետերբուրգում անցկացված ավանդական միջազգային տնտեսական ֆորումին Պուտինը հանդիպել է միջազգային լրատվամիջոցների ղեկավարների հետ և պատասխանել նրանց հարցերին: ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ երկիրը պայքարում է իր ազգային շահերի համար, սակայն նրան «փորձում են կանգնեցնել՝ դիմելով միջազգային իրավունքին հակասող գործողությունների»: Ռուսատյացությանը վերաբերող հարցին Ռուսաստանի նախագահն արձագանքել է․ - «Դրա հիմքում բազմաբևեռ աշխարհի կայացումն է, ինչը դուր չի գալիս մոնոպոլիստներին։ Նման տրամադրությունները, սակայն, երկար չեն տևի, իրավիճակը դեպի լավն է փոխվում, ռուսառյացությունը նվազում է»: Ի պատասխան գերմանացի լրագրողի հարցին, Պուտինն ասել է, որ չի աջակցում առաջիկայում Գերմանիայում կայանալիք ընտրություններին մասնակցող քաղաքական գործիչներից որևէ մեկին․«Մեզ միևնույն է ում հետ աշխատել։ Կարևոր է, որ այդ մարդիկ, ինչպես մենք՝ ռուսական կողմը, արդյունավետ համագործակցելու ցանկություն ունենան»։ Ինչ վերաբերում է կանցլեր Մերկելին, Պուտինի փոխանցմամբ, իրենք ունեն և՛ տարաձայնություններ, և՛ ընդհանրություններ։ ՌԴ-ի և Ճապոնիայի միջև վեճի առարկա հանդիսացող Հարավկուրիլյան կղզիների մասին հարցին ի պատասխան՝ Պուտինն հայտարարել է, թե սպառազինությունների մրցավազքը նախաձեռնողը ռուսական կողմը չէ: Այդուամենայնիվ Մոսկվան, Պուտինի պնդմամբ, մտադիր չէ անգործ նայել, թե ինչպես է ԱՄՆ-ը հակակհրթիռային համակարգեր տեղադրում Հարավային Կորեայում: ՌԴ-ԱՄՆ համագործակցության հիմքը փլուզված է, բայց... Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա «սառը պատերազմի» տարիներից ի վեր, ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում երկու երկրների գործարարների հետ հանդիպմանը: Պուտինի խոսքով՝ Մոսկվան ու Վաշինգտոնը կապի մեջ են միջազգային հարթակներում, սակայն երկկողմ համագործակցության հիմքը փլուզված է: Միևնույն ժամանակ, նա հավաստիացրել է, թե ՌԴ-ն շարունակելու է երկխոսությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, և խնդրել է ամերիկյան բիզնեսին օգնել այդ հարցում: «Օգնեք մեզ՝ վերականգնելու նորմալ քաղաքական երկխոսությունը: Ես ձեզ խնդրում եմ Ռուսաստանի անունից եւ դիմում եմ ամերիկյան կողմին՝ օգնեք ԱՄՆ-ի նորընտիր նախագահին եւ նոր վարչակազմին»,-ասել է Պուտինը: Միայն ԱՄՆ-ի հետ ամուր առեւտրական ներդրումային կապերը կարող են ռուս-ամերիկյան հարաբերությունները պաշտպանել քաղաքական կոնյունկտուրայի տատանումներից, ընդգծել է Պուտինը: Իսկ ՆԱՏՕ-ում` «միայն վասալներ» են Պուտինը ՆԱՏՕ-ն անվանել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գործիքը, որում միայն վասալներ կան, այս մասին նա ասել է ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում, որից մի մաս հրապարակել է Politico պարբերականը: «Այսօր դա ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գործիքն է, այնտեղ դաշնակիցներ չկան, այնտեղ միայն վասալներ կան»,- ասել է նա: Պուտինի խոսքով՝ երբ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է դառնում, նրա համար արդեն շատ դժվար է լինում ԱՄՆ-ի՝ «ՆԱՏՕ-ի խոշոր առաջնորդ երկրի» ճնշմանը դիմակայելը: Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը դրա հետ կապված հակամիջոցներ է ձեռնարկում, սակայն ընդհանուր առմամբ, «իրավիճակը լարում է»: «Մեզ ի՞նչն է անհանգստացնում: Մեզ անհանգստացնում է որոշումներ ընդունելու պրակտիկան: Ես գիտեմ՝ դրանք ինչպես են ընդունվում»,- հավելել է ՌԴ նախագահը: Թամար Բագրատունի

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am