Փորձված գայլը զույգ ոտքով է թակարդն ընկնում․ Արմեն Սարգսյանի վերջը

 

Սահմանադրական լիազորությունները կատարելու փոխարեն, պետության գլխի գործառույնթերով օժտված Արմեն Սարգսյանը հերթական անգամ, մարտի 9-ի կեսգիշերին մոտ ինչ-որ անհասկանալի հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշվում է․

<<Տարբեր քաղաքական ուժերի, գործիչների և անձանց կողմից հնչում են ամենատարբեր մեկնաբանություններ, պարզաբանումներ և վերլուծություններ՝ Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելու ժամկետների վերաբերյալ: Այս հարցը շահարկելով՝ ձևավորվում է թյուր կարծիք, թե մարտի 9-ը ՍԴ դիմելու վերջնաժամկետն է:
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնում է, որ նման կարծիքներն անհիմն են՝ ՍԴ դիմելու վերջնաժամկետ չկա, և Հանրապետության նախագահն առաջիկայում դիմելու է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով, ինչի մասին արդեն իսկ հայտարարվել է:

Հանրապետության նախագահը կրկին հանդարտության, սթափության ու զսպվածության կոչ է անում բոլորին>>,- նշված է հայտարարության մեջ:
Ի՞նչ է նշանակում՝ վերջնաժամկետ չկա և նախագահն առաջիկայում դիմելու է ՍԴ։ Եթե վերջնամակետ չկա, ինչո՞ւ էր նախագահը, նշված հայտարարությունից ժամեր առաջ հայտարարում, թե Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ազատումը վարչապետի իրավասությունների ներքո գտնվող հարց է։

Փաստորեն, երբ ցուցարարները շրջափակեցին Արմեն Սարգսյանի կեցավայրը, հողը նրա ոտքերի տակ սկսեց դողալ, առավել ևս, որ չկա վստահություն, թե ոստիկանները նախագահին կպաշտպանեն նույն նվիրվածությամբ, ինչպես վարչապետին, Արմեն Սարգսյանը որոշեց ՍԴ դիմել և սթափության հորդորներ հղել։
Ու՞մ են ուղղված հանդարտության և սթափության հորդորները․ ինքը՝ Արմեն Սարգսյանը, որպես պետության գլուխ, որևէ քայլ չի արել հանրային լարվածության թոթափման և վերահաս պետական ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ։ Եթե անգամ մի կողմ դնենք այս պահին վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի պետականակործան քայելերի հաջորդական շղթան, որի հետևանքով մենք այսօր աղետալի վիճակում ենք հայտնվել, միևնույնն է, ցանկացած պարագայում, եթե սահմանադրական երկու կարևորագույն ինստիտուտների միջև առաջացել է վեճ, այն պետք է լուծում ստանա Սահմանադրական դատարանում։ Տվյալ պարագայում առաջացել է հակասություն վարչապետի ինստիտուտի և Զինված ուժրերի գլխավոր շտաբի միջև, որն ուղղակիորեն սահմանադրական պատասխանտվություն է կրում պետության անվտանգության և սահմանների անառիկության համար, ապա էլ որտե՞ղ, եթե ոչ Սահմանադրական Դատարանում, պետք է տրվի այս հակասության պատասխանը։ Այս հարցով ՍԴ դիմելու լիազորությունը վերապահված է նախագահի ինստիտուտին։

Արմեն Սարգսյանը իր ինստիտուցիոնալ գործառույթը չի կատարել՝ հասկանալով, որ չեզոքությունն ու անգործությունը բերելու է հանրային լարվածության, պետական և քաղաքական ճգնաժամի։
Այդ ի՞նչ գաղտնի պայմանավորվածություն կա, որի դիմաց Արմեն Սարգսյանը գերադասում է պետությունը տանել կործանման, քան թե գործել՝ կատարելով սեփական իրավասությունները։ Նախագահի ինստիտուցիոնալ անգործությունն այս պահին պետության համար ավելի լուրջ վտանգ է, քան Նիկոլ Փաշինյանի գոյությունն ու ազգակործան գործունեությունը։ Գոնե Փաշինյանի վտանգավորությունն ակնհայտ է։ Մինչդեռ նախագահ Արմեն Սարգսյանն շարունակում է սատանի մայլում քյանդրբազություն անել՝ խաղալով բոլոր հնարավոր լարերի վրա։ Բրիտանական լրետասական ցանցի գործիքակազմին տիրապետող սույն պարոնին, սակայն, չէր խանգարի հիշել, որ փորձված գայլը զույգ ոտքով է թակարդն ընկնում։ Արդեն հասունանում է այն պահը, երբ հրապարակի բազմությունը և զինված ուժերի հրամկազմը պետք է պահանջի ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ նաև Արմեն Սարգսյանի հրաժարականը։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 5984 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am