Ալիևի համառությունը. Հայ գերիների հարցը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում

Մինչև շաբաթավերջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի Ադրբեջանում պահվող հայ գերիներին առնչվող օրինագիծ, որի հեղինակը Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբն է։ Այդ մասին «Ազատության»-ը հայտնեց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը։

Բանաձևով կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփեյերը, Դևիդ Վալադաոն և Ֆրենք Փալոն-կրտսերը կոչ են անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել գերեվարված ավելի քան 200 հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, որոնց թվում նաև կանայք են։

«Այս հաջորդ մի քանի օրերի ընթացքում բանաձևը կներկայացվի տարբեր կոնգրեսականների, որպեսզի իրենք զորակցեն և բանաձևն ավելի մեծ թվով զորկացողներով ներկայացվի Ներկայացուցիչների տուն: Պետք է աշխատանք տարվի այս բանաձևի վերաբերյալ զորակցությունն ընդլայնելու համար», - ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակը։

Բանաձևում շեշտվում է՝ չնայած նրան, որ Ադրբեջանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պարտավորվել է վերադարձնել ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց, ավելի քան 100 օր անց էլ, սակայն, շարունակում է իր մոտ պահել ավելի քան 200 հայ ռազմագերիների և քաղաքացիականների։ Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանը նույն պարտավորությունն ունի նաև Ժնևի կոնվենցիայով:

Էլիզաբեթ Չուլջյանի խոսքով՝ հայ գերիների վերաբերյալ օրինագիծն ուղերձ է Ադրբեջանին, որ հայ գերիների խնդրի լուծումը նաև Միացյալ Նահանգների օրակարգում է։

«Սա շարունակական աշխատանք պետք է լինի, պետք է հարցը բարձրացվի ամենաբարձր մակարդակի վրա՝ կլինի միջազգային Կարմիր խաչի հետ, Մինսկի խմբի համանախագահների հանդիպումների ընթացքում։ Սա ևս մեկ հստակ ազդանշան է Ադրբեջանի կառավարությանը, որ ռազմագերիների հարցը չեն կարող մի կողմ դնել», - ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակը։

Կոնգրեսականներն իրենց հեղինակած բանաձևով ԱՄՆ Պետդեպարտամենտին էլ հորդորում են բոլոր մակարդակներում գործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները, որոնք ստանձնել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և միջազգային իրավունքով, և ազատ արձակի հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց։

Բանաձևում հղում է արվում նաև միջազգային հեղինակավոր կառույցների զեկույցներին, որոնցում արձանագրվել է, որ ադրբեջանական կողմը հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորել, արձանագրվել են բռնության, գլխատման, աճյունների պղծման դեպքեր։

Նկատենք, որ անցյալ շաբաթավերջին Ադրբեջանում պահվող հայ գերիներին անդրադարձել էր նաև Միացյալ Նահանգների Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը։ Պաշտոնյան կոչ էր արել ամերիկյան իշխանություններին քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ։

Այսպես, մինչ այս պահը Հայաստան է վերադարձվել 69 գերի։ Հայկական կողմի տվյալով՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվն անցնում է 200-ից։

Սակայն, անցյալ ամիս, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքուն վերադարձրել է հայազգի քաղաքացիներին, որոնք գերեվարվել էին պատերազմի ընթացքում, և Ադրբեջանում պահվում են միայն «ահաբեկիչներն ու դիվերսանտները»։
Հիմա ամերիկյան կողմից պարզ է, որ որոշակի ճնշումներ կլինեն Ադրբեջանի իշխանությունների ուղղությամբ: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն՝ ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ Ֆրանսիան և եվրոպական երկրներ ճնշումներ գործադրում են Ալիևի ուղղությամբ:

Առայժմ, ապարդյուն, Ալիևը շարունակում է համառել: Նա հայ ռազմագերիներին օգտագործելու է որպես «առևտրի» առարկա և այդ մասին արդեն Փաշինյանն էլ ակնարկեց:

Փաստն այն է, որ ոչ ժողովրդավար Ադրբեջանը, պատերազմ սանձազերծելուց հետո էլ առայժմ մնում է անպատիժ, և շարունակում է պատերազմական հանցագործությունները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2016 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am