Ռուս-թուրքական ատոմակայանն ու Անկարայի «մուննաթն» ԱՄՆ-ին

Անկարան զգուշացնում է Վաշինգտոնին, որ ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման առնչությամբ ամերիկյան ճնշումը Թուրքիայի վրա կարող է «բումերանգի ազդեցություն» ունենալ։ «Եթե որևէ այլ երկիր առավելապաշտական մոտեցում է ցուցաբերում մեզ, ասես, գիտե՞ս կա՛մ մեր ուզածով է լինելու, կա՛մ՝ ոչինչ, ապա նման վերաբերմունքն այլ ուղղությամբ է տանում», - հայտարարեց Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։

Հիշեցնենք, որ ռազմական նույն դաշինքի՝ ՆԱՏՕ-ի անդամներ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում լարումն ակնհայտ դարձավ 2019թ. ամռանը, երբ Թուրքիան հայտնեց ռուսական արտադրության S-400-ների գնման մասին։ Միացյալ Նահանգները համարում է, որ ռուսական զենիթահրթիռային համակարգերն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների հետ և սպառնալիք են հանդիսանում եվրո-ատլանտյան ռազմական միության համար։

Թուրքիան, իր հերթին, հայտարարում է, որ հետ քայլ չի անելու խնդրահարույց սպառազինության հարցում, քանի դեռ Միացյալ Նահանգները զիջումների չի գնում աշխարհաքաղաքական մի շարք հարցերի համատեքստում։ «Ամերիկյան կողմը պետք է հասկանա Թուրքիայի ազգային անվտանգության շահերը, մենք ցանկանում ենք կոնկրետ քայլեր տեսնել մեր դաշնակիցների կողմից», - ասել է Էրդողանի խոսնակը կիրակի «Բլումբերգ»-ին հրապարակված հարցազրույցում։

Նախորդ տարվա դեկտեմբերին ռուսական համակարգերի գնման առնչությամբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի նկատմամբ։ Պատժամիջոցները վերաբերում են Թուրքիայի ռազմական ոլորտին։ Ավելի վաղ ԱՄՆ-ն Թուրքիային բացառել էր F-35 կործանիչների արտադրության ծրագրից, որտեղ Թուրքիան ոչ միայն արտադրող էր, այլև գնորդ։ Վաշինգտոնում վարչակազմի փոփոխությունից հետո Թուրքիան մի քանի փորձ է արել՝ բանակցելու աղմկահարույց խնդրի վերաբերյալ, սակայն Միացյալ Նահանգները պարբերաբար հայտարարել է, որ պատժամիջոցները շարունակելու են գործել այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի հրաժարվել ռուսական զենիթահրթիռային համակարգերից։

Իբրահիմ Քալընը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն կանխել է թուրքական արտադրության 30 ATAK հարձակողական ուղղաթիռների վաճառքը Պակիստանին։ 1,5 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը չեղարկվել է, քանի որ սահմանված պատժամիջոցների շրջանակում ԱՄՆ-ն հրաժարվել է Թուրքիային արտոնագիր տալ ուղղաթիռների շարժիչների արտահանման համար։

Նկատենք, որ ԱՄՆ-ն կանխել է թուրքական արտադրության 30 ATAK մարտական ուղղաթիռների մատակարարումը Պակիստանին. այժմ այդ տենդերը, ամենայն հավանականությամբ, կստանա Չինաստանը, ասել է Կալինը` մեկնաբանելով ԱՄՆ պատժամիջոցներն իր երկրի դեմ ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման պատճառով:

Ինչպես 2018-ի հուլիսին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ներկայացուցիչը, Թուրքիան և Պակիստանը համաձայնագիր են ստորագրել 30 ATAK ուղղաթիռների մատակարարման մասին, ինչը Թուրքիայի պատմության մեջ ամենամեծ պայմանագիրն է պաշտպանական արտադրանքի միանվագ մատակարարման համար: Դրա գումարը 1.5 միլիարդ դոլար է գնահատվել: Սակայն պայմանագրի կատարումը հետաձգվել էր ԱՄՆ-ի կողմից Թուրքիային շարժիչների արտահանման լիցենզիա տրամադրելու մերժման պատճառով, քանի որ Կոնգրեսն արգելափակում է ամերիկյան զենքի մատակարարումը Թուրքիային, որպեսզի ստիպի նրան հրաժարվել Ռուսաստանից ավելի վաղ գնված S-400 հակաօդային պաշտպանության համակարգերից: Թուրքիան զբաղվում է ուղղաթիռների իր սեփական շարժիչների մշակմամբ:

Քալընի խոսքով` Թուրքիան գնացել է S-400-ների գնմանն ԱՄՆ դիրքորոշման պատճառով, որը հրաժարվեց ձեռնտու պայմաններով Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել Անկարային: Միևնույն ժամանակ, Ֆրանսիան սառեցրեց Թուրքիայի հետ բանակցությունները ֆրանս-իտալական Eurosam կոնցեռնի հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման շուրջ` Սիրիայում Անկարայի գործողությունների պատճառով:

Ռուսաստանի նորագույն S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները, որոնք ճգնաժամ են առաջացրել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում, սկսվել էին 2019-ի հուլիսի կեսերին: Վաշինգտոնը պահանջում էր հրաժարվել գործարքից և դրա դիմաց գնել ամերիկյան Patriot համակարգերը` սպառնալով հետաձգել կամ նույնիսկ չեղարկել վերջին F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել` CAATSA-ի («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենք): Անկարան հրաժարվեց զիջումների գնալ և շարունակեց բանակցությունները S-400-ների լրացուցիչ խմբաքանակի գնման շուրջ:

Մինչ ականատես ենք դառնում թուրքական կողմից դեպքի ամերիկյան կողմ դժգոհություններին՝ հայտնի դարձավ, որ Պուտինն ու Էրդողանը կտան «Ակույու» ատոմակայանի կառուցման հիմնական փուլի մեկնարկը...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կտան «Ակույու» ԱԷԿ-ի կառուցման հիմնական փուլի մեկնարկը: Միջոցառումը կկայանա հաջորդ շաբաթ հեռուստակամրջի ռեժիմում: Մասշտաբային ռուս-թուրքական նախագծերն իրականացվում են արագ տեմպերով՝ երկու երկրների քաղաքական կամքի շնորհիվ՝ չնայած քննադատությանը, ավելի վաղ նշել է Ռուսաստանի առաջնորդը:
2020թ. նոյեմբերի 20-ին «Ռոսատոմի» գործադիր տնօրենի առաջին տեղակալ, Զարգացման և միջազգային բիզնեսի գծով տնօրեն Կիրիլ Կոմարովը հայտարարել էր, որ Թուրքիայում «Ակույու» ԱԷԿ-ի №3 բլոկում առաջին բետոնը կտեղադրվի արդեն գարնանը: «Վերջերս մեզ տրամադրել են թույլտվություն №3 բլոկի շինարարության համար: Մինչ այդ մենք արդեն աշխատել են երրորդ բլոկում, մենք ունեինք ոչ միջուկային բնույթի աշխատանքներ կատարելու այսպես կոչված սահմանափակ թույլտվություն»,-նշել է նա:

Չորրորդ բլոկի համար արտոնագիր ստանալու բոլոր փաստաթղթերը ներկայացվել են, Կոմարինի խոսքով, 2020թ. մայիսին: «Դա վերջին արտոնագիրն է, որը մենք պետք է ստանանք: Կարծում եմ, որ 2021 թվականի աշնանը այդ արտոնագիրը կստանանք»,-հավելել է նա: Նրա խոսքով՝ կորպորացիան հավաքել է «օտարերկրյա պատվերների սոլիդ պորտֆել, որը տատանվում է 135 և 140 միլիարդ դոլարի միջև տարբեր տարիների կտրվածքով»:

Այսպես, Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են «Ակույու» հրապարակում ԱԷԿ կառուցելու և շահագործելու մասին 2010թ. թուրքական Մերսին նահանգում: Ատոմակայանը կկառուցվի Միջերկրական ծովի ափին՝ Մերսին նահանգում: Նախագիծը նախատեսում է 1200 ՄՎտ հզորությամբ 4 էներգաբլոկների շինարարությունը: Ատոմակայանը նախատեսվում է շահագործել մինչև 2023-ը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1628 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am