Գերիների հարցը ներքաղաքական բազառի թեմա

Որոշակի գործընթացներ կային, և մենք դեռ նախորդ շաբաթ սպասում էինք գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձին, բայց նաև «թույլ տվեք ասել, որ որոշակի ներքաղաքական զարգացումները դրանց խոչընդոտեցին, իսկ այսօր ցավոք սրտի տասնյակներով հայրենակիցներ ունենք, որոնք գտնվում են գերության մեջ»։ Այս մասին 1in.am–ի հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

«Մենք որոշակի զարգացումներ ունեինք և որոշակի պայմանավորվածություններ կային, հիմա արդեն պոստ ֆակտում կարող եմ այդ մասին խոսել, հարազատներից շատերը տեղյակ էին, որ գործընթաց գնում էր։ Այո, մենք ակնկալիք ունեինք վերադարձի, ես սա չեմ ժխտի, բայց այդ պահից կանգ էին առել բոլոր տեսակի գործընթացները, և սա էր պատճառը, որ նախորդող շաբաթվա ընթացքում որոշակի զարգացումներ տեղի ունեցան՝ մասնավորապես օրինակ Գյումրիում կապված Խծաբերդի գերիների հետ, այնուհետև նախորդող շաբաթվա ընթացքում հանդիպում եղավ վարչապետի հետ, անգամ այց եղավ Գյումրի, որոնք իրավիճակը փորձեցին ներկայացնել այնպես, ինչպես կա և մեր խնդիրն է այդ ելակետից շարունակել մեր աշխատանքները»,–ասաց նա և նշեց, որ կռիվ են տալիս յուրաքանչյուր քաղաքացու վերադարձի համար։

Պատգամավորը նշեց, որ որքան էլ կարևոր լինի Ռուսաստանի ներգործությունը՝ որպես հայտարարությունը ստորագրող երրորդ կողմ, կարևոր է նաև Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումը և այդ իսկ պատճառով տարբեր ուղղություններով են աշխատում։

«Այսօր, ցավոք սրտի, գերության մեջ կան կանայք, և այս հարցով Ազգային ժողովը, դերակատարություն ունենալով, դիմել է մեր գործընկերներին, առաջիկայում սպասում ենք, որ որոշակի դրական հանգուցալուծում կլինի Ադրբեջանի կողմից հաստատված գերության մեջ գտնվող մեկ կնոջ նկատմամբ։ Չեմ ուզում ժամանակից առաջ անցնել, բայց մեկ-երկու օրվա զարգացումները մեզ հույս են ներշնչում, որ առաջընթաց կունենանք այս հարցում»,–ասաց նա։

Նազելի Բաղդասարյանը նշեց, որ ցանկացած դեպքում Ադրբեջանից ակնկալում են եռակողմ հայտարարության բոլոր կետերի ի կատար ածում։ «Սա առաջին դեպքը չէ, որ Ադրբեջանի ղեկավարության շատ ռազմատենչ հայտարարությունները երբեմն անհիմն, անպատասխանատու հայտարարությունները այստեղ՝ Հայաստանում, ներքաղաքական լարվածություն են ստեղծում։ «Բայց մենք վերահաստատում ենք, որ մենք միտված ենք մեր քայլերով պարտադրել, որպեսզի Ադրբեջանը ի կատար ածի բոլոր կետերը»,– ասաց նա և նշեց, որ հումանիտար հարցերը պետք է լինեն առաջնային։

Անի Սահակյան

դիտվել է 478 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am