Հերոսների և հակահերոսների մշտամնա փնտրտուքի շրջապտույտում

Փաստը գրում է.«Հերոս և դավաճան։ Որքան հեշտ ենք մենք տալիս այս բնորոշումները մարդկանց՝ մեր հայրենակիցներին և օտարներին, որքան հեշտ ենք մենք ատում և սիրում, որքան միանգամից կարող է փոխվել մեր վերաբերմունքն այս կամ այն անհատի նկատմամբ։ Մի խոսքով՝ մշտական փնտրտուքի մեջ ենք՝ հերոսների ու դավաճանների: Միջինը չկա, մենք կա՛մ ատում ենք, կա՛մ... կուրորեն պաշտում: Ու թեկուզ ոտքներս անընդհատ քարին է առնում, նորից դասեր չենք քաղում: Բառացիորեն երեկ շախմատի մեր առաջատարներից Լևոն Արոնյանը հերոս էր, ում հաղթանակներով հպարտանում էինք, ում հայ լինելու հանգամանքն ամեն առիթով նշում։ Բայց հետո, որոշ ժամանակ հետո նա մեր «աչքի փուշը» դարձավ։ Նախ՝ երբ որոշեց իր անձնական կյանքը դասավորել կնոջ մահից հետո (դե, մենք չենք կարող, չէ՞, մեր հեղինակավոր կարծիքը չհայտնել), և երկրորդ՝ երբ Արոնյանը հայտարարեց, որ որոշել է լքել Հայաստանը և այլևս հանդես չգալ Հայաստանի դրոշի ներքո։


Մեկ րոպեում, մի քանի վայրկյանում նա դարձավ հակահերոս։ Ամեն տեղից ելնողն իր պարտքը համարեց քննարկել Արոնյանի կարիերան, կյանքը, կայացրած որոշումը՝ առանց խորանալու մանրուքների մեջ, առանց պատճառներն ուսումնասիրելու, առանց դավադրապաշտական տեսությունների։ Նա գրեթե դավաճան կարգվեց, որը լքում է Հայաստանը, հայրենիքը։ Մի պահ կար, երբ նման հակահերոս էլ դարձել էր Հենրիխ Մխիթարյանը՝ հայկական ֆուտբոլի լավագույն խաղացողներից մեկը, մարդ, ով երբեք չի մոռանում իր ազգային պատկանելությունը, ամեն հարմար առիթով խոսում է Հայաստանի ու Արցախի մասին, ամուր թելերով կապված է հայրենի հողին, բարձր է պահում հայի ու Հայաստանի անունը։ Եվ հանկարծ, երբ նա իր քայլերով ցույց տվեց իր վերաբերմունքը մոր հանդեպ կատարված անարդարության կամ էլ այլ խնդիրների վերաբերյալ, երբ հրաժարվեց մասնակցել հավաքականի խաղերից մեկ-երկուսին՝ վկայակոչելով մարզական ոչ նորմալ վիճակը, նա դարձավ հակահերոս։ «Նորմալ ֆուտբոլ խաղալ էլ չգիտի, Հայաստանի ազգային հավաքականում չի խաղում, գնում, «Ռոմայում» գոլեր է խփում»,-գրում էին ֆեյսբուքյան որոշ «գիտակներ», իսկ իրականում՝ իմաստակներ։

Նա լուռ տարավ բոլոր այս հարձակումները, դաստիարակությունը թույլ չտվեց, թերևս, ավելի կոպիտ լինել իր բնորոշումներում, թեկուզ կարող էր, իրավունքն ուներ։ Հետո Արցախյան պատերազմի ընթացքում նրա սոցցանցային ակտիվությունը Մխիթարյանին վերադարձրեց «հերոսի» կոչումը: 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո մենք բազմաթիվ հարցեր ունեինք ոչ միայն մեր երկրի քաղաքական վերնախավին, այլ նաև զինված ուժերին։ Դրանք հարցեր էին, մեղադրանքներ, բարկություն. ինչո՞ւ այսպես ստացվեց, ինչո՞ւ այսքան զոհեր ունեցանք, ինչո՞ւ կորցրինք Արցախը, արդյո՞ք զինված ուժերը չէին տիրապետում իրավիճակին։ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, որին ուղղվելիք հարցերը թերևս ամենաշատն են, մեկ գիշերվա մեջ դարձավ հերոս, այն պահին, երբ ԳՇ պետի առաջին տեղակալի՝ աշխատանքից ազատման հրամանագրից հետո գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում»:


Օնիկ Գասպարյանը դարձավ հերոս, որը դեմ դուրս եկավ իշխանություններին։ Ի՞նչ է, հիմա արդեն հարցեր չունե՞ք ԳՇ պետին, նա այլևս մեղավորություն չունի՞ տեղի ունեցած իրադարձություններում, հետաքրքիր չէ՞, թե ինչու էր լռում պատերազմից հետո, երբ զինված ուժերին դավաճան ու մարտի դաշտից փախչող կարգեցին: Նույնը՝ նաև նախագահ Արմեն Սարգսյանի պարագայում է։ Այս անձն այնքան արագ է հերոսից հակահերոսի ու դավաճանի վերածվում, որ հաշիվդ կորցնում ես։ Նա հերոս էր 2018 թվականին, երբ համաձայնության եկավ Նիկոլ Փաշինյանի հետ, դավաճան և ուղղակի դրածո, երբ իրար հետևից լուռ ու մունջ ստորագրում էր այս կամ այն օրենքը, այդ թվում՝ իրավաբանների կողմից հակասահմանադրական գնահատվածները, հետո, երբ Օնիկ Գասպարյանի՝ ԳՇ պետի պաշտոնից ազատման դիմումը չստորագրեց, նա կրկին հերոս էր, բայց երբ... էլի չստորագրեց, դարձավ դավաճան։ Երևի այս շարքը դեռ երկար կշարունակվի... Նման մի հերոս էլ Նիկոլ Փաշինյանն էր։

Հիմա հաճախ են ասում՝ ինչու մարդիկ, նաև նրանք, ովքեր ճանաչում էին Նիկոլ Փաշինյան պատգամավորին, քաղաքական գործչին և խմբագրին, գնացին նրա հետևից։ Քանի որ այդ ժամանակ էլ մարդիկ ունեին հերոսի կարիք, և այդ թափուր տեղը զբաղեցրեց Փաշինյանը։ Այնքան մեծ էր ցանկությունը՝ ազատվել այն ժամանակվա իշխանություններից, որ բանականությունն, ավաղ, իր տեղը զիջեց պաթոսին, հույզերին, իսկ հետո գիտեք՝ ինչ եղավ։ Այսպես է նաև պատմական կերպարների հետ։ Մենք մինչ օրս չենք կողմնորոշվել Վարդա՞ն, թե՞ Վասակ Մամիկոնյանն է հերոս։ Պապ թագավորը դրակա՞ն կերպար է, թե՞ բացասական։ Մենք ազգովի անընդհատ հերոսների փնտրտուքի մեջ ենք։ Մեզ պետք է մեկը, ում հետևից կգնանք։ Կարևոր չէ, թե ով է նա։ Այսօր արդեն հերոսներ ենք դարձնում նրանց, ում մերժեցինք երեք տարի առաջ։ Բայց ավելի շատ մենք սիրում ենք մահացած հերոսներին։

«Գնա մեռի, արի սիրեմ»-ը այնքան ճիշտ է բնորոշում մեզ, մեր տեսակը։ Բայց և միևնույն ժամանակ ատում ենք անվերապահ: Մեր կողքին ապրողին ստորացնում ենք, անարգում, նեղացնում, իրար այնպես ենք ատում, ինչպես անգամ թուրքին չենք ատում։ Մեր ատելության թիրախը մենք ենք, մեր սիրո թիրախը՝ ամեն ինչ, բացի կարևորից, բացի հայրենիքից ու ընտանիքից։ Թե ուր կտանի մեզ հերոսների ու հակահերոսների այս փնտրտուքը, պարզ չէ։ Բայց... Մեր հերոսը գիտնականը, ստեղծագործողը, շինարարը, ուսուցիչն ու գործարարը չդարձան, միգուցե նաև այդ պատճառով ենք անընդհատ կանգնում կոտրած տաշտակի առաջ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 498 անգամ
Լրահոս
Մարզպետ ունենք, իշխանություն ունենք, ու՞ր են․ լարված իրավիճակ Վանանդում (video) «Բա որ մտնեն ՔՊ ու ասեն՝ խմբակային էն բանից արե՞լ եք․․․» (video) «Այ տգե՛տ, որ դու բերանդ բացում ես, գիտես՞՝ Ալիևն ինչ կանի»․ ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․Դուք գիտե՞ք՝ այս իշխանություններն ինչ են արել առաջին կարգի հաշմանդամների գլխին․ Ալավերդյան (video) «Ալիևը Նիկոլին ասել է՝ մի հատ ճտացրեցի, կտեսնես՝ ինչ կլինի քո հետ․ Շաքին պայթեցրեց սրանց»․ Աբովյան (video) Նիկո՛լ, ներվերդ տեղու՞մ են, ե՞րբ է ԱԱԾ-ն մտնելու․ Անժելա Թովմասյան (video) ՇՏԱՊ․ Սև բերետավորներին «լցրել են» Ավան․ քանդում են շուկան ու վաճառողին բերման ենթարկում (video) ԶՊՄԿ -ն մասնակցեց հայ-բրիտանական բիզնես ֆորումին Վերադարձրեք մեր փողերը․․․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Էդ ինչի՞ց եք դժգոհ․ պատկերացնու՞մ եք՝էդ զինվորն ուր է հասել․ Տիգրան Աբրահամյանի կոշտ պատասխանը ՔՊ-ին (video) Կիևին հասցված ռուսական հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել Թուրքիան կարող է ռազմաբազա ստեղծել Սաուդյան Արաբիայում․ Türkiye Նիկո՛լ, դե գնա ու հարցրա այդ կնոջը, գիտես՝ «բերանիդ կուտես»․ Նարե Սոսե (video) Հայկ Սարգսյանը ՔՊ-ից հեռացնելու որոշումը միաձայն է կայացվել, Սարգսյանը ներկա է եղել նիստին. Մանավազյան Դու ինձ մի՛ ընդհատիր․ Հարություն Մնացականյանը լռեցրեց ՔՊ-ականին (video) Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Դուք ամոթ ունե՞ք, դուք պետք է ամաչեք․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (video) Հայաստանում քաղաքացու անձնական տվյալների պաշտպանությունն իսկապես սարսափելի վիճակում է․ Վարդանյան Ձերբակալել են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին` ՖԲ գրառման համար. փաստաբան Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև Ինչ կապ ունի Արմեն Գրիգորյանի ազատվելը դիվերսանտի հետ․ Սուրեն Սուրենյանց (video) Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին Իրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս ԱՄՆ-ին պետք չէ իրանական նավթը. Թրամփ Ռուսաստանը մտադիր չէ իր միջնորդությունը պարտադրել Հայաստանին և Ադրբեջանին. Կալուգին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am