Բայդենին սպասելու «օգուտը». քո կապիտուլյացիան, քո խնդիրն է

Մարտ 6-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Ըստ կառավարության լրատվական ծառայության տարածած մամլո հաղորդագրության՝ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհավորել է Բլինքենին այդ բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող մշտական աջակցությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ունեցած դերակատարումը:
Կողմերն անդրադարձել են պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակին: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

Զրուցակցի ուշադրությունը հատկապես հրավիրվել է Ադրբեջանի կողմից գերիների, պատանդների և այլ պահվող անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտության վրա: Տվյալ համատեքստում ամերիկյան կողմը շեշտել է Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել իր դերակատարումը հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Ըստ հաղորդագրության` ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների զարգացման կարևորությունը: Նա բարձր է գնահատել ժողովրդավարության ասպարեզում Հայաստանի արձանագրած ձեռքբերումները և վստահեցրել, որ ԱՄՆ շարունակելու է բարեփոխումների համար Հայաստանին տրամադրվող օժանդակությունը: Կարևորվել է համագործակցությունը Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության համակարգի և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ:

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի մամուլի խոսնակի գրասենյակի հաղորդագրության համաձայն, որ հրապարակել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, պետքարտուղար Բլինքենը և վարչապետ Փաշինյանը երկուստեք ընդգծել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների կարևորությունը։ «Պետքարտուղարը շեշտեց իրավունքի գերակայության ու ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ հարգանքի կարևորությունը և մեր շարունակական աջակցությունը հայտնեց Հայաստանում ժողովրդավարական գործընթացների ու հաստատությունների զարգացման հարցում», - ասված է հաղորդագրությունում: «Պետքարտուղարը ողջունեց ջանքերն ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորման հասնելուն, ինչը շահեկան կլինի տարածաշրջանի բնակչության համար», - հաղորդում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Նեդ Փրայսի գրասենյակը:

Նախ, ուրեմն, Փաշինյան աշխատակազմի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, թե կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, ասել կուզի՝ Փաշինյանը ամերիկյան կողմի հետ քննարկմանը կարևորում է բանակցությունների շարունակությունը, սակայն ԱՄՆ պետքարտուղարի խոսքից հասկացվում է, որ Վաշինգտոնը բավարարված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորման հասնելուն ուղղված ներկա իրավիճակով:

Վաշինգտոնը համարում է, որ ստեղծված իրավիճակն էլ շահեկան կլինի տարածաշրջանի բնակչության համար, այսինքն՝ թուրք-ադրբեջանական դաշինքի պարտադրած պատերազմի արդյունքում ստեղծված վիճակը, ասել է թե՝ հայկական կողմի կապիտուլյացիան բոլորին ձեռնտու է:

Սա էլ Բայդենին սպասելու «օգուտը»... Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները խորաթափանց «մեսիջներ» էին ուղարկում քաղաքական դաշտի տարբեր թևերին, դեռ պատերազմի օրերին, թե՝ «հեսա, սպասեք, Բայդենը գալիս ա, հեսա կտեսնեք ոնց ա մորթելու թուրքերին ու ադրբեջանցիներին...»:

Եկավ, Բայդենը, և ինաուգուրացիայից երկու ամիս անց ամերիկյան պետքարտուղարը Փաշինյանին ասում է՝ «մեզ համար «OK» է ստեղծված վիճակը...», «դե, հակամարտության տևական քաղաքական կարգավորման համար դեմ չենք բանակցելուն»:

Գումարած դրան ԱՄՆ պետքարտուղարը հարկ է համարում զգուշացնել Փաշինյանին՝ շեշտում է իրավունքի գերակայության ու ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ հարգանքի կարևորությունը: Այսինքն՝ այլ կրեպ ասած ամերիկացիները Փաշինյանին ասում են. «Տեսնում ենք, թե ինչ խաղեր ես տալիս, չափերդ շատ չանցնես...»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4495 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am