Բարոյակա՞ն մարդ է արդյոք Էդմոն Մարուքյանը

Եթե նախկին ու ներկա իշխանությունների միջև ընտրություն կատարելու հարց առաջանա, ապա «միամիտ լոռեցու» բրենդի տակ վանքի հավերն ուտող Էդմոն Մարուքյանը կընտրի նախկիններին։ Քանզի և՛ նախկինում, և՛ հիմա ինքը իշխանությունների հաճախորդն է եղել, բայց նախկինները Էդմոնին Նիկոլի պես չէին փչացնում, չէին շահագործում, չէին հանում ֆեյսբուքյան հանդերում «ատռաբատիված» անելու։

Ե՞լք, թե՞ մուտք

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելուց հետո Էդմոնը ձայնը գլուխն է գցել։ Ասում է՝ եկեք Նիկոլի սրտի ուզած սցենարով գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

Ընդորում՝ Էդմոնը Նիկոլի փոխարեն երաշխավորում է, թե բա գործող վարչապետը չի կեղծի ընտրությունները, քանզի ձեռքից ոչ մի բան չի գալիս, էլ ուր մնաց, թե ընտրություն կարողանար կեղծել։ Վանքի հավերի սիրահար շուստրի–հարիֆ Էդմոնին թվում է, թե բոլորն իր պես շուստրի են։

Ախր, ինչպե՞ս կարելի է բացառապես կեղծիքներով ու ստախոսությամբ զբաղվող ու խաբեությամբ կառավարող Նիկոլի մասին ասել, որ չի կեղծելու, քանի որ չի բեջարում։ Երբ իրեն պետք է լինում, լավ էլ կեղծում է Նիկոլը։ Պաթոլոգիկ ստախոսի համար ինչպե՞ս կարելի է երաշխավորել։ Միայն ավարտված հաճախորդը նման բան կանի։

Էդմոնը ֆեյսբուքյան տռաս է դուրս եկել ու հայտարարում է, թե բա Հայաստանի պատմության մեջ միակ չկեղծված ընտրությունը եղել է 2018–ին։ Փաստորեն, Էդմոնը նախ ընդունում է, որ մինչև 2018–ի ընտրությունները կեղծվել են և հետևաբար՝ ինքը կեղծիքների օգնությամբ է հայտնվել ԱԺ–ում կամ առնվազն նախկինները դեմ չեն եղել, որ ինքը դառնա պատգամավոր (Էդմոնը մինչև հիմա ուզում է ապացուցել, որ առանձին վերցրած մեկ քաղաքի մեկ ընտրատեղամասում ժողովրդավարության կղզյակ է եղել․ ա՛յ, ա՛յ, ա՛յ)։

Բացի այդ՝ ո՞վ է ասել, որ 2018–ի ընտրությունները չեն կեղծվել։ Բա եթե չեն կեղծվել, ապա Էդմոնի «Լուսահոգի» կուսակցությունն ի՞նչ գործ ունի խորհրդարանում։ Այո՛, կար էյֆորիա, Նիկոլին լիքը զոմբի ձայն էր տալիս, բայց Էդմոնի կուսակցության պահով էլ հո չկա՞ր էյֆորիա։ Ինչո՞ւ պետք է ընտրողը 2018–ին ձայնը տար մի կուսակցության, որը մինչև վերջ պայքարում էր Նիկոլի դեմ, իսկ հենց նա վարչապետ դարձավ՝ անմիջապես դարձավ թունդ հեղափոխական։

Օդում կախված համառ խոսակցություններ են պտտվում, որ Էդմոնի կուսակցությանը 2018–ի արտահերթի ժամանակ խորհրդարան է անցկացրել Նիկոլը։ Դրա համար էլ հետն ինչ ուզում անում է՝ Սասունի միջոցով չափալախում է, կոշիկները Էդմոնի խմբակցության վրա է մաքրում, հրապարակային ինքնանվաստացման ակցիաներ է պարտադրում Էդմոնին և այլն։

Դատելով ամենից՝ Էդմոնը հույս ունի, որ էս անգամ էլ ծառայություններ մատուցելով Նիկոլին՝ կրկին կանցնի խորհրդարան։ Դրա համար էլ հայտարարում է, թե բա չի կեղծի։

Մի բան է՝ ստիպված լինես Նիկոլի կազմակերպած ընտրությանը և ձգտես բռնես նրա կեղծարար ձեռքը, մեկ այլ բան՝ էս գլխից հայտարարես, որ Նիկոլը կեղծիք չի անելու, ժողովո՛ւրդ, արդար է, խաղացեք ու շահեք։

«Սագագողը»

Արցախի պետականությունը կեղծիքներով ու «Հաղթելու ենք» կարգախոսով ոչնչացրած Նիկոլին Էդմոնը վստահում է քվեաթերթիկ հաշվելու գործը։ Բա որ ասում ենք՝ հաճախորդ, ինչո՞ւ է նեղանում։ Հաճախորդը հենց այսպիսին է լինում, հո պոզով ու պոչով չի՞ լինում։

Միայն հաճախորդը կարող է հայտարարել, որ եթե բախումներ լինեն ու արյուն հեղվի, ապա Նիկոլը մասամբ է պատասխանատու լինելու դրա համար։ Ընդդիմությունն էլ է մեղավոր լինելու, քանզի չի ուզում Թուրքիայի աջակցությունը վայելող Նիկոլի պայմանները բավարարել։

Հայտնի ֆիլմի ոճով ասած՝ բարոյակա՞ն մարդ է Մարուքյան Էդմոնը։ Ո՛չ, նա բարոյական մարդ չէ։ Նա ընդամենը «սագագող» է, Նիկոլի հաճախորդ ու մանր կոմերսանտ։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 2437 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am