Միտինգ անի՞, թե՞ ռազմական արդյունաբերություն զարգացնի․ Նիկոլի ճառերն ու իրականությունը

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ ինքն է կանգնեցրել Հայաստանում զրահապատ ավտոմեքենաների արտադրության արդյունաբերական գոտու նախագծը։ Նա այս մասին նշել է Ֆեյսբուքայն գրատռման մեջ՝ նկատելով, որ նախագիծն արհամարհում էր ՀՀ քաղաքացիների շահերը:
Ինչպես հայտնի է, համացանցում տեղեկություն էր տարածվել, թե 2018-ին Հայաստանի թավշյա իշխանությունը փոշիացրել է զրահապատ մեքենաների արտադրությամբ զբաղվող կանադական STREIT Group ընկերության կողմից Հայաստանում ռազմարդյունաբերական գոտի ստեղծելու խոշոր ներդրումային ծրագիրը, որով ՀՀ կառավարությանն առաջարկվել է դառնալ նախագծի բաժնետերերից մեկը և ստանալ զրահամեքնենաներ՝ բանակի համար։ Մյուս բաժնետերը պետք է լիներ Դվին հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանը։
Կանադական ընկերության արտադրության մի որոշ հատվածը պետք է արտահանվեր, սակայն ըստ ներդրումային առաջարկի՝ հնարավոր պատերազմի դեպքում ընկերությունը պատրաստակամ է եղել դարարեցնել արտահանումը՝ զրահապատ մեքենաներ մատակարարելով բացառապես ՀՀ զինված ուժերին։ Նախագիծն ամբողջական տարբերակով ներկայացվել է կառավարություն՝ 2019 թվականի օգոստոսին, սակայն տարբեր պատճառաբանություններով և բյորոկրատիական քաշքշուկներով պայմանավորված, այդպես էլ մեր երկրի համար կարևորագույն նշանակության այդ արդյունաբերական համալիրը չի ստեղծվել։

Եվ ահա Նիկոլ Փաշինյանի թավշյա կաբինետի նորահայտ ներկայացուցիչներից մեկը՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հպարտանում է, թե ինքն է կասեցրել նախագաիծը։

«Իրականում հենց ես եմ կանգնեցրել այս արդյունաբերական գոտու նախագծի որոշման կայացումը, քանի որ այն ծիծաղելիորեն արհամարհում էր ՀՀ քաղաքացիների շահերը։ Եթե պարոն Թովմասյանը համաձայն է ներդրումային պայմաններում ներառել տեսանյութում հնչեցվող «տասնյակ միլիոն դոլարները», արտադրական ծավալները և գումարները, ապա երկու շաբաթվա ընթացքում ծրագիրը կներկայացվի կառավարության հաստատմանը, իսկ եթե 9 հեկտար հողակտորը Երևանում ուզում է վերցնել չնչին ներդրման խոստման դիմաց, ապա ես կմնամ իմ կարծիքին, որ սա ոչ թե ներդրումային ծրագիր է, այլ ՀՀ քաղաքացիների կողոպուտ։
Մենք նաև առաջարկել ենք այս գործարքն իրենց պայմաններով ու հարկային արտոնություններով իրագործել Երևանից տարբեր այլ քաղաքում, բայց, անհասկանալիորեն, հենց Երևանի թանկարժեք հողակտորն է իրենց պետք այս արտադրական գոտու համար»,- գրել է Քերոբյանը՝ գրառմանը կից հրապարակելով տեսանյութը։
Փաստորեն, տնտեսության զարգացման համար պատասխանատու նախարարը շատ կոնկրետ ակնարկում է, թե ինքը չի վստահել արտասահմացի ներդրողին, որը, եթե բացելու լինենք Վահան Քերոբյանի գրառման տողատակը, նպատակ է ունեցել ներդրումային ծրագրի անվան տակ ձեռք բերել խոշոր տարածք Երևանում։

Դժվար է ասել, թե իրականում ինչ հիմք է ունեցել կառավարությունն ու նրա կարկառուն ներկայացուցիչը նման մտավախության համար, սակայն փաստ է, որ կային ժամանակներ, երբ իշխանությունն իր ամենակարևոր միջոցառումները պլանավորում էր անցկացնել հենց Դվին հյուրակացում։ Օրինակ Դվին» հյուրանոցում է տեղեի ունեցել «Այո»-ի շտաբի կազմակերպած դրամահավաքը: ՔՊ վարչության է հանդիսավոր նիստերը նույնպես ժամանակ առ ժամանակ այնտեղ էին կատարվում՝ ի նշան տվյալ հաստատության հետ բարի դրացիության և բարեկամության։
Մենյու գործի գիտակ նախարարին և նրա շեֆ՝ Դմբ-դմբ հու-ի մասնագետ Նիկոլ Փաշինյանին վստահաբար չէր խանգարի տեղյակ լինել, որ ներդրումային ծրագրի հասատումը ենթադրում է նաև փոխադարձ պարտավորությունների վրա հիիմնված պայմանագրի վավերացում՝ կից ժամանակացույցով։ Տվյալ պարագայում, եթե կանադական ընկերությունը ընդամենը չնչին ներդրումով փորձում էր ստանալ 9 հա տարածք Երևանում, ապա պետությունը միշտ ունի հնարավարություն կասեցնելու ծրագիրը և ետ վերցնելու պետական տարածքը։ Ի դեպ, անհասկանալի է նաև, թե ընդամենը 2020 թվականի դեկտեմբերին նախարար նշանակված Վահան Քերեբյանը ինչպես է կարողացել կասեցնել դեռևս 2019 թվականի օգոստոսին ներկայացված ներդրումային առաջարկը։ Փաստորեն, ի հեճուկս աննախադեպ բաց ու բարենպաստ ներդրումային միջավայր ապահովելու մասին բարձագոչ ճառերին, զրահապատ մեքենաների արտադրության ներդրումային ծրագիրը մեկ տարուց ավել քնցրել են կառավարությունում՝ տանել-բերելով, ետ ու առաջ անելով։ Իսկ երբ արդեն Փաշինյանի կաբինետում հայտնվել է Վահան Քերոբյանի նման հրաշագործը, որը Թուրքիայի հետ առևտուր անելու մտքից յոթերորդ երկնքում է հայտնվում, անմիջապես կասեցրել է ծրագիրը։
Ահա այսպիսի փառահեղ պատմություն՝ ներդրումներ ներգրավելու և ռազմական արդյունաբերություն զարգացնելու մասին։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 1670 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am