...փաշինի «007 գործակալը» կամ ո՞վ է սուպեր-կադր Քյարամյանը և ո՞րն էր նրա միսիան

Այս օրերին, ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարության ու դրա շուրջ ձևավորված իրավիճակի առնչությամբ «Ֆեյսբուքում» օգտատերերից մեկը կատակել էր, թե՝ Արգիշտի Քյարամյանին թող նիկոլը նշանակի ԳՇ պետ, վերջանա-գնա:

Հումորը, իսկ կոնկրետ այս դեպքում սարկազմը կամ ծաղրը ակնհայտ է, եթե միայն նիկոլ փաշինը դա չընդունի որպես «օգտակար խորհուրդ» (այդպես լինում է. սարկազմով մի բան ես ասում, հետո սարսափով նկատում, որ «իշխանության վերին էշելոնները» հենց դա էլ ցանկանում են անել):

Մյուս կողմից, առանց որևէ կատակի, անհասկանալի է, թե ինչո՞ւ նիկոլ փաշինը մինչև հիմա «ստվերից» վերստին դուրս չի բերել իր ամենից սիրելի ու վստահելի կադրը` ի դեմս Արգիշտի Քյարամյանի, որի կենսագրականում աշխատավայրերի ու պաշտոնների տպավորիչ «փունջ» է ձևավորվել միայն վերջին երկուսուկես տարվա ընթացքում:

«Թավշապետի» այս սուպեր-կադրին հիշելու առիթը այն տեղեկություններն են, որ ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների մեծ խմբին տված ասուլիսում նախօրեին ներկայացրեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նախագահը, ինչպես նշեց՝ հընթացս և առաջին անգամ որոշեց ներկայացրել վերջին պատերազմի ընթացքում Արցախում իր գտնվելուն վերաբերող բավականին հետաքրքրական մանրամասնություններ: Խոսքը մասնավորապես այն մասին է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգությունն ապահովող ծառայողները (նրանք ԱԱԾ մասնագիտացված ստորաբաժանման սպաներ են) նկատել են, որ «արտաքին դիտարկման տակ» են, պարզ ասած՝ իրենց հետևում են: Հաջորդ օրը, ինչպես ասուլիսում պատմեց Ռոբերտ Քոչարյանը, Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը իրեն փոխանցել է, որ այո, իսկապես նման բան կա, ավելին՝ Երևանից, այն ժամանակ դեռ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի հետ Ստեփանակերտ են մեկնել շուրջ 30 ԱԱԾ-ականներ, որոնք հիմնականում զբաղված են Արցախի բանակի նախկին հրամանատարների, նախորդ պատերազմի հայտնի հրամանատարների անցուդարձին հետևելով:

Ըստ էության, համարձակորեն կարելի է ենթադրել, որ Արգիշտի Քյարամյանի հետ Արցախում իջեցված «հետախուզական» դեսանտը հիմնականում խնդիր է ունեցել հնարավորինս մեկուսացնել նախկին ղեկավարներին, հրամանատարներին, թույլ չտալ կամ որոշակիորեն խոչընդոտել, որ նրանք և Արցախի ՊԲ այդ պահի հրամկազմը շփվեն կամ էլ հետևել բոլորի շփումներին ու զեկուցել «վերև»:

Ընդգծենք, խոսքը պատերազմական և աղետալի իրադրության մասին է, երբ նախկին հրամանատարներից, ղեկավարներից յուրաքանչյուրի փորձն ու գիտելիքները, անձնական հեղինակությունը, անկասկած, կարող էին օգտակար լինել, ավելին՝ պետք է ծառայեցվեին այդ աղետն ու հաջորդող ողբերգությունը կանխելու կամ դրա հետևանքները նվազեցնելու նպատակով:

Մեկ այլ հետաքրքիր և էական հարց: Արգիշտի Քյարամյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրապարակավ ազատվեց 2020թ. հոկտեմբերի 8-ին, այսինքն՝ պատերազմի 11-րդ օրը, սակայն շարունակեց մնալ Արցախում և որոշակի գործունեություն էր ծավալել: Նա հետագայում փորձեց հանրությանը բացատրել, թե ինչով էր զբաղված, մասնավորապես, Շուշիում և Շուշիի մատույցներում, բայց նախ, մեղմ ասած՝ համոզիչ չէին Քյարամյանի պատմածները, երկրորդ՝ անհասկանալի էր, թե նա ի՞նչ կարգավիճակ և իրավասություններ է ունեցել՝ անելու համար թեկուզ այն գործողությունները, որոնց մասին հպարտ-հպարտ պատմում էր:

Այնպիսի տպավորություն է ձևավորվում, որ Արգիշտի Քյարամյանը որոշակիորեն ներդրվել է՝ նման պայմաններում առանցքային նշանակություն ունեցող հատուկ ծառայությունը վերահսկելու առաջադրանքով, ապա «գործուղվել» է Արցախ՝ վերահսկելու այն կոնկրետ գործիչներին, որոնք կարող են ինչ-որ նախատեսված սցենարի ընթացքը խափանել՝ զուգահեռաբար հսկելով տվյալ պահին որոշումներ կայացնող զինվորական հրամանատարներին, որպեսզի վերջիններս նույնպես ինչ-որ կոնկրետ ուղեգծից չշեղվեն:

Ու հենց այստեղ է, որ ծագում է վերը ակնարկված հետաքրքիր և էական հարցը՝ իսկ ո՞վ է այս սուպեր-կադր Արգիշտի Քյարամյանը, ո՞րն է նրա առաքելությունը կամ միսիան: Կա ենթադրություն, որ նա նիկոլ փաշինի ամենից վստահելի կադրն է, այդ է պատճառը, որ ոչ լրիվ 3 տարվա ընթացքում մեկ ՊԵԿ-ում է խիստ բարձր պաշտոն ստացել, մեկ Պետվերահսկողության ծառայությունում, հետո թափով տարվել է ԱԱԾ՝ 2020-ի մայիսին նշանակվելով տնօրենի տեղակալ, իսկ հունիսի 8-ին՝ տնօրեն: Այն օրերին, երբ, ինչպես պարզվում է, նիկոլ փաշինն արդեն որոշակիորեն տեղեկացված էր, որ լայնածավալ պատերազմ է սպասվում...

Իսկ միգուցե Արգիշտի Քյարամյանը ո՞չ միայն նիկոլ փաշինի «սուպեր-կադրն» է կամ այսպես ասենք՝ «կոմիսարը», և ոչ միայն նիկոլ փաշինի համար է վերահսկողական կամ տեսչական հանձնառություն ստանձնել, այլև այն առումով, որ հենց նիկոլ փաշի՞նը չշեղվի որոշակի ծրագրից: Ըստ որում, նկատենք, որ նման հավանական «կոմիսարական» առաքելությամբ «թավշյա» իշխանակազմ ներդրված «տեսուչներ», հնարավոր է, էլի են եղել ու տակավին կան:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 2182 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am