Ծառուկյանը կանգնած է բարդ քննության առջեւ

Նոյեմբերի 9–ի խայտառակ կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանը պարբերաբար առաջարկում է գնալ արտահերթ ընտրությունների։ Հատկապես երբ ճնշումն իր նկատմամբ մեծանում է, ինքն է արտահերթ ընտրություններ առաջարկում, երբ որ մի քիչ թուլանում է ճնշումը, հայտարարում է, որ արտահերթի հանրային պահանջ չկա։
Գլխավոր շտաբի հայտնի հայտարարությունից հետո նա կրկին արտահերթ է առաջարկում եւ անհամ հանրահավաք արեց, որպեսզի ցույց տա, թե ինքն էլ ունի հանրային վստահություն եւ չի կարող Հայրենիքի փրկության շարժման առաջարկած օրակարգով իշխանությունը հենց այնպես հանձնել ընդդիմությանը եւ ուրեմն պետք է ընտրության գնա: Սակայն, եթե Փաշինյանն իրոք ուզում է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ապա դրա լուծումն իր ձեռքում է։
Համաձայն ՀՀ սահմանադրության՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինում այն դեպքում, երբ խորհրդարանը երկու անգամ անընդմեջ չի կարողանում վարչապետ ընտրել։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, որից հետո նրա ուսապարկային մեծամասնություն «Իմ քայլը» երկու անգամ վարչապետ չընտրի։
Նիկոլ Փաշինյանը մեծամասնություն ունի խորհրդարանում, բայց չի վստահում իր մեծամասնությանը։ Նա վախենում է հրաժարական տալ, քանզի երաշխիք չունի, որ «Լուսավոր Հայաստանը» կամ «Բարգավաճ Հայաստանը» սեփական թեկնածու չեն առաջադրի, ինչպես նաև երաշխիք չունի, որ իր ուսապարկերից մի քանիսը չեն անցնի ընդդիմության կողմը:
Ահա այդ վախերի պատճառով է նա առաջարկում ԼՀԿ–ին ու ԲՀԿ–ին պայմանավորվել, որ իր հրաժարականի դեպքում խորհրդարանական ընդդիմությունը վարչապետի սեփական թեկնածու չի առաջադրի։ Էդմոն Մարուքյանը նախկինում ձեւ էր թափում, ասում, որ ԼՀԿ–ն վարչապետի սեփական թեկնածու ունի։ ԲՀԿ–ն նույնպես չէր ընդունում առաջարկը։
Հիմա Մարուքյանը հայտարարեց, որ պատրաստ է Նիկոլ Փաշինյանի ուզած սցենարով գնալ։ Նրանից այլ բան չէր էլ սպասվում․ հաճախորդը մնում է հաճախորդ, նա եղել եւ մնում է Նիկոլ Փաշինյանի դհոլչին, ինչպես ժամանակի Սերժ Սարգսյանինն էր եւ երբ, որտեղ պետք է, նա իր ձայնը հանում է, ինչպես, որ այսօր , իսկ դրա գինը մի քանի մանդատն է: Ի դեպ, նա եւս հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ եւ խնդրել, որ չգնա առճակատման:
Ինչ մնում է Գագիկ Ծառուկյանին, դեռ պարզ չէ, թե ԲՀԿ–ն ինչպես կպահի իրեն։ Ամեն ինչ պարզ կդառնա Ծառուկյան–Փաշինյան հանդիպման արդյունքում։ Թեեւ բանակի՝ ԳՇ հայտարարությունից հետո կարելի էր ընդհանրապես կտրուկ մերժել Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ հիմնավորմամբ, որ եթե բանակն է գտնում, որ նա պետք է հրաժարական տա, այլեւս որեւէ հարց քննարկման ենթակա չէ: Փրկության շարժման մյուս առաջնորդները դեռեւս պահում են արտահերթի մասով հստակ դիրքորոշումը, անգամ Ռռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցներում առաջնահերթ շեշտադրում է ծարժման օրակարգը եւ ասում, որ աջակցում է, իսկ արտահերթ ընտրությունների մասնակցության հարցը երկրորդական է, որին իր պատրաստակամությունն է հայտնում: Հետեւաբար Գագիկ Ծառուկյանը կանգնած է իր կյանքի հերթական կարեւորագույն քննության առջեւ՝ կամ ընտրում է դավաճան հողատուիր օրակարգը, կամ շարունակում է մնալ ընդդիմության հետ:

Անի Սահակյան

դիտվել է 5866 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am