Մեր նախընտրական խաղերն ու թուրք-ադրբեջանական 6 շաբաթանոց 2-րդ զորավարժությունները

Ադրբեջանի և Թուրքիայի զինծառայողները զորավարժություններ կանցկացնեն թուրքական Սպարտա (Ըսպարտա) քաղաքում: Այս մասին Twitter- ի իր էջում հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը:

«Մենք շարունակում ենք մեր համագործակցությունը Ադրբեջանի հետ` «Մեկ ազգ` երկու պետություն» սկզբունքով: Օդանավակայանում հանդիպեցինք ադրբեջանական հերոսական բանակի զինծառայողներին, որոնք Ըսպարտա էին ժամանել զորավարժությունների համար, որոնք կտևեն վեց շաբաթ»,- ասվում է Թուրքիայի նախարարության հայտարարության մեջ:

Արցախում պատերազմի ավարտից չորս ամիս անց արդեն երկրորդ համատեղ զորավարժություններն են անցկացնում Ադրբեջանն ու Թուրքիան: Նրանք իրենց «հաղթանակած» կողմ են հայտարարում, ադրբեջանցի ու թուրք յուրաքանչյուր պաշտոնյան որքան ելույթ է ունենում՝ այդքան ժամանակ դրա մասին է շարունակ կրկնում:

Հարց է ծագում՝ եթե պատերազմն ավարտվել է, Թուրքիան ու Ադրբեջանն էլ համարում են, որ պատերազմն ավարտվել է, իրենք՝ ռազմական գործողություններով լուծեցին Ղարաբաղի հարցը, ու հիմա էլ իբր պատրաստվում են խաղաղության ու տարածաշրջանային տարբեր ծրագրերի, էլ ի՞նչ զորավարժություններ... Ի՞նչ նպատակով են զորավարժություններն անցկացնում, հիմա ո՞ւմ դեմ են պատերազմի պատրաստվում:
Ընդ որում, ուշադրություն է պետք դարձնել, թե որքան են տևելու զորավարժությունները: Նախորդ անգամվա «ձմեռային» զորավարժությունները գրեթե երկու շաբաթ տևեցին: Իսկ այս անգամ՝ 6-շաբաթյա զորավարժություններ են անցկացվելու: Նախատեսված է երկու երկրների հետախուզադիվերսիոն զորքերի մասնակցությունը։

Եվ ինչպես նշում են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից՝ այս զորավարժությունները ևս անց են կացվում՝ «Մեկ ազգ, երկու պետության» սկզբունքի շրջանակներում։

Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում...

Հայաստանի քաղաքական ուժերը Փաշինյանի իշխանության պայմաններում՝ պատրաստվում են արդեն ընտրությունների: Նրանք ելույթներն արդեն վաղուց նախընտրական են դարձել: Ո՛չ իշխանությունն է պատկերացնում պահի լրջությունը, ոչ քաղաքական ուժերը: Բոլորը լուծում են քաղաքական ասպարեզում մնալու իրենց խնդիրը:

Հայաստանի գլխին կախված կոնկրետ վտանգի մասին որևէ մեկը չի մտածում՝ այն էլ պատերազմի պարտության պայմաններում, երբ հարկավոր էր արագ ինքնակազմակերպվել՝ Հայաստանի սահմանների ամրացման ու բանակի հզորացման ուղղությամբ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4574 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am