«Լեզուն» կուլ տված Փաշինյանից արդեն ականապատված տարածքների քարտեզ են պահանջում

Պաշտոնական Բաքուն երեկ հրապարակել է հաղորդագրություն, որի համաձայն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը փետրվարի 22-ին նամակով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և բողոք է հայտնել այն կապակցությամբ, որ Հայաստանը պատերազմի ավարտից հետո Ադրբեջանին չի փոխանցել ականապատված տարածքների քարտեզները:

Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամլո ծառայության փոխանցմամբ, «Հայաստանը հրաժարվում է ճշգրիտ տեղեկություններ հայտնել ականապատված տարածքների մասին, ինչը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին»: Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտնում է, որ պատերազմի ավարտից հետո Բաքվի հսկողության ներքո հայտնված տարածքներում ականների պայթյուններից զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ 9 խաղաղ բնակիչ, վնասվածք է ստացել 65 մարդ, այդ թվում՝ 8 խաղաղ բնակիչ:

Ուրեմն, պատերազմի ավարտից, եռակողմ հայտարարության ստորագրումից գրեթե 4 ամիս անց Ադրբեջանն ու Թուրքիան դեռ չեն վերադարձրել հայ ռազմագերիներին, ավելին՝ Ալիևն արդեն հայտարարել է, որ բոլորին վերադարձրել է, իսկ ովքեր մնացել են՝ դրանք ըստ Բաքվի «ահաբեկիչներ» են:

Ու այս սանձարձակ իշխանությունները Հայաստանից ականապատված տարածքներ են պահանջում: Ինչո՞ւ... Ամեն ինչ օրինաչափ է, Հայաստանում Փաշինյանի իշխանության առկայության պայմաններում այսպես էլ պետք է լիներ:

Բանը հասել է նրան, որ մեր գերիներին ամիսներ շարունակ պահում են ադրբեջանական բանտերում, հավանաբար կտտանքների են ենթարկում, սակայն հայկական կողմից ականապատված տարածքների քարտեզներ են պահանջում:

Փաշինյանի «լեզուն» կուլ տված իշխանության հետ՝ հենց այսպես էլ պետք է վարվեին ու շարունակում են վարվեն. պահանջներ են ներկայացնում ու ներկայացնում իրենց ցանկությունները.

Ադրբեջանի «մեծ եղբայր» Թուրքիան էլ իր «գործն» է շարունակում: Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը, ինչպես նաև սադրիչ հայտարարություններ արել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

«Հուսով ենք, որ Հայաստանը քայլեր կձեռնարկի դեպի խաղաղություն և կդառնա տարածաշրջանային կայունության մի մասը»,- ասել է նա:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող ներքին իրադարձություններին՝ Էրդողանն ասել է. «Ես ուզում եմ այստեղ կրկնել, որ մենք երբեք չենք կարող և չենք ընդունելու հակաժողովրդավարական միջամտություններ, որոնք հաշվի չեն առնում ժողովրդի կամքը»:

Վերջին մի քանի օրերին արդեն Էրդողանը երկրորդ անգամ է խոսում Հայաստանի ներքաղաքական իրադարձություններից. «Ցանկանում եմ կրկնել, որ մենք երբեք չենք ընդունել և չենք ընդունելու ժողովրդի կամքը առոչինչ համարող հակաժողովրդավարական միջամտությունները»: Նույն Էրդողանը մի քանի օր առաջ էլ էր սադրող հայտարարություն արել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների մասին՝ որակելով դրանք որպես «հեղաշրջման փորձ»։

Սա է Փաշինյանի իշխանության գործունեության շարունակման պտուղը: Թուրքիան ու Ադրբեջանն անթաքույց պահանջներ են ներկայացնում, միաժամանակ ցույց տալով, որ իրենց ձեռնտու է Հայաստանում Փաշինյանի իշխանության առկայությունը, որովհետև նրա՝ «լեզուն» կուլ տված վիճակը խիստ բարենպաստ է թուրք-ադրբեջանական նպատակների համար:

դիտվել է 8154 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am