Մի հատ դուրս արի. Անդրանիկ Քոչարյանը սկսեց գոռգռալ Եռաբլուրում (video)
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողները բազմաթիվ հարցեր տվեցին ԵԿՄ նախգահ Սասուն Միքայելյանին, որոնց նա չէր պատասխանում՝ նշելով, որ ասուլիս կտա, բոլոր հարցերին այդ ժամանակ կպատասխանի:
Հերթական հարցից, հետո, թե ԵԿՄ-ում բոլո՞րն են կիսում իր տեսակետը, հունից հանեց Սասուն Միքայելյանի կողքին գտնվող ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, ով բղավեց. «Մի հատ դուրս արի: Որ օրը չհարամի, չի կարա»:
Հարցին, թե ինչու է բղավում, Քոչարյանը պատասխանեց. «Չէ, մենակ դուք կարաք գոռաք, բա էսօր էդ օրն է, ի՞նչ եք ուզում»,- ասաց Քոչարյանը։
«Լավ, մի հատ հանգստացեք»,- արձագանքեց Սասուն Միքայելյանը։
