Օնիկ Գասպարյանը կանի այդ քայլը

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնավարման հարցը թեւակոխում է հանգուցալուծման փուլ: Երեկվա դրությամբ Արմեն Սարգսյանը որեւէ հայց չի ներկայացրել Սահմանադրական դատարան, թեեւ հայտարարել էր, որ վարչապետի որոշման հիմք հանդիսացող հայտնի օրենքի սահմանադրականության վերաբերյալ դիմելու է: Իսկ սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանն իրավունքի ուժով կյանքի է կոչվելու: Որոշ սահմանադրագետների մեկնաբանությամբ Արմեն Սարգսյանի ՍԴ դիմելու եռօրյա ժամկետը երեկ՝ մարտի 4-ին արդեն ավարտվել է, եւ եթե անգամ ՀՀ նախագահը դիմի ՍԴ, ապա վերջինը կարող է վարույթ չընդունել՝ հղում անելով Սահմանադրական դատարանի մասին օրենքին, որը եռօրյա ժամկետ է սահմանում եւ որը ավելի բարձր իրավաբանական ուժ ունի: Թեպետ որոշ իրավաբաններ եւ սահմանադրագետներ պնդում են, որ նախագահը հնգօրյա ժամկետ ունի, ոչ թե եռօրյա եւ որ մինչեւ մարտի 9-ը կարող է դիմել: Նրանց թվում է նաեւ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Ըստ այդ հաշվարկի՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը՝ համապատասխան հրամանագրի նախագծով, նախագահը վերադարձրել է վարչապետին՝ 27.02.2021 թվականին:
Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ՀՆԳՕՐՅԱ ԺԱՄԿԵՏԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ` ԵՌՕՐՅԱ ԺԱՄԿԵՏՈՒՄ, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան («Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-րդ հոդվածի 3-րդ մաս):
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով և 32-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետների հաշվման կանոնների համաձայն՝
- ՀՀ նախագահի կողմից ՀՀ սահմանադրական դատարան դիմելու վերջնաժամկետը՝ վերջին օրը՝ 2021թ. մարտի 9-ն է:
(հաշվարկը՝ 27.02.2021թ. հաջորդ օրվանից հաշված 5-րդ օրը՝ 04.03.2021թ.նն է, որից հետո 3-րդ օրը՝ 07.03.2021թ.նն է, որը համարվում է ոչ աշխատանքային օր (կիրակի), հետևաբար՝ վերջին օրը պետք է համարվի հաջորդող աշխատանքային օրը: Նկատի ունենալով, որ 08.03.2021թ. կրկին ոչ աշխատանքային օր է, ուստի վերջին օրը կհամարվի 09.03.2021թ.).
- ՀՀ նախագահի կողմից ՀՀ ՍԴ չդիմելու հիմքով ակտը կհամարվի իրավունքի ուժով ընդունված 2021 թվականի մարտի 10-ից>>:

Չի բացառվում, որ Արմեն Սարգսյանը որոշել է նման խորամանկության գնալ, կհայտարարի, որ իր խորհրդատուները եւս զեկուցել են հնգօրյա ժամկետի մասին, արդյունքում կստացվի, որ ոչ շիշը կայրվի, ոչ միսը՝ Նիկոլ Փաշինյանը կհասնի իր նպատակին, ընդդիմությանը կասի, որ ես իմ քայլն արեցի՝ ՍԴ-ն վարույթ չընդունեց: Այնպես որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պետք է ճիշտ գնահատի պահը եւ գիտակցի, որ ժամանակն իր օգտին չի գնում: Իշխանությունն ամեն ինչ անելու է, որ հասնի նրա հեռացմանը, իսկ զինվորականի, սպայի պատիվը պահանջում է տեր կանգնել իր խոսքերին, որպեսզի չստացվի, որ Հովիկ Աղազարյանն է ճիշտ, ով երեկ հայտարարեց, եթե Օնիկ Գասպարյանն ասում է, որ Աղազարյանը դավաճան է, ապա պետք է գնդակահարի նրան, եթե չի անում, ապա ինքն է դավաճան:

Անի Սահակյան

դիտվել է 8095 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am