Այդտեղ խրամատներ չպետք է լինեն․ Որոտանի գյուղապետը՝ ադրբեջանցիների կողմից ինժեներական աշխատանքներ կատարելու մասին

Որոտանի հարակից տարածքում ադրբեջանցիները նախօրեին ինժեներական աշխատանքներ են սկսել եւ խրամատներ են փորում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Որոտանի վարչական ղեկավար Սուրիկ Օհանջանյանը։

«Որոտանի հարակից տարածքի 2 հարկանի շենքը, որը թուրքերի ձեռքն է ընկել, այ դրա դիմացը քանդում են եւ ինժեներական աշխատանքներ կատարում։ Մենք չգիտենք, թե ինչ են ուզում սարքեն, չգիտենք՝ ինքնապաշտպանություն են ուզում անեն, թե ուրիշ բան են ուզում կառուցել, միայն կարող եմ ասել, որ իրենք իրավունք չունենք ինչ-որ բան քանդել, որովհետեւ այդտեղ խրամատներ չպետք է լինեն»,- ընդգծեց Օհանջանյանը։

Որոտանի վարչական ղեկավարն ասաց, որ հայկական կողմից պաշտպանական ու ազգային անվտանգության մարմինները պետք է ճշտեն ու պարզեն, թե ինչ են ուզում անել ադրբեջանցիները։

«Գուցե իրենք արդեն զբաղվում են այդ հարցով, բայց ես չգիտեմ այդ մասին»,- նկատեց գյուղի վարչական ղեկավարը։

Սուրիկ Օհանջանյանի խոսքով՝ գյուղում խուճապային տրամադրություններ չկան։

«Նշենք, որ նախօրեին Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ թշնամին ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում։

«Որոշ ժամանակ անց կարող է տեսնենք, որ Որոտանից մինչեւ Շուռնուխի կենտրոն խրամատ է փորվել, արդեն երկայնքով աշխատանքները սկսել են։ Այս մասին պատասխանատու անգործունակներին զեկուցվել է հաստատ, իսկ արդյունքը՝ ինչպես միշտ, ոչ տեսնում են, ոչ լսում․ խաթարված ու վտանգված է գյուղացու անդորրն ու խաղաղ կյանքը»։

NEWS.am

դիտվել է 1189 անգամ
Լրահոս
Ինչու Սրբազանը․ ում թեկնածություններն են քննարկվել Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212 Խաչատուր Սուքիասյանը «կասկածյալների» շարքում է. Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները Ինչո՞ւ են անձրևների արդյունքում Երևանում «գետեր» ու «լճեր» առաջանում Զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կսահմանվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ Փաշինյանը թե՛ մասնատում է Հայաստանը, թե՛ ահռելի պետական պարտք է կուտակել, թե՛ հարստացրել թիմակիցներին «Բիոլաբորատորիաների գործունեությունը մեծ ռիսկեր ու սպառնալիքներ է պարունակում» Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել Ընտանիքը կառավարության բջիջն է Մի վնասիր` «Do no harm»․ Արսեն Խառատյան Նիկոլ Փաշինյան, Պապ թագավորի մասին խոսելուց առաջ հիշի՛ր. Էդուարդ Շարմազանով Երկու օր է՝ կյանքը եռում է խորհրդարանում. Մենք ոչ մի բան չենք արել, ոչինչ, իրենք եռում են. Բագրատ սրբազան Մեր երկրի ամենամեծ սողանքն ու վտանգը ձեր իշխանությունն է Այդպիսի Պապ թագավորը վաղուց մեռել է, հարություն էլ չի առնելու․ Սրբազանը՝ Պապ թագավորի հետ համեմատվող Փաշինյանի մասին Ոստիկանների մի հատված ծառայության փոխարեն Փաշինյանի կեղտոտ քաղաքականությունն է իրացնում. դիտարկում Մայրաքաղաքում երթևեկությունը կաթվածահար է․ ամեն կանգառում մեծ թվով քաղաքացիներ սպասում են հասարակական տրանսպորտին «Երկու ձև կար Կիրանց մտնելու․ մեկը՝ հրեշտակի թևով, մյուսը՝ ոստիկանության համագործակցությամբ․ Ընտրեք՝ որն է ձեզ հարմար»․ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց Տավուշի ոստիկանապետին Վախենում են՝ թող խաչակնքվեն․ Սերժ Սարգսյանը՝ նախկին իշխանությունների վերադարձից գործող իշխանության վախերի մասին Հրավեր չեմ ստացել, բայց Բագրատ Սրբազանի հետ առիթ ունեցել եմ հանդիպելու․ Սերժ Սարգսյան «Տեսախցիկների առջև առյուծ են կտրել, ամոթ է»․ Բագրատ Սրբազանը՝ խորհրդարանում ՔՊ-ականների բառապաշարի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am