Չլսեք ձեր ոստիկանապետին, վերջում ինքը բոլորիդ փուռը կտա ու կփախչի. գեներալ Հովհաննես Թամամյանը՝ ոստիկաններին. ArmLur.am

ArmLur.am-ի հարցազրույցը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ Հովհաննես Թամամյանի հետ:

– Պարոն Թամամյան, ոստիկանության նախկին սպաները հայտարարությամբ հանդես եկան: Ասելիք չունե՞ք դուք:

– Ունեմ, իհարկե, ունեմ: Նախ ողջունում եմ իմ բոլոր հայրենակիցներին: Ես, որպես մտահոգ քաղաքացի, որը երբեք չի եղել կուսակցական, այլ ավելին 40 տարի ուսադիր կրող՝ շարքայինից-գեներալ, չէի կարող լուռ մնալ: Այս ծանրագույն վիճակից դուրս գալու համար իմ լուման պետք է ներդնեմ:

 
-Ինչո՞ւ. սպան պետք է քաղաքականությամբ զբաղվի՞:

– Ոչ: Պատճառը մեկն է: Ես 40 տարի անմնացորդ ծառայել եմ հայրենիքիս, պետությանս, ունեմ ծանրագույն լումա հանցագործության բացահայտման գործում, իմ ազգանունը Թամամյան է և ես կոչ ունեմ: Սիրելի ոստիկաններ, ուզում եմ վստահեցնել, որ ես հոգով սրտով ձեզ հետ եմ, ոչ մի անգամ քաղաքականությամբ չեմ զբաղվել և միշտ ասել եմ՝ պետական մարդ եմ ծառայում եմ իմ պետությանը: Մարդ եմ, որը միշտ մտածել է ամեն մի ոստիկանի մասին, ինձ հետ աշխատած յուրաքանչյուր ոստիկան դա կարող է ապացուցել: 40 տարիների ընթացքում ոչ մի բարդ իրավիճակում իրենց միայնակ չեմ թողել: Հիմա վստահ ասում եմ՝ կարող եք չլսել այսօրվա ձեր ոստիկանապետին: Լավ գիտեք՝ նա իր նեղ շրջապատում ասել է, որ հասկանում է ռիսկերը այսօրվա: Խնդրում եմ չհավատաք նրա ոչ մի խոսքին, ասածին, վերջում ինքը բոլորիդ փուռը կտա ու կփախնի, իսկ դուք արդեն հասկանում եք որտեք կհայտնվեք:


– Դուք նախկին իշխանությունների ժամանակ եղել եք համակարգի հիմնասյուներից, ազդեցիկ, ուժեղ, նաեւ մարդ ծեծող գեներալ: Հիմա ո՞րն է ձեր ասելիքը. չենթարկվե՞լ հրամանի:

– Այո, անօրինական հրամաններին պետք չի ենթարկվել: Սիրելի ոստիկաններ, դուք գիտեք, որ այսօրվա իշխանավորները հայրենիք չունեն, սրանց հայրենիքը սորոսն է, այդ կույտը գնացող է, մենք իրար հետ պիտի լինենք: Մեր անցած 40 տարիները ոստիկանական համակարգում եղել են շատ բարդ, ցավոտ, որ անկախ մեր կամքից հայտնվել ենք տարբեր քննչական կառույցներում: Սիրելի ոստիկաններ ով ինչ համակրանք և ինչ ցանկություն մեզ երբեք չի հետաքրքել, մենք ծառայել ենք բոլորին Ուստի ձեզ ևս մեկ անգամ խնդրում և հորդորում եմ ավելի խելամիտ լինեք: Մտածեք ձեր և ձեր ընտանիքների մասին: Մտածեք՝ ում եք ծառայում, ծառայել մի մարդու, ով մի ամբողջ համակարգ ծառայեցնում է իր ընտանիքի և իր աթոռի համար, ծառայել մի մարդու, որը խելագար է, ծառայել մի մարդու, որը մի գրչի հարվածով առանց ձեզ, առանց մեզ, առանց ժողովրդի հանձնեց մեր հողերը՝ թողնելով հազարավոր ընտանիքներ առանց տուն առանց հայրենիք, որը չի զբաղվում անհայտ կորածներով դիակների դուրսբերում, կամքը ձերն է:

Սիրելի ոստիկաններ, բայց որպես մտածող, ձեզ սիրող, ծառայելով այս ապիկարների նշանակած ոստիկանապետին, վաղը կհայտնվեք ՀՔԾ-ում և կդառնաք Նիկոլից տուժածները, որի վառ ապացույցը ունի արդեն հայ ժողովուրդը; Ափսոսում եմ, որ ձեզ բախտ վիճակվեց ծառայել ՀՀ ամենավատ գերագույն հող հանձնողին; Սիրելի ոստիկաններ դուք գիտեք, որ ես շատ ուշատ ավելի ինֆորմացված եմ, կարծում եմ կասկածներ չկան: Սիրելի ոստիկաններ ինձ հազար անգամ կներեք, որ այն ինչ իմ մեջ իմ ներսում կա, ես չեմ կարող ավելի բաց ու թափանցիկ խոսել, քանի որ ուսադիրներս և անցած օպերատիվ ճանապարհս թույլ չի տալիս, կարծում եմ կարողացա հասկացնել թե ես ինչ նկատի ունեմ: Ձեզ այս պահին ցանկանում եմ բարի ծառայություն: Պատիվ ունեմ:

դիտվել է 992 անգամ
Լրահոս
Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան Թրամփ. Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին Ահազանգ. «Սուրբ Աստվածայր» հիվանդանոցում կրքերը չեն հանդարտվում. վեճ՝ փոխտնօրենի և բաժնի վարիչի միջև Ռեյի համախտանիշ. երեխաների մոտ հաճախ առաջանում է գրիպից կամ ջրծաղիկից հետո Ռուսական վերահսկողության տակ է անցել Ժելաննոյե- Երկրորդ բնակավայրը։ Ադրբեջանին Թուրքիայի և Պակիստանի ռազմական օգնությունների ծրագրերը խիստ մտահոգիչ են Հայաստանի համար ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը Ֆերդինանդնե՜րրրրրրր, աուուուուուու՜ Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը բազմաթիվ սխալներով 20.000 օրինակ գիրք է հրատարակել Ադրբեջանն ու Թուրքիան դատաիրավական ոլորտում փոխըմռնման հուշագիր են ստորագրել Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացել Լիբանանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի առաջնորդը Պակիստանում զինյալները փոխհրաձգության ժամանակ 6 զինվորի են սպանել Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունները․ Հայաստանը չէր մասնակցում Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել Տեսեք այս անարդարության աստիճանը. Ի վերջո, այս կեղծավորությանը և երկակիությանը չափ պետք է լինի, չէ՞ Թուրքիայի խորհրդարանը փակ նիստ կանցկացնի Իսրայելի հարցով Բագրատ Սրբազանը Պետրոս Ղազարյանի լարած ծուղակը չընկավ. Վաչե Բրուտյան Դպրությունն Արարատի թագավորությունում․ Միքայել Բադալյան Իսրայելը չորս հրթիռային հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին Հերթական միջադեպը՝ Հարթագյուղի հայտնի մատուռի ճանապարհին Ֆրանսիան կանգնած է հայ եղբայրների կողքին՝ հարգելու նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. Մակրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am