Էրդողանի ու Ալիեւի նոր խրամատը Հայաստանի «բկին»

Վրաստանը Հայաստանին և Ադրբեջանին տարածաշրջանի զարգացման վերաբերյալ երկխոսության հարթակ է առաջարկում, հայտարարել է պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարարը։

Դավիթ Զալկալիանին Անկարա էր ժամանել չորեքշաբթի՝ իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հրավերով։ Երկկողմ հարաբերություններից բացի երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները նաև տարածաշրջանային հարցեր են քննարկել։

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զալկալիանին խոսել է հարավկովկասյան երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև տնտեսական հարաբերությունների կարգավորման մեկնարկի և բիզնես կապերի զարգացման նախաձեռնության մասին։ «Մենք մեր հարևաններին առաջարկում ենք Թբիլիսին որպես երկխոսության հարթակ։ Մասնավորապես, առաջարկում ենք սկսել հարաբերությունների կարգավորում, տնտեսության, բիզնեսի և մշակույթի զարգացման վերաբերյալ կողմնորոշման գործընթաց», - ասել է արտգործնախարարը՝ համոզմունք հայտնելով, որ երեք երկրները պետք է իրենք հոգ տանեն տարածաշրջանի մասին։ «Ո՞վ, եթե ոչ մենք՝ երեք հարավկովկասյան պետություններս, պետք է որոշենք մեր տարածաշրջանի ճակատագիրն ու ապագան։ Ուստի մենք առաջարկում ենք հավաքվել և այս ձևաչափի շրջանակում սկսել քննարկումները», - ասել է Զալկալիանին։ Նա նաև հավելել է, որ Վրաստանը դեմ չէ այս ձևաչափին այլ երկրների միացմանը ևս, այն դեպքում, եթե նրանք կիսում են այս մոտեցումը։

Տարածաշրջանի 6 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության հարթակի ձևավորման հնարավորության մասին խոսակցությունները սկսվեցին նախորդ տարվա վերջին՝ հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի ավարտից հետո։

Դեկտեմբերին, Բաքվում մասնակցելով Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմում Ադրբեջանի հաղթանակի կապակցությամբ կազմակերպված ռազմական շքերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ այս ձևաչափով համագործակցությունը «հաղթանակ կլինի բոլոր կողմերի համար»։ Էրդողանը խոսել էր նաև այդ դեպքում Հայաստանի հետ սահմանների վերաբացման հնարավորության մասին, ասել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս հետաքրքրված է համագործակցության այս գաղափարով։

Շաբաթներ առաջ, ըստ «Ազատության», Իրանի իր գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպումից հետո, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կրկին խոսել էր «3+3» ձևաչափով համագործակցության մասին՝ նկատի ունենալով Հարավային Կովկասի 3 երկրները՝ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը: Թուրք պաշտոնյան հայտարարել էր, որ աշխատանք է տարվում Վրաստանին համոզելու ուղղությամբ։

Չավուշօղլուի հետ հանդիպմանը, սակայն, Զալկալիանին կրկին հայտարարել է, որ Վրաստանը մտադիր չէ մասնակցել համագործակցության մի ձևաչափի, որում ներկայացված է նաև Ռուսաստանը։ Նախորդ ամիս նախատեսված էր Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Բաքվում, որը չեղարկվեց հանդիպման նախօրեին Վրաստանի վարչապետի հրաժարականի մասին հայտարարելուց հետո։

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նաև հայտարարել էր առաջիկայում նախատեսվող Թուրքիա-Ադրբեջան-Իրան և Թուրքիա-Ռուսաստան-Իրան ձևաչափով բանակցությունների մասին։ Չաուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան ցանկանում է տարածաշրջանային համագործակցություն սկսել «3+3» ձևաչափով (Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա):

«3+3» հարթակի նպատակը տարածաշրջանում խաղաղությունը կայուն դարձնելն է, Դավիթ Զալկալիանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է «Անադոլու» գործակալությունը: Թուրք նախարարի խոսքերով՝ «3+3» հարթակի նպատակն է հուսալի քայլեր ձեռնարկել՝ կապված լոգիստիկայի, տնտեսական ու էներգետիկ ոլորտների նախագծերի հետ: Միևնույն ժամանակ, Չավուշօղլուն նշել է, որ իրենք հարգում են այս հարցի վերաբերյալ Վրաստանի դիրքորոշումը:

Թեև Վրաստանը Ռուսաստանի մասնակցության հարցում հստակ վերապահում ունի, այնուամենայնիվ, որպես հարևան՝ Հայաստանին և Ադրբեջանին տարածաշրջանի զարգացման վերաբերյալ երկխոսության հարթակ է առաջարկում: Սա պարզ է, որ ռուսական մասնակցությամբ եռակողմ ձևաչափից բացի այլ հարթակի առաջարկ է, սակայն դրա վերաբերյալ պաշտոնական Երևանի դիրքորոշումը պարզ չէ: Ըստ երևույթին պաշտոնական Երևանը կնախընտրի դիվանագիտորեն մերժել Թբիլիսիի առաջարկը, նախընտրելով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ առանձին աշխատել:

Իսկ ամեն կողմից տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման կոչերին զուգահեռ, փաստ է, որ Ադրբեջանն ամրանում է արդեն Հայաստանի հետ սահմանին: Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն ահազանգում է, որ հակառակորդն ակտիվորեն ամբողջ սահմանի երկայնքով ինժեներական աշխատանքներ է կատարում: «Նաև անում են որոշակի գործողություններ, որոնցով պետք է զբաղվի ԱԱԾ-ն»,- այսօր ՀՀ վերաքննիչ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է Վահե Հակոբյանը: «Ադրբեջանցիները Սյունիքում երկու ուղղություններով են աշխատում. սահմանի վրա հոգեբանորեն ազդում են՝ կրակոցների, ինժեներական աշխատանքների տեսքով, առաջ են գալիս, հետ են գնում, կրակում են անընդհատ: Միաժամանակ օգտագործելով այլ երկրների հիմնարկներ, մոտենում են բնակիչներին և գնում են ամեն ինչ, ինչը վաճառվում է՝ առաջարկելով մի քանի անգամ շատ գումար: Իսկ մեր ԱԱԾ-ն էշի ականջում քնած է»,-հավելել է նա:

Հիմա այս տարածաշրջանը խաղաղությա՞ն է նախապատրաստվում, թե՞ նոր պատերազմի...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5028 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am