Ո՞ւմ են կրակելու Նիկոլ Փաշինյանի դիպուկահարները

Ազգային ժողովի դարպասները, Նիկոլ Փաշինյանի հրամանով, զոդվել են հատուկ մասնագիտացված խմբի կողմից։ Իսկ ավելի ուշ, երբ Ազգային ժողովում մեկնարկում էր կառավարության հետ հարց ու պատասխանը, ազգային ժողովի պատշգամբներում հայտնվեցին դիպուկահարներ, որոնց սուր աչքի հետևողական վերահսկողության ներքո Փաշինյանը մուտք գործեց խորհրդարան։

Խորհրդարանում, ըստ որոշ տեղեկությունների, փոքր-ինչ գինովցած Փաշինյանը, այդպես էլ որևէ հարցի չպատասխանելով, գլորել է հարց ու պատասխանին հատկացված ժամանակահատվածը և դիպուկահարների ավտոմատների ներքո հեռացել Ազգային ժողովից։ Խորհրդարանի պատշգամբներում և բակում դիպուկահարների ներկայությունն աննախադեպ խայտառակություն էր։ Ակնհայտ է, որ դիպուհակարներին հանրային և քաղաքական կյանք ներմուծելով՝ Նիկոլ Փաշինյանը նպատակ է հետապնդում, վախի մթնոլորտ ստեղծելով, ահաբեկել քաղաքական հակառակորդներին։ Կատարվածն անթույլատրելի է բոլոր առումներով, որովհետև ԱԺ-ն քաղաքական հարթակ է ոչ միայն Նիկոլի և նրա թիմի, այլ նաև ընդդիմության համար։ Դիպուկահարների թիրախն այս դեպքում ոչ միայն խորհրդարանական ընդդիմությունն էր, այլ նաև Բաղրամյան պողոտայում հավաքված Հայրենիքի փրկության շարժումը։

Սա առաջին անգամը չէ, երբ Նիկոլը իր քաղաքական ինքնահաստատումը հավաստում է դիպուկահարների միջոցով․ առաջին անգամ նման տեսարանի ականատես եղանք, երբ ընդդիմադիրները փակել էին ԱԺ-ում գտնվող Փաշինյանի ճանապարհը։ Այն ժամանակ Փաշինյանի մեքենան Բաղրամյանից հեռացավ՝ ավտոմատներն ուղղած ժողովրդի վրա։ Եվ այս քայլին դիմում է մի մարդ, ով ընդամենը 2 օր առաջ հրապարակում հայտարարում էր, թե իշխանության տերը ժողովուրդն է, իսկ ինքը Հայաստանում թշնամի չունի։
Իսկ ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը թավշյա հեղափոխության օրերին։ Ճիշտ է, հայտարարում էր, որ Ազգային ժողովի և նախագահական նստավայրի դարպասներն այսուհետ պետք է բաց լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ։ «Եթե հիշում եք, հեղափոխության օրերին, երբ մենք մտնում էինք Երևանի պետական համալսարան, Ռադիոյի շենք, բացում էինք փակ դռները և մեզ հարցնում էին` ինչու էինք դա անում, իսկ մենք պատասխանում էինք, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների առաջ փակ դռներ չեն կարող լինել և չեն լինելու»․ սա մեջբերում է Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 21-ի ելույթից։

Նույն օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր նստավայրի՝ Բաղրամյան 26-ի դռները կբացվեն ի նշան այն բանի, որ Հայաստանի իշխանությունն այլևս երբեք մեկուսացած ու կտրված չի լինի ժողովրդից: Հայաստանի քաղաքացիներն այսուհետև ազատորեն կարող են մուտք գործել վարչապետի, հետագայում՝ նախագահի նստավայրի տարածք և այն օգտագործել որպես զբոսավայր, որպես ժամանցի վայր: «Մենք հույս ունենք, որ այս դռները այլևս երբեք չեն փակվի՝ խորհրդանշելով, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունն այլևս անշրջելիորեն պատկանում է ժողովրդին, պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին»,- հայտարարել էր նա։

Թե ինչ է կատարվում այս պատմական պոպուլիզմից 3 տարի անց, առավել քան հուզիչ է․ դարպասները փակ են ու զոդված, իսկ ժողովրդի և իշխանության հավերժ միասնությունը խորհրդանշում են աշխարհի ամենաժողովրդավար, թավշյա դիպուկահարները։
Ժողովրդական խոսքն ասում է՝ պատից կախված հրացանը մի օր անպայման կրակում է։ Ո՞ւմ են կրակելու Նիկոլ Փաշինյանի դիպուկահարները՝ ցույց կտա կյանքը։


Հայկ Դավթյան

Հ․Գ․ Նյութի հրապարակումից հետո  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն տարածեց, որտեղ մասնավորապես նշվում է․ <<ՄԻՊ աշխատակազմը ստացել է ահազանգեր առ այն, որ ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևում են դիպուկահարներ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հավաքի ուղղությամբ: Արձանագրվել են նաև նման հրապարակային անհանգստություններ: Պաշտպանի աշխատակազմը դիտարկում է իրականացնում լրատվամիջոցներով և հավաքի վայրում, որտեղ առկա են նաև երեխաներ ու տարեցներ:

ՀՀ Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը, այդ թվում՝ զինվորական համազգեստով դիպուկահարների ցուցադրական ներկայությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է այս պահին Բաղրամյան պողոտայում առկա իրավիճակում:Պետությունը կարող է անվտանգության միջոցներ ձեռնարկել, բայց դրանք յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնեն կոնկրետ իրավիճակը և չպետք է լինեն այնպիսին, որ ստանան խաղաղ հավաքին մասնակցությունը կանխող կամ անհանգստություն պատճառող բնույթ>>:

դիտվել է 3407 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am