Պետության վերջին սյան ոչնչացումն ու ապաշնորհ ընդդիմությունը

Արմեն Սարգսյանը քիչ առաջ հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ: Նրանք անդրադարձել են վերջին իրադարձությունների առնչությամբ ստեղծված լարված իրավիճակին: «Նշվել է, որ, անկախ այդ կապակցությամբ որոշումներից, առաջնահերթ կարևորություն են երկրի անվտանգությունն ու կայունությունը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ զինված ուժերը մշտապես պետք է լինեն բոլորիս հոգածության ներքո, և ինքը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բանակը և նրա խնդիրները», ասվում է հաղորդագրությունում:

Պարզ է, որ Արմեն Սարգսյանը որոշում կայացրել է, ու հորդորել է Օնիկ Գասպարյանին հեռանալ խաղաղ, իսկ ինքը ուշադիր կլինի երկրի խնդիրների նկատմամբ:

Երեկ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ չի ընդունում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը և Սահմանադրական դատարան է դիմում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի առնչությամբ։ Ակնհայտ է, շեշտում է նա, որ ստեղծված իրավիճակը արդյունք է պատերազմական և հետպատերազմական ժամանակաշրջանում քաղաքական և ռազմական գործիչների շրջանում առկա տարաձայնությունների՝ երբեմն խիստ անձնավորված մոտեցումներով: Չեն կարող անտեսվել նաև հրամանագրի ստորագրմանն առարկելու համար հիմք հանդիսացած իրավական առումով խնդրահարույց մեկնաբանությունները, իրավակիրառ պրակտիկան, օրենքի հնարավոր բացը, նշում է Սարգսյանը:

Նա հիշեցրեց՝ իր նախորդ հայտարարություններում ընդգծել է, որ խնդրի շուտափույթ և Սահմանադրության շրջանակներում կարգավորումը Հայաստանի և Արցախի անվտանգության ու կայունության համար առաջնային կարևորություն ունի և բացարձակ անհրաժեշտություն է պետականության պահպանման, հասարակության հետագա պառակտումը կանխելու, ժողովրդի միասնությունը և հանրային համերաշխությունը վերականգնելու, ստեղծված անորոշ վիճակից դուրս գալու և վերջնական հանգուցալուծման հասնելու համար, ապա հայտարարում․ «ՀՀ նախագահը որոշել է չստորագրել հրամանագրի նախագիծը: Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով»։ Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ հավատարիմ իր հանձնառությանը՝ շարունակելու է իրավիճակի հետագա կայունացմանն ուղղված քայլերը և կոչ է անում բոլորին՝ նախագահի ինստիտուտը ծառայեցնելով որպես հարթակ, բանակցել առկա բոլոր խնդիրների համապարփակ լուծումը գտնելու նպատակով:

Շատերի կարծիքով, Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով կազատվի պաշտոնից: Մայր օրենքի համաձայն, նախագահը եռօրյա ժամկետ ուներ՝ կա՛մ պետք է ստորագրեր Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը, կա՛մ դիմեր Սահմանադրական դատարան։

Բայց մի կարևոր հանգամանք՝ փաստորեն, նախագահը ազատման ակտը չի վիճարկում Սահմանադրական դատարանում: Օնիկ Գասպարյանը փաստացի հեռացվում է Գլխավոր շտաբի պետի պաշտոնից, քանի որ նախագահը չի ստորագրել վարչապետ Փաշինյանի երկրորդ անգամ ներկայացրած միջնորդությունը և այդ միջնորդության սահմանադրականության հարցով չի դիմել Սահմանադրական դատարան, հետևաբար իրավունքի ուժով Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը համարվում է աշխատանքից ազատված և այլևս չի կարող իրացնել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պարտականությունները։

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը շարունակում է իր ծառայությունը հայրենիքին և ժողովրդին, հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը, այսօր հաղորդեցին գլխավոր շտաբից: «ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասին հայտարարության վերլուծություն» վերնագրված հաղորդագրությունում, որը Ֆեյսբուքում հրապարակել է ԶՈՒ ԳՇ տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը, ասված է. «Նախագահը հայտարարել է Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իմպերատիվ երկու պահանջներից երկրորդի կատարման մտադրության՝ առանձին դիմումով Սահմանադրական դատարան դիմելու մասին, հիմքը՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը։ Օնիկ Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը (Նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելուց հետո սկսում են գործել այլ ժամկետներ) շարունակում է իր ծառայությունը հայրենիքին և ժողովրդին, հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը, շեշտում է ԶՈՒ ԳՇ տեղեկատվական բաժնի պետը։

Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը Փաշինյանը հիշեցնենք, որ նախագահին ներկայացրեց փետրվարի 25-ին, երբ առավոտյան հրապարակվեց Զինված ուժերի անունից ԳՇ հայտարարությունը՝ վարչապետի և Կառավարության հրաժարականի պահանջով։ Նա այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց։ Նույն օրը Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում Փաշինյանը հրաժարական տալու կոչ արեց Գասպարյանին։

Հայաստանի նախագահը շաբաթ օրվանից այսպես ասած՝ ձգեց իր կյանքը: Ինչպես ցանկացած հարցում, նա օրերով ծանր ու թեթև է անում, թե ինչ կկորցնի ինքը: Բայց ոչ երբեք Հայաստան պետությունն ու ՀՀ քաղաքացին:

Զինված ուժերը Հայաստանի անկախությունից ի վեր դեռևս գործող կառույցն էր, որն էլ փաստորեն Արմեն Սարգսյանի ձեռամբ է ոչնչացվելու, քանի որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը չեն կարող թույլ տալ, որ որևէ քաղաքական ուժ կարող է դեմ դուրս գալ իրենց դիրքորոշմանը:

Իրականում, ամեն ինչ չափազանց ողբերգական է: Մենք դեռ չենք գիտակցում, թե ինչպես են մեր պետության սյուները քանդվում՝ մեր աչքի առջև:

Իսկ ավելի ցավալի է արձանագրել, որ ընդդիմությունը, որն արդեն մի քանի օր ուներ Զինված ուժերի աջակցությունը չկարողացավ ստիպել իշխանությանը հեռանալ: Սա աննախադեպ իրավիճակ էր, երբ փողոց դուրս եկած ընդդիմությանն ու հասարակությանն աջակցում են չորս տասնյակից ավելի զինվորականներ՝ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավորությամբ:

Ընդդիմության անհաջողությունների պատճառներն էլ, թերևս, առանձին քննարկման թեմա են:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5986 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am