Արցախը գնելու «բազարի» միջնորդն և Ադրբեջանին ակտիվ զինողը

Ադրբեջանի պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ Բելառուսի նախկին պաշտպանության նախարարի նշանակումը որպես Ադրբեջանում Բելառուսի դեսպան կխորացնի երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը։

Բելառուսի նորանշանակ դեսպան Անդրեյ Ռավկովին Զաքիր Հասանովը հանդիպել է օրերս՝ նոր պաշտոնը ստանձնելուց երկու շաբաթ անց։ Նախկինում որպես պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ հանդիպած Հասանովն ու Ռավկովը այս հանդիպման ընթացքում քննարկել են ադրբեջանա-բելառուսական ռազմական համագործակցության խորացման հնարավորությունները։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Ռավկովը Հասանովին հայտնել է, որ Բելառուսը ևս հետաքրքրված է ռազմական ոլորտում երկկողմ հարաբերությունների ընդլայնմամբ և դրա համար անհրաժեշտ ներուժն առկա է։ Ընդգծվել է նաև երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների հարաբերությունների զարգացման կարևորությունը։

Գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում ունեցող Անդրեյ Ռավկովը 2014-ից զբաղեցնում էր Բելառուսի պաշտպանության նախարարի պաշտոնը։ 2020 թվականի սկզբին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նրան նշանակեց երկրի անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար։ Նույն տարվա ավարտին Ռավկովը նշանակվեց Ադրբեջանում Բելառուսի դեսպանի պաշտոնում։

Երկու շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահին Բաքվում իր հավատարմագիրը հանձնելով՝ նորանշանակ դեսպանն Ալիևին փոխանցել էր Լուկաշենկոյի ողջույնները, ապա ընդգծել, որ Բելառուսը մշտապես հետևողականորեն պաշտպանել է Ադրբեջանի ինքնավարությունն ու տարածքային ամբողջականությունը։ «Մենք մեծ խանդավառությամբ ընդունեցինք հրադադարի մասին լուրը և որ Ադրբեջանի վաղեմի տարածքները վերադարձվեցին Ադրբեջանի կազմ», - հայտարարել էր Ռավկովը։

Ալիևն, իր հերթին, կարևորել էր նաև երկու երկրների միջև ռազմական համագործակցությունն՝ անվանելով այն հաջողված։ Ադրբեջանի նախագահը համոզմունք էր հայտնել, որ նորանշանակ դեսպանը կնպաստի այս բնագավառում հնարավորությունների հետագա զարգացմանը նույնպես։ «Եվ, իհարկե, միջազգային կազմակերպությունների շրջանակում մենք հետագայում ևս կաջակցենք միմյանց, ինչպես արել ենք նախկինում», - հավելել էր Ալիևը։

Ինչպես հաղորդում է «Ազատությունը»՝ Խորհրդային Միությունից երկու երկրների անկախացումից ի վեր Բելառուսն Ադրբեջանի ռազմական մատակարարման առաջատարներից մեկն է։ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի ռազմական դաշնակիցը հանդիսացող Բելառուսը, տնտեսականից բացի նաև ամուր ռազմական կապեր ունի Ադրբեջանի հետ։

Միջազգային բաց աղբյուրների համաձայն՝ 2017-2019 թվականներին Ադրբեջանը այդ երկրից բելառուսական արտադրության 10 «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է գնել։

Հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը բազմիցս մեղադրել է Ադրբեջանին՝ Շուշիի և Ստեփանակերտի ուղղությամբ «Պոլոնեզ» համակարգերը կիրառելով քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու մեջ։ Սեփական արտադրության «Պոլոնեզներից» բացի Բելառուսը նախորդ տասը տարում Ադրբեջանին նաև մեծ քանակությամբ T-72M1 տանկեր, «Գիացինտ-Բ», Դ-30 հաուբիցներ և Սու-25 գրոհիչներ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության միջոցներ է վաճառել։
Նախորդ տարի Բելառուսում կայացած աղմկահարույց նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքները չճանաչելու մասին բազմաթիվ արևմտյան պետություններ և միջազգային կազմակերպություններ են հայտարարել, Ալիևն առաջիններից էր, ով 26 տարի նախագահական պաշտոնը զբաղեցնող Լուկաշենկոյին շնորհավորել էր «համոզիչ հաղթանակի» կապակցությամբ։

44-օրյա պատերազմի ավարտից հետո շատ է խոսվում Թուրքիայի կողմից Ադրբեջանին զենքով աջակցելու մասին, սակայն Հայաստանն ու Բելառուսը դաշնակից պետություններ են, ինչո՞ւ պաշտոնական Երևանն այդպես էլ պարզաբանում չի ստանում Լուկաշենկոյից, որն ինչպես պարզվեց, դեռ Սերժ Սարգսյանի օրոք «միջնորդի» դեր է ստանձնել՝ Ալիևի կողմից Ղարաբաղը գումարով ՀՀ իշխանություններից կաշառքով «գնելու» հարցում:
Լուկաշենկոն, ակնհայտ, ադրբեջանամետ քաղաքականություն է վարում, զինել է Ադրբեջանին, շարունակելու է զինել, և ով գիտե՝ էլ ինչ «ծառայություններ» է պատրաստ մատուցել ալիևյան ռեժիմին օրինակ՝ ՀԱՊԿ ու ԵԱՏՄ-ի շրջանակներում:

Մենք գիտենք, որ Փաշինյանի իշխանությունն անգամ Հայաստանի բնական դաշնակիցների հետ նորմալ հարաբերություններ չի կարողանում հաստատել, ուր մնաց թե Ալիևի ընկերներին կարողանա կտրել Ադրբեջանից: Բայց գոնե պաշտոնական Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի դաշնակից Բելառուսի ու նրա ղեկավար Լուկաշենկոյի նկատմամբ միանշանակ պետք է լինի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5883 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am