Կասկածող կա՞ր. Արմեն Սարգսյանը միացրեց «վինտիլիատորը»

Արմեն Սարգսյանը հերթական առիթով ցուցադրել է իր նիկոլահապատակությունը, կամ այլեւս՝ թրքահպատակությունը:
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, ըստ որի Արմեն Սարգսյանը հրաժարվել է երկրորդ անգամ ստորագրել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ազատման որոշումը, որը Նիկոլ Փաշինյանն էր կայացրել, բայց միեւնույն ժամանակ իր կողմից մեկ անգամ արդեն առարկված հրամանագիրը չի վիճարկում Սահմանադրական դատարանում: Սարգսյանն առանձին դիմումով դիմելու է ՍԴ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Նշենք, որ գործող օրենսդրության
համաձայն եթե նախագահը չի ստորագրում որոշումը երեք օր անց այն իրավունքի ուժով կյանքի է կոչվում: Այսինքն Օնիկ Գասպարյանի պաշտոնավարման ժամերը հաշված են, եթե, իհարկե, Արմեն Սարգսյանն ինչ որ հրաշքով չդիմի ՍԴ՝ վիճարկելու Փաշինյանի որոշումը:
Ինչ վերաբերում է նախագահի՝ մեկ այլ հիմքով ՍԴ դիմումի
հետեւանքներին՝ եթե Սահմանադրական դատարանը քննի նախագահի ուղարկած օրենքի սահմանադրականության հարցը և համարի, որ կա անհամապատախսանություն, ապա Օնիկ Գասպարյանը իրավունք կունենա նորից վերականգնվելու իր պաշտոնում։
Կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանը ՍԴ իր խամաճիկների միջոցով հնարավորինս կձգի հարցի քննությունը , մինչեւ հանդարտվի ներքաղաքական լարումը:
Հիշեցնենք, որ մինչ նախագահականը կհայտներ Արմեն Սարգսյանի որոշումը, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրել էր «Իմ ունեցած տեղեկություններով, Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործել Նիկոլ Փաշինյանի Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը չորեքշաբթի կդիմի Սահմանադրական դատարան՝ բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով»։ Սա սակայն միայն միակողմանի աճպարարություն չէ միայն, այլ թուրքաբրիտանական ծրագրի շարունակության, կամ վերջահանգրվանին տանելու որոշում: Անկախ այն բանից, որ Հայաստանում ներքաղաքական լարումը հասել է իր պիկին, Նիկոլ Փաշինյան-Արմեն Սարգսյան հանցավոր զույգը որոշեցին մինչեւ վերջ գնալ: Իսկ Սարգսյանի՝ դիմումը չստորագրելը ընդամենը էժանագին միմոսություն էր, քանի որ այս դեպքում չստորագրելը հավասար է ստորագրելուն: Արմեն Սարգսյանը իր մանկուրտ ոտեսակով հույս ունի, թե կմանեւրի՝ բավարարելով, թե Նիկոլ Փաշինյանի աջակից ժողովրդի, թե նրա հրաժարականը պահանջող մարդկան պահանջները, բայց ոչ, նա դեմ գնաց պետությանը, նրա անվտանգության պահապան բանակին ու հրամկազմին:
Ըստ էության, այս մարդը Հայաստանում տուրիստ է եւ նրա համար ոչ մի արժեք չունի Հայաստանը որպես հայրենիք, այս մարդն իր եւ իր թրքաբրիտանական տերերի բիզնես շահերն է պաշտպանում եւ ընդհանրապես կասկածող էլ չկար, որ նա նման որոշում է կայացնելու:

Անի Սահակյան

դիտվել է 3324 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am