Առևանգված հայկական ինքնաթիռը տաջիկ օդաչուների ձեռքից խլել է մեկ այլ բանդա․քաղավիացիայի խոսուն լռությունը


Երկու շաբաթ առաջ առևանգված և անհայտ հանգամանքներում Իրանի Թեհրան քաղաքում հայտնված հայկական գրանցումով «Boeing 737-300» ինքնաթիռի գործը պատկան մարմինների կողմից անուշադրության է մատնված։Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն բավարարվեց հայտարարելով, որ իրականացվում է քննություն, որի ավարտից հետո կներկայացվի լրացուցիչ տեղեկատվություն։
Քանի դեռ պաշտոնական տեղեկատվությունը լռում է, մամուլը ինքնաթիռի սկանդալի շուրջ շարունակում է նորանոր բացահայտումներ անել։
Yerevan.Today-ի աղբյուրը հայտնում է, որ օդանավը գողացվել է լույսերն անջատած վիճակում, ռադարները չեն ֆիքսել պահը, չնայած հետագայում պարզվել է, որ այդ դրվագը ֆիքսվել է հակաօդային պաշտպանության համակարգի (ՀՕՊ) կողմից:
Հաջորդ ուշագրավ դրվագն օդանավի առևանգման պահին փոփոխած շտրիխ կոդն է: Փաստաթղթերում հանցախումբը մեկ նշումով ջնջել է նիշ կամ գծիկ, որը օդանավի բորտի համարի հետ համադրելիս տրամաբանորեն պետք է ֆիքսվեր որպես արտառոց դեպք, բայց ահա այս փաստը, չգիտես թե ինչպես, չի նկատվել երկու միջազգային տարբեր օդակայաններում: Yerevan.Today-ի հրապարակած ընդարձակ հոդվածում, մասնավորապես նշվում է․ << Փետրվարի 19-ին Էստոնիայում տեխնիկական սպասարկումը ստանալուց հետո հայկական ինքնաթիռը, որ, ըստ «Fly Armenia Airways»-ի պլանավորածի՝ նույն օրը պետք է ուղևորվեր Ուկրաինայի Հոստոմել օդանավակայան, հանկարծ խլվում է այն սպասարկող տաջիկ օդաչուների ձեռքից և հայտնվում է օտարազգի մեկ ուրիշ՝ օդաչուական բանդայի ձեռքի տակ:
Սակայն այդ օրը ինքնաթիռը Տալլին քաղաքում լիցքավորվում է նաև, ըստ որում՝ նվազ քանակի վառելիքով, չնայած այն հանգամանքին, որ ըստ փոփոխված պլանի՝ նախատեսում էր երկար թռիչքուղի:
Հաջորդ քայլին, երբ օդանավը առևանգելուց հետո հանցավոր խումբը գաղտնի փաստաթղթերն է խմբագրում, սկզբում օդանավի գրանցման շտրիխ կոդն է փոխում, ապա դուրս գալով Էստոնիայի օդային տարածքից՝ փոխում է թռիչքային ուղին՝ ուղևորվելով Վառնա:
Բանդայի գծած սցենարով, թռիչքուղու վերջին կայարանը, ըստ փաստաթղթերի, Շարժան պիտի լիներ, բայց… Դեպքերի հետագա զարգացումն օդանավը տանում է Իրանի Իսլամական Հանրապետություն:
Ըստ փաստական տվյալների՝ փետրվարի 19-ին՝ Տալինի ժամանակով առավոտյան 10-ի սահմաններում (Երեւանի ժամով՝ 12:00-ին), EK-FAA-ն մեկնել է Էստոնիայից և, անցնելով Լատվիայի, Բելառուսի, Ուկրաինայի ու Ռումինիայի օդային տարածքներով, վայրէջք է կատարել բուլղարական Վառնա քաղաք, տեղական ժամանակով՝ 12:35-ին: Ասյտեղ հայկական օդանավը վայրէջք է կատարում ենթադրաբար ինչ որ-բան բեռնելու համար։ Թե ի՞նչ՝ քննությունը կպարզի:
Ըստ բանդայի ձևակերպած նոր թռիչքուղու՝ առևանգված օդանավը Բուլղարիայից ուղղություն է վերցնում իբրև թե դեպի Շարժա, սակայն Իրանի օդային տարածքում մի քանի պտույտ գործելուց հետո հանցագործները լիցքավորման խնդրով «Էմերջընսի» տագնապի ազդակներ են տալիս և իբր հարկադրված օդանավն իջեցնում են Իրանի օդակայան:
Այստեղ էլ նրանք կալանավորվում են, օդանավը այդպես էլ չի հասնում պլանավորված կամ գուցե զուտ խայծի համար թղթերում նշված Շարժայի օդակայան: Մի ուշագրավ փաստ ևս․ Հայաստանի համար լիզինգով ձեռք բերված Ամերիկյան արտադրության «Boeing 737-300» օդանավը (EK-FAA գրանցումով), որը պատկանում է հայկական «Fly Armenia Airways» ավիաընկերությանը, առևանգումից հետո փետրվարի 22-ից մինչ այս պահը գտնվում է Իրանի ռազմական օդանակայանում։ Իսկ ինչո՞ւ, ռազմական աղբյուրը չի մանրամասնում>>:
ՀՀ պատկան մարմինների խորը և համապարփակ լռությունն իրաբամբ ավելի խոսուն է, քան որևէ պարզաբանում։ Ռազմական դրության պայմաններում Հայաստանից օդանավ են առևանգում, իսկ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հանգստանում է Մալդիվներում։ Թե ինչ կապ ուներ գեղեցիկ ժպիտով այս աղջիկը Հայաստանի ավիացիայի հետ, առ այսօր չպարզված հանգամանք է, փոխարենը այլևս ապացուցված փաստ է, որ նրա շնորհիվ Հայաստանի ավիացիան դարձավ ամենակործանված ոլորտը։ Նիկոլ Փաշինյանի նշանակած կադրի ապաշնորհ գործունեության շնորհիվ Հայաստանի ավիացիան մեկ տարի առաջ հայտնվեց եվրոպական թռիչքային տարածքի սև ցուցակում, որն խոշոր ձախողում է Հայաստանի համար։ Ընդ որում Եվրոպական Միության օդային տարածք մուտք գործելու արգելանքի տակ են հայտնվել Հայաստանի բոլոր ավիափոխադրողները։ Հայաստանի փոխադրողներին այդ ցանկում ընդգրկելու որոշումը հիմնված է ԵՄ ավիացիոն անվտանգության կոմիտեի (EU Air Safety Committee, ASC) միաձայն կարծիքի վրա:
Եղածին գումարվեց նաև ինքնաթիռի առևանգման սկանդալը։ Նման խայտառակ տապալում հայկական ավիացիան նախկինում երբեք նման տապալում չի ունեցել։ Անցել է բվական ժամանակ, ԵՄ սև ցուցակում հայտնվելուց հետո, սակայն առ այսօր չի տրվել մասնագիտական և իրավական գնահատական, թե ով է թերացել և ով է պատժվելու ավիացիայի վարկանիշին կործանարար հարված հասցնելու համար։ Սև ցուցակի բացահայտման ճակատագիրը կարող է նախադեպ դառնալ նաև առևանգված ինքնաթիռի դեպքում։ Սա Հայաստանն է պարոնայք, չմոռանանք, որ ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ լինել, քան եղել է։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 5691 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am