Մոսկվայի հիշաչարության աստիճանի վրա չկասկածել. ռեակցիան չուշացավ

«Իսկանդերների» մասին Փաշինյանի օրեր առաջ արած հայտարարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել Մոսկվայում, մինչ օրս այն քննարկվում է, Փաշինյանին ծաղրում են: Փաշինյանի մամլո խոսնակը փորձեց վերջակետ դնել, հայտարարելով, թե Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ վարչապետի հայտարարությունը:

«Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել», - ասել էր Մանե Գևորգյանը: Հիշեցնենք` նույն այս ձևակերպումն էր ավելի վաղ օգտագործել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը` հայտարարելով, թե ՀՀ վարչապետին մոլորության մեջ են գցել, և իրականում պատերազմի ժամանակ «Իսկանդերներ» չեն օգտագործվել:

«Ավելին՝ վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ»,- նշել էր Փաշինյանի մամլո խոսնակը:

«Շատ կարևոր է, որ ճշմարտությունն այս հարցում վերականգնվեց», իր հերթին պատասխանեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ազդարարելով, որ Մոսկվան բավարարված է Հայաստանի պաշտոնական պարզաբանմամբ: Բայց արդյո՞ք Փաշինյանի հասցրած հարվածի նստվածքը չքվե՞ց... Իհարկե՝ ո՛չ:

Կրեմլի ամբողջական վերահսկողության տակ գտնվող դաշնային հեռուստաընկերությունները ռուսական «Իսկանդերների» մասին հայտարարությունից հետո խախտել են չեզոքությունը և մեղմ ասած` քննադատում են Հայաստանի իշխանություններին: Ռուսական դաշնային հեռուստաալիքները օրերս լրատվական ամփոփիչ ծրագրերում ծավալուն ռեպորտաժներով անդրադարձան Հայաստանում ստեղծված իրավիճակին` թե Առաջին ալիքը, թե Ռոսիա 24-ը շեշտեցին, որ հայաստանյան այսօրվա խորը ճգնաժամի հիմքում ռուսական «Իսկանդերների» մասին երկրի վարչապետի հայտարարությունն է: «Պետք է շատ տարօրինակ երևակայություն ունենալ` ասելու, թե այս հրթիռների արդյունավետությունը 10 տոկոս է: Սա ի՞նչ է նշանակում` այն թռչել է միայն 10 տոկոսո՞վ», - հեգնել էր Առաջին ՀԸ-ի մեկնաբանը` հավելելով, թե նման հայտարարությունը խորը զարմանք է առաջացնում, և խոսքը ոչ թե այն մասին է, որ բարձրաստիճան պաշտոնյան պետք է առողջ մտածելակերպ ունենա, այլ այն մասին, որ պետք է գոնե տիրապետեր դպրոցում անցած մաթեմատիկա առարկային:

Նույն տրամաբանությամբ էր նաև Ռոսիա 24-ի ռեպորտաժը: Հայաստանյան ճգնաժամին անդրադարձել է նաև ռուսական մամուլը: Ռուսաստանցի լրագրողները նկատում են, որ Երևանում ընթացող թե իշխանության, թե ընդդիմության կազմակերպած փողոցային ակցիաները մարդաշատ են, և հանգուցալուծումը հնարավոր չէ այս պահին կանխատեսել:
«Կոմերսանտը», սակայն, գրել էր. «Հիմա Նիկոլ Փաշինյանը, ում ռեյտինգը փլուզվեց Լեռնային Ղարաբաղի համար պարտված պատերազմի հետո, հույս ունի, որ փողոցը կերկարաձգի իր կյանքն իշխանության և քաղաքականության մեջ: Դա կարող է աշխատել այն պայմաններում, եթե վարչապետի ընդդիմախոսները չկարողանան փողոցային զանգվածով ճնշում գործադրել նրա վրա: Ընդդիմության հանրահավաքներն առայժմ սակավաթիվ են, ուստի իշխանության համար սպառնալիք չեն ներկայացնում»:

Այսինքն, առանց այն էլ երկուսուկես տարի Փաշինյանի նկատմամբ ռուսական իշխանությունների անվստահությանը գումարվեց արդեն պատերազմի ավարտից երեք ամիս հետո նոր հարվածը:

Սխալվում են բոլոր նրանք, ովքեր համարում են, թե Փաշինյանն իսկապես չի հասկանում, որ «Իսկանդերի» հրթիռը չի կարող 10 տոկոսով պայթել, նա դիտավորյալ է սրում մթնոլորտը, դիտավորյալ է քաղաքական օրակարգ նետում թեմաներ, այն «բովանդակությամբ» է լցնում, որպեսզի շեղի հասարակությանը ավելի լուրջ խնդիրներից: Ու ինչպես տեսնում ենք՝ նա հաջողում է:

Հայ-ռուսական հերթական ինտրիգն, այսպիսով, թվացյալ հարթված է, սակայն հետևանքները դեռ պարզ չեն: Ռուսները դեռ Սերժ Սարգսյանին չեն ներել՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի բանակցություններ ունենալու համար, կարելի է չկասկածել ռուսների հիշաչարության աստիճանի վրա: Նույնիսկ Ռուսաստանի հակառակորդ պետությունների ղեկավարներն իրենց թույլ չէին տվել ռուսական զենքի արդյունավետության վերաբերյալ կասկածներ հայտնել, ու հանկարծ Փաշինյանը հայաստանյան ներքաղաքական մթնոլորտի օրակարգը փոխելու համար որոշում է Իսկանդերին «հարվածել»:

Ամեն անգամ, երբ թվում է, որ Փաշինյանը գիտակցել է Ռուսաստանի կարևորությունն այսօր Հայաստանի անվտանգության ապահովման համար, բայց պարզվում է, որ ո՛չ: Նա չի ցանկանում, որպեսզի այդ համոզումը գերիշխի Հայաստանում, և անում է հակընդդեմ քայլ՝ հարվածում է Ռուսաստանի հեղինակությանը:

Իսկ ինչո՞ւ... Դրա միակ բացատրությունը հետևյալն է՝ Փաշինյանը ուղիղ սպառնալիք է տեսնում իր իշխանությանը, եթե Ռուսաստանը Հայաստանում ամուր լինի, երբ իրապես դաշնակցային հարաբերություններ գործեն Հայաստանի և Ռուսաստանի միջև:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 12279 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am