«Պացիենտը» պարզունակ է ու վտանգավոր

Նախագահ Արմեն Սարգսյանը առարկություններով վերադարձրեց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը։ Այդ կապակցությամբ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված էր․ «Հրամանագրի նախագիծն ուսումնասիրվել է Հանրապետության նախագահի աշխատակազմում, ամենայն մանրամասնությամբ քննարկվել է առաջատար իրավաբանների և անկախ փորձագետների հետ: Իրավաբանների և փորձագետների տեսակետներն ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը»:

Ակնհայտ է նաև, որ պատերազմով պայմանավորված՝ զինված ուժերն ունեն լիովին այլ նշանակություն՝ դա Հայաստանի պետականության լինել-չլինելու հարցն է:

Այսպես, Հանրապետության նախագահը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է հրամանագրի նախագիծը:
Հիշեցնենք, որ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը նախագահին է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին, երբ առավոտյան հրապարակվեց Զինված ուժերի անունից ԳՇ հայտարարությունը՝ վարչապետի և Կառավարության հրաժարականի պահանջով։ Վարչապետն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց։ Նույն օրը կայացած հանրահավաքում Փաշինյանը նաև հրաժարական տալու կոչ արեց Գասպարյանին։
Քանի որ Փաշինյանի իրավական առումով տգիտությանն ու համառությունը չափ ու սահման չունի՝ նա ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնանկության միջնորդությունը կրկին ուղարկեց նախագահին. «Հանրապետության նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Այս որոշումը ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը: Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի: Մնացածը՝ ինչպես նախօրեին պայմանավորվեցինք Հանրապետության հրապարակում», - ֆեյսբուքյան իր էջում գրեց Փաշինյանը։

Պարզվում է, վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում և չի ընդունում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները։ Սահմանադրության համաձայն՝ առարկությունները չընդունվելու դեպքում նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան: Եթե ոչ առարկում է, ոչ ստորագրում է, ոչ էլ դիմում ՍԴ, համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

Ինչպես իր համար բարդ իրավիճակներում, Փաշինյանը որոշել է դիմել՝ «ժողովրդի իշխանությանը»: Երբ Փաշինյանը չունի ելք, անկյուն է քշված ասում է՝ «ժողովուրդը պետք է որոշի` ինքը հեռանա, թե ոչ»։

Նա չի ցանկանում մնալ անկյուն քշվածի կարգավիճակում, իսկ ինչ է հարկավոր դրա համար՝ նորից հանրահավաք հրավիրել՝ ապացուցել սեփական իշխանիկներին, որ նա դեռ իշխանություն է Հայաստանում և իհարկե արտաքին աշխարհին:
Փաշինյանն այսօր մարտի 1-ին հրավիրել է հանրահավաք ու երթ, այս օրը, երբ 2008 թվականի մարտի 1-ը հայտնի է մարտիմեկյան արյունալի իրադարձություններով: 13-րդ տարի առաջ Փաշինյանն ընդդիմադիր էր, իշխանությանը ցանկանում էր ապացուցել է, որ ընդդիմությանը պետք է զիջեն իշխանությունը ու հրավիրեց կողմնակիցներին կռիվ տալ, իսկ ինքը՝ անհետացավ:

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ հանրահավաք ու երթ անցկացրեց Հանրապետության հրապարակում այն բանից հետո, երբ Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել էր նրա հրաժարականը, իսկ ինքն էլ այդ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ որակեց: Այսօր նա վարչական ռեսուրսի կիրառմամբ հանրահավաք ու երթ կիրականացնի, որպեսզի կրկին ցույց տա Ռուսաստանին, որ Հայաստանում ինքը իշխանություն ունի:

Միակ բանն այս կյանքում, որ ստացվում է Փաշինյանի մոտ՝ դա միտինգ կազմակերպելն է, հասարակությանը մանիպուլացնելը, չեղած բանը որպես իրականություն ներկայացնելը, առանց որևէ բացառության: Փաշինյանը մնաց որպես շարքային միտինգավոր՝ ինտրիգան, պարզունակ, նյարդեր սղոցող, առանց պետության շահը գիտակցելու կարողությամբ:

Նման հատկանիշներ ունեցող ղեկավարը ցանկացած պետության համար վտանգավոր է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5828 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am