Արագ ձևավորել անցումային կառավարություն. ԳՇ-ն, ուժայինները կկանգնեն այդ իշխանության կողքին. Անդրանիկ Միհրանյան (video)

Ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը hayeli.am-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին. «Գործող իշխանությունը կորցրել է իր հեղինակությունը, իր լեգիտիմությունը և գործուն հնարավորություններ չունի որոշումներ ընդունել ու դրանք ռեալիզացնել: Նշեմ նաև, որ միջազգային համայնքում, ինչպես նաև Հայաստանի ներսում հայկական պետականությունը կորցրել է իր սուբեկտայնությունը: Այս իրավիճակում անհրաժեշտ է շատ արագ ստեղծել անցումային իշխանություն, մանավանդ որ դրա հնարավորություններն արդեն կան: Իմ կարծիքով ընդդիմությունը մի քիչ ուշանում է: Մենք պատմության մեջ ունենք այսպիսի օրինակներ: Այսօրվա իրականության մեջ, երբ Հայաստանի գործող իշխանություններին չի ընդունում բանակը, չի ընդունում նախագահը, չեն ընդունում հոգևոր երկու առաջնորդները, տարբեր համայնքներ, Սյունիքն ամբողջությամբ չի ընդունում, ուրեմն այս պահին ինստիտուցիոնալ ձևով պետք է ձևավորվի նոր ժամանակավոր կառավարություն և վստահաբար կարող եմ ասել, որ վերոնշյալ թվարկածներս կհամախմբվեն անցումային կառավարության շուրջ: Այդ ժամանակից մենք կարող ենք ունենալ իշխանություն և մեր պետությունն ու ժողովուրդն այլևս անտեր չեն լինի: Եթե ձևավորվի ժամանակավոր կառավարություն, ես կարծում եմ՝ Գլխավոր շտաբը, ուժայինները կկանգնեն այդ կառավարության կողքին ևս, այլապես, եթե այս իշխանությունը շարունակի իր լիազորություններն իրականացնել, ապա ԳՇ սպայական կազմը դուրս կշպրտվի պարզապես ու իշխանութունը կգնա ռեպրեսիվ քայլերի»: 

Անդրանիկ Միհրանյանը համոզված է, որ անցումային, ժամանակավոր կառավարություն ստեղծելու դեպքում, այն կարող է շատ արագ հրահանգ իջեցնել, որպեսզի ուժայինները ձերբակալեն ու դատական գործ սկսեն այս իշխանության նկատմամբ, որպեսզի բացահայտվեն գործող իշխանության հանցագործությունները. «Եթե ձևավորվի անցումային ժամանակավոր կառավարություն և ուժայինները ենթարկվեն այդ կառավարությանը, ապա դա չի կարող ռազմական հեղաշրջման փորձ դիտարկվել»:

 

դիտվել է 5874 անգամ
Լրահոս
Աբսուրդ է․ ընտրություններից հետո այստեղ փակել են գլխավոր հյուրանոցը․ մեզ կոնկրետ հարցեր տվեցին (video) Քոչարյանի գործով դատախազի ինքնազգացողությունը վատացավ «Լեգենդար COP են անցկացնում՝ 30 մլն դոլար են ծախսել՝ 10 օրվա համար․․․»․ Նարեկ Կարապետյանը ծաղրում է (video) «Դե կտեսնե՛ք՝ ՔՊ-ի թևերը կտրելու ենք, խաղը դեռ առջևում է»․ Նարեկ Կարապետյանը փակագծեր բացեց (video) Հայի կարճատեսություն «Ի միջի այլոց, հեսա ինքն ա զանգում»․ Ալեն Սիմոնյանը ուղիղ եթերում ստացավ Հաջիևի զանգը Ալեն Սիմոնյանը պաշտպանու՞մ էր զինված ադրբեջանցուն, երբ զանգեց Հաջիևը (video) ՔՊ-ի արածի հետևանքով՝ Հայաստանը զրկվել է որակյալ ու էժան դեղերից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Արփինե Սարգսյանի ոստիկանը հանգստանում էր Թրամփի բանագնացները Զելենսկուն կոչ են արել չհարվածել ՌԴ նավթավերամշակման գործարաններին «Գեղցինե՛ր, էս ու՞մ եք էշի տեղ դնում, Նիկո՛լ․․․ ու՞ր ես տարել էդ 19 մլն-ը» ․ Նարե Սոսե (video) Ադրբեջանցի զինծառայողը Հայաստանում պաշտպան ունի Բղավոցներ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստին․ «Լսու՞մ եք՝ ինչ է ասում դատախազը, սա ինչ է» (video) Որոշ տարածքների դեպքում գուցե արագացնելու, հերթից առաջ գցելու անհրաժեշտություն լինի․ Միրզոյան Նոր Գեղիում 16-ամյա տղան մաhացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակnցից. կան ձերբակալվածներ Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնացել դատական նիստին. փաստաբանական թիմ Նարեկ Կարապետյանը խայտառակ գներ ներկայացրեց․ «Թանկ գնով դե՞ղ գնել, թե՞ ուտելիք» (video) #ՈՒՂԻՂ. «Ստու՛մ ես. Ալիևը հենց հիմա սպառնալիքներ է ուղղում Փաշինյանին». Դերենիկ Մալխասյան (video) Ուկրաինական թեմատիկան ԵՄ գագաթնաժողովում կարող է մղվել երկրորդ պլան. Politico Արագածոտնի մարզում մի խումբ տղաներ, շանտшժի միջոցով 13-ամյա աղջկա նկատմամբ սեռшկան nտնձգություններ են իրականացրել. կան ձերբակալվածներ Նիկոլ Փաշինյանը հայ-ռուսական հարաբերություններում «զադնի է դնում». «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով նիստի ժամանակ մեղադրող դատախազի ինքնազգացողությունը վատացավ (video) Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Ռոբերտ Քոչարյանին դատարանի դահլիճում դիմավորեցին ծափողջույններով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am