Նիկոլ Փաշինյանի բարբարոսների ապստամբություն է սպասվում

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում խոսել է Հայաստանում առկա ներքաղաքական ճգնաժամի մասին և ներկայացրել իշխող ուժի՝ իրավիճակի հանգուցալուծման պատկերացումը: Լենա Նազարյանի պատկերացմամբ՝ հանգուցալուծումը կարող է լինել արտահերթ ընտրությունները: Ժողովուրդը կասեր՝ հասել ենք, իջեք:
Մոտ մեկ ամիս առաջ ուսապարկերի խմբակցությունը հավաքվեց Ծաղկաձորում, երկու օրվա վոյաժների մեջ էր, իբր քննարկում էր արտահերթ ընտրությունների հարցը, հետո պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը մի հայտարարություն է տարածել նրանց անունից, որում ասվում էր, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու, որովհետեւ նախ չկա հանրային պահանջ, եւ երկրորդ՝ ընդդիմությունը համաձայնության չի գալիս իշխանության հետ:
Հիմա, երբ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը Հայաստանում ներքաղաքական լարվածությունը հասցրել է գագաթնակետին, Նիկոլ Փաշինյանի տեղը նեղվել է, նորից իր ուսապարկերից մեկի միջոցով շրջանառության մեջ է դրել արտահերթ ընտրությունների թեման:

Կարելի է ասել, որ սիմուլյանտների, ավանտյուրիստների իշխանությունն առաջնորդվում է օրվա կուրսով, երբ հանրային ճնշման դոզան ավելանում է, սրանք ոտուձեռ են ընկնում, փորձում են ընդդիմության հետ լեզու գտնել, իսկ հենց թուլանում է, նորից մտնում են իրենց բեսպրեդելի մեջ:

Բայց մի բան անհասկանալի է մնում: ԳՇ հայտարարությունից հետո հրավիրված հանրահավաքին Նիկոլ Փաշինյանի աջակից բարբարոսները, որոնք հոխորտում էին փռթել-թափել ընդդիմությանը, բոլոր նրանց, ովքեր իրենց կուռքին կասեն աչքիդ վերեւը հոնք կա, կատեգորիկ մերժում էր արտահերթ ընտրություն անցկացնելու Նիկոլ Փաշինյանի հրապարակային արված հարցադրում-առաջարկը: Սեփական օլիգարխիայի, քրեական հեղինակությունների կողմից հրապարակ բերված այդ խաժամուժը ոռնում, ճչում , հակադրվում էր Նիկոլ Փաշինյանի հարցումներին ի պատասխան՝ ուզում եք ես հեռանամ, ուզում եք արտահերթ ընտրություններ անցկացնենք:
Բա եթե ձոր հրոսակախումբը, որին ժողովուրդ եք անվանում, դեմ է արտահերթ ընտրություններին, քանի գլխանի եք, որ ժողովրդի կամքին դեմ եք գնում, քանի գլխանի եք, որ արհամարհում եք ժողովրդի պահանջը, բա, սազում է ժողովրդական բաստիոն հռչակած Հայաստանում դեմ գնալ ժողովրդի պահանջին: Չեք մտածում, որ բարբարոսները մի ապստամբություն էլ իշխանության ու Նիկոլ Փաշինյանի դեմ կանեն՝ պահանջելով հարգել իրենց կամքը:

Անի Սահակյան

դիտվել է 4777 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am