Պաշտոնական վիճակագրությունն անտեսել է Նիկոլին այդքան ուրախություն պատճառած ՀԴՄ կտրոնները

Հայաստանի պետական վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2021թ-ի առաջին ամսվա օպերատիվ տնտեսական ցուցանիշները: Տարին,սկսվել է տնտեսական անկմամբ.
Տնտեսական ակտիվությունն անկում է ապրել 7.5%, արդյունաբերության – անկումը կազմել է 10.8%, առևտրի ծավալները նվազել են 15.1%, ծառայություններինը` 10.3%, արտաքին առևտրաշրջանառություն անկումը կազմել է 16.8% , արտահանման և ներմուծման նվազումը` համապատասխանաբար` 11.3% և 20%: Միջին ամսական աշխատավարձերը նվազել են 3.8%ով,սա այն դեպքու, երբ տեղի է ունեցել նաև գնաճ, որը ըստ պետական վիճակագրական կոմիտեի տվյալների կազմել է - 4.5%, որն հիմնականում դրամի փոխարժեքի արժեզրկման հետևանք է:
Միակ ոլորտը, որտեղ ընդամենը 0.8% աճ է գրանցվել շինարարությունն է:
Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, գնահատելով արձանագրված տվյալները, գբ-ում գրառում է կատարել, նշելով. «Իհարկե, այստեղ կա նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազային էֆֆեկտ հասկացությունը, սակայն մյուս կողմից պետք չէ մոռանալ նաև տնտեսական պրոցեսների իներցիայի ինչպես նաև կառավարության տնտեսական քաղաքականության դիսկրեցիայի պահը, որոնք երկուսն էլ ներկա դրությամբ դեպի ներքև են ձգում տնտեսությունը: Հետևապես վերահաստատում եմ ամիսներ առաջ արած իմ դիտարկումը. 3.2% տնտեսական աճի նպատակը 2021թ-ի համար խիստ ամբիցիոզ է իսկ ներկա կառավարման պայմաններում կասեի՝ անհասանելի»:
Ընդամենը վերջերս կառավարության հերթական նիստի սկզբում, մինչ օրակարգի հիմնական հարցերին անդչադառնալը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2021 թվականի փետրվարի առաջին 15 օրերի տվյալներով՝ հանրապետությունում հսկիչ դրամարկղային կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազարով ավելի գործարք, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին։
«Իսկ դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31․4 մլրդ դրամով։ Ընդ որում, ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրը դեռևս covid-ի ազդեցությունները չկային, որովհետև Հայաստանում կորոնավիրուսի դեպք դեռ չէինք արձանագրել։ Իսկ 2020 թվականի փետրվարը շատ լուրջ աճ արձանագրեց 2019 թվականի նկատմամբ։ Հարկ է արձանագրել, որ փետրվարի առաջին 15 օրերին էական աճել են նաև արտահանման և ներմուծման ծավալները։ Իհարկե, էլի ասում եմ, որ այստեղից հետևությունն այն է, որ տնտեսությունը կարծես թե մտնում է վերականգնման փուլ։ Սա շատ կարևոր նորություն է»,- հայտարարել է Փաշինյանը։
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն դրմաշրջանառության մասով գրանցված 31 մլրդ աճը վերագրել է երեք ոլորտների․ սպառման ծավալներն են ավելացել, այսինքն՝ մանրածախ սպառման ոլորտը, արտադրության ոլորտը և ծառայությունների մատուցման ոլորտը։
Փաստորենб փետրվարի առաջին 15 օրվա թվերը, որոնք Նիկոլ Փաշինյանին այդքան մեծ ոգևորություն են պատճառել ի զորու չեն եղել խայտառակ մեծ անկման դեմն առնել։ Բանն այն է, որ Նիկոլի ուրախության առիթը դարձած ՀԴՄ կտրոնների թիվն աճել է հիմնականում սգո արարողությունների և հարսանյանց արարողակարգային ծառայությունների շնորհիվ։ Մահվան դեպքերն աճել են, իսկ հարսանյաց արարողությունները, որոնք տևական ժամանակ չէին իրականացվում նախ համավարակի, ապա նաև պատերազմի պատճառով, այժմ ավելի մեծ թվով են իրականացվում։ Փաստորեն եթե թաղումներն ու հարսանիքները չլինեին, մենք ծառայությունների ոլորտում կունենայինք ոչ թե 10,3 տոկոս անկում, այլ ավելի շատ։
Կառավարությունն ու վարչապետը այս ողջ ընթացքում բառ անգամ չեն ասել նոր ներդրումների մասին, ըստ էության որևէ նոր տնտեսական նախագիծ չի մեկնարկել, չկա անգամ իրատեսական ծրագիր։
Նման պայմաններում գոյատևման միակ ճանապարհը մնում է արտաքին պարտքը, բայց դրա ռեսուրսները ևս անսահման չեն։

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 2474 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am