Փաշինյանական մղձավանջ. Հայաստանի միակ դաշնակիցները Էրդողանն ու Ալիևն են

Միայն մղձավանջային երազներում կարելի է տեսնել, որ Հայաստանը կապրի օրեր, երբ մեր հակառակորդ Թուրքիան ու Ադրբեջանը հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ կարտահայտվեն... Այդ օրն էլ իրականություն դարձավ...

Ուրեմն, Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք Հայաստանի հետ ոչ միայն դիվանագիտական հարաբերություններ չունեն, այլև դեռևս խաղաղության համաձայնագիր չեն ստորագրել, դեռ Թուրքիան Հայաստանի հետ սահման չի բացել ու հանկարծ, երբ Հայաստանի ընդդիմությունը փորձ է անում հասարակական ընդվզումը պիկի հասցնել՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը, Թուրքիան ու Ադրբեջանը կրկնում են նախ Փաշինյանի տված գնահատականն ու դատապարտում այն...

Ինչպես հայտնի է, երեկ Փաշինյանը Գլխավոր շտաբի հայտարարությունը որակեց որպես՝ «ռազմական հեղաշրջման փորձ»: Ժամեր անց, պարզվեց, որ այդ գնահատականը արձագանք է ստանում մեկ իմքայլականների, մեկ էլ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների մոտ:

«Մի քանի օր առաջ տեղեկություններ են ի հայտ եկել այն մասին, որ Հայաստանի դաշնակիցները կրկին ցանկանում են թարմացնել հայկական բանակը, արդիականացնել այն։ Ինչի՞ համար։ Ո՞ւմ դեմ»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ չհնչեցնելով, սակայն, Հայաստանի դաշնակցի անունը։ «Պատերազմն ավարտված է։ Եթե ինչ-որ մեկն ապրում է ռևանշիստական գաղափարներով, ապա կտեսնի այս բռունցքը։ Թող չփորձարկեն մեր համբերությունը», - հերթական անգամ սպառնացել է Ալիևը և հավելել. - «Հայկական բանակ այլևս չկա և չպետք է լինի։ Մենք երբեք թույլ չենք տա, որպեսզի մեզ համար սպառնալիք ստեղծվի, կամ ազատագրված տարածքներ վերադարձող մեր քաղաքացիների համար վտանգներ ի հայտ գան»: Նա միևնույն ժամանակ պնդել է, որ ի տարբերություն հայկական բանակի՝ ադրբեջանական զինված ուժերը կշարունակեն ուժեղանալ։ Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը ձեռք է բերում և ձեռք կբերի ժամանակակից սպառազինություն, այդ երկրի զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներն էլ, ըստ նրա, թույլ կտան ավելի օպերատիվ և մարտունակ բանակ ունենալ։ «Մեր զինված ուժերի կատարելագործումը շարունակվում է, կնքված են նոր պայմանագրեր, մենք ձեռք ենք բերում աշխարհում ամենաարդիական զենքը, այն արդեն բերվում է Ադրբեջան, մատակարարումը շարունակվում է»,- այսօր ասել է Ալիևը: Նա նշել է, թե «պատերազմը Ղարաբաղում հրատապ է դարձրել ապագայում բանակն արդիականացնելու հարցը»: «Բարեփոխումները կլինեն ավելի ճկուն, դրանք ուղղված կլինեն ավելի մրցունակ բանակ ստեղծելուն»,- նշել է Ալիևը:

Այնուհետև «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, հղում անելով «Անադոլու» թուրքական լրատվական գործակալության հաղորդագրությանը, հայտնեց, թե Անկարայում «վճռականորեն դատապարտում են Հայաստանում հեղաշրջման փորձը»: «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Անկարան «դեմ է ռազմական հեղաշրջմանը որևէ երկրում»:

Եթե պատերազմից հետո շուրջ 3 ամիս մեզանում խոսակցությունների, կասկածների, ենթադրությունների մակարդակում էին տեսակետները, որ մեր տարածաշրջանում թուրքական ծրագիր է գործել և դրա հիմքում մարդիկ համոզում էին հայտնում, որ Փաշինյանի իշխանության բոլոր քայլերը պատերազմի օրերին վկայում են այն մասին, որ այդ պատերազմի ելքն ի սկզբանե որոշած են եղել, ապա հիմա, երբ Անկարան ու Բաքուն միաբերան պաշտպանում են Փաշինյանի իշխանությանը, ավելին՝ սատար են կանգնում նրա իշխանությանը, էլ ի՞նչ ուրիշ բացատրություն կարելի է տալ այս երևույթին:

Հայաստանի ներքաղաքական որևէ գործընթացի վերաբերյալ Հայաստանի անկախության 3 տասնամյակների ընթացքում Թուրքիայից ու Ադրբեջանից որևէ գնահատական լսել էի՞նք... Ինչո՞ւ են Էրդողանն ու Ալիևն այդպես գուրգուրում ու դողում Փաշինյանի իշխանության համար...

Այս հարցի պատասխանը առավել քան խոսուն է ու տրամաբանական. Անկարայի ու Բաքվի համար Փաշինյանը «դաշնակից է», մի դաշնակից, որը Հայաստանի իրական դաշնակցի ու գործընկերների հետ հարաբերությունները ոչնչացրել է ու շարունակում է ոչնչացնել: Ուրիշ ապացույցներ պետք չեն: Փաշինյանը գերադասում է թուրքերի ու ադրբեջանցիների հետ գաղտնի պայմանավորվածությունները, քան՝ Հայաստանի իրական դաշնակիցների ու գործընկերների հետ լիարժեք հարաբերությունները ի շահ Հայաստանի:

Հետևաբար՝ ի՞նչ է սա, եթե ոչ դավաճանություն ընդդեմ Հայաստանի, Արցախի և Հայաստանի ու Արցախի քաղաքացիների:

դիտվել է 2077 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am