Հայկական ապրանքների «կրքեր» հիմա էլ Ադրբեջանո՞ւմ

Ադրբեջանը գյուղատնտեսական ապրանքներ է ներկրում Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից, հայտնել է օրերս Meydan TV անկախ լրատվական կայքը` վկայակոչելով ադրբեջանցի տնտեսագետ Վահիդ Մեգերամովին: «Կարող եմ լիակատար վստահությամբ ասել, որ Վրաստանից ստացվող կարտոֆիլը հանդիսանում է հայկական արտադրանք: Վրաստանի գյուղատնտեսական շուկա Հայաստանից հասնում է ոչ միայն կարտոֆիլ, այլ նաև խոշոր և մանր եղջերավոր անասուններ, մրգեր, մասնավորապես՝ ծիրան»,- նշել է փորձագետը՝ մեկնաբանելով նորությունն այն մասին, որ Ադրբեջան ներկրվող կարտոֆիլի հիմնական մասը ստացվում է Վրաստանից: Մագերամովի խոսքերով` միայն Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող անասնապահական տնտեսությունից այս տարի Վրաստան է ուղարկվել 700 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որոնց մի մասն այնուհետև հասել է Ադրբեջան՝ արդեն վրացական պիտակով: Հոդվածի վերջում ադրբեջանական պարբերականը նշում է, որ ի տարբերություն Ադրբեջանի գյուղատնտեսական ապրանքների, հայկական ապրանքները ունեն բարձր որակ և էկոլոգիապես մաքուր, իսկ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ խաղաղ պայմանագիր կնքելու դեպքում Ադրբեջանը կկարողանա գնել որակյալ ապրանքներ ավելի ցածր գնով, այլ ոչ թե դրանք կներկրի Վրաստանից: Այսպիսով, Ադրբեջանում պնդում են՝ Վրաստանից ներկրվող կարտոֆիլը հայկական է: Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները առայժմ չեն մեկնաբանում երկիր ներմուծվող հայաստանյան ծագման արտադրանքի մասին պնդումները: Հայաստանի հետ պաշտոնական տվյալներով ապրանքաշրջանառություն չունեցող Ադրբեջանում ժամանակ առ ժամանակ հաղորդում են միայն, որ Մաքսային իրավախախտումների դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից առգրավվել է Վրաստանի տարածքով երկիր ներմուծված հայկական արտադրության ապրանք և անմիջապես էլ ոչնչացվել: Վերջին միջադեպը անցյալ ամիս էր: Ըստ պաշտոնական հաղորդագրության, որ հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները, ադրբեջանցի սահմանապահները առգրավել են հայկական արտադրության ապրանքների խմբաքանակ՝ այդ թվում 17 միավոր սպիրտային ըմպելիք, ինչպես նաև գյուղատնտեսական արդյունաբերական ապրանքներ: Հիշեցնենք, վերջերս Հայաստանում հանրային մեծ հնչեղություն ստացավ ադրբեջանական ծագման խնձորի ապօրինի ներկրման փաստը, քրեական գործ հարուցվեց, որով մեղադրանք առաջադրվեց 8 անձի, այդ թվում՝ Պետեկամուտների կոմիտեի պաշտոնյաների, կան կալանավորվածներ: Ադրբեջանական խնձորի թոհուբոհի շուրջ` գործ ունեինք կաշառքով, հարկերից խուսափելու և ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու անօրինական գործարքների հետ: Ի՞նչ են «պարզաբանելու» ադրբեջանական իրավապահները, թե՞ լռելու են... Ամեն դեպքում, փորձը ցույց է տալիս, որ, եթե ԼՂ խնդրի չկարգավորման պայմաններում Հայաստանում ադրբեջանական, իսկ Ադրբեջանում հայկական բիզնեսի զարգացման հնարավորությունները զրոյական են, այնուամենայնիվ, Հայաստանում Թուրքիայից ներկրվող ապրանքների դեմ պայքարը չի իրականացվում: Դրա պատճառը շատ հստակ է, նախ դա անիմաստ է, երկրորդն էլ` ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Հայաստանի իշխանությունները դա բացառելու հարցում գործնական քայլեր չեն վարում, թերևս, գիտակցելով դրա անիմաստ լինելը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am