«Անդրանիկ Քոչարյանին լավ եմ ճանաչում. նա վախկոտ մարդ է, սովորական «засранец»». Յուրի Խաչատուրով. տեսանյութ
«Վերջերս լսեցի այն ընկերոջը, եթե նրան կարելի է ընկեր անվանել՝ Անդրանիկ Քոչարյանին, ասում է՝ կկրակենք: Գիտե՞ք՝ ես նրան լավ եմ ճանաչում, նա չգիտի՝ ով կգա իշխանության, մեկ սրա կողմն է, մեկ մյուսի, մեկ երրորդի, նա դժբախտ մարդ է, և վախկոտներից վախկոտ: Նա բեղեր է պահում, իրեն թվում է՝ լավ տղա է, բայց նա սովորական «засранец» է»,-Ազատության հրապարակում ասաց գեներալ Յուրի Խաչատուրովը: