Կրեմլն ասում է՝ Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի, թե ինչ իշխանության է արժանի

Այն բանից հետո, երբ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և զգուշացրեց նրան իր ժողովրդի դեմ ուժ չկիրառել, Փաշինյանը հայտարարեց, որ զինված ուժերի հրաժարականի պահանջից հետո աշխատանքից ազատել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Փաշինյանի առաջարկով, աշխատանքից ազատել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին, որը, համարձակվեց ծիծաղել «Իսկանդեր» համալիրների մասին Փաշինյանի խոսքերի վրա:

Այժմ, ինչ դերակատարություն է ունենալու Հայաստանի ներքաղաքական կյանքի հանդարտեցման հարցում Ռուսաստանը:

Կրեմլը տագնապով է հետևում Հայաստանում ստեղծված իրավիճակին, բայց կատարվածը համարում է երկրի ներքին գործ, որը Կովկասում Ռուսաստանի Դաշնության կարևոր և մերձավոր դաշնակիցն է, այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք տագնապով ենք հետևում Հայաստանում իրավիճակի զարգացումը: Մենք դա համարում ենք բացառապես Հայաստանի ներքին գործ, որը Կովկասում մեր շատ կարևոր և մերձավոր դաշնակիցն է», ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունները:
Երեկվա «Իսկանդերային» խայտառակությունից հետո այսօր Փաշինյանը փորձեց փրկել իրավիճակը:

Նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի 8-րդ կետի ձևակերպումը հետևյալն է՝ Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում ու բարեփոխումների մեկնարկ, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, թե վերջին ամիսներին այս թեմայով ինտենսիվ քննարկումներ են ունեցել, որոշակի նախնական եզրակացությունների են եկել և, ըստ էության, ձևակերպել են օրակարգ, թե ինչպես ու ինչպիսի ձևաչափերում պետք է իրականացվի ԶՈՒ բարեփոխումը։

«Այսօր ես մտադիր եմ ստորագրել որոշում աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ Պաշտպանության նախարարի գլխավորությամբ, որն արդեն կիրականացնի ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգի ճանապարհային քարտեզի ժամանակացույցի ձևավորումը», - ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ այս գործընթացում մտադիր են էլ ավելի սերտ համագործակցություն հաստատել Ռուսաստանի հետ։ «Համոզված ենք, որ այս գործընթացի արդյունքում այդ համագործակցությունը կդառնա ավելի արդյունավետ։ Հույս ունեմ, որ մինչև ճանապարհային քարտեզի ամփոփման ամսաթիվը մենք այս հայեցակարգային աշխատանքի առնվազն մեծ մասը իրականություն կդարձնենք ու գործնականում կսկսենք ձեռք բերված պայմանավորվածությունների ի կատար ածումը, որոշումերի իրագործումը», - ասաց Փաշինյանը։

Մի օր նա գերտերություն՝ Ռուսաստանի Իսկանդերը որակում է որպես անորակ զենք, թե՝ «10 % -ով» է պայթել, այսօր՝ նա խոսում է, թե պատրաստ է սերտ համագործակցություն հաստատել Ռուսաստանի հետ...

Այս խեղկատակությունը որքա՞ն դեռ պետք է շարունակվի՝ մի բան ասել, մեկ-երկու օր հետո իբր «ուղղել» ասածը: Գրեթե 3 տարի նա մնաց իշխանության՝ 3 րոպե անգամ չգիտակցեց, թե ինչ է նշանակում պետություն ու պետության ղեկավար:
Ինչևէ, Կրեմլից, եթե անգամ լինեն զանգեր, Պեսկովի հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի, թե ինչ իշխանության է արժանի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3699 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am