Ովքե՞ր են ձերբակալված դատավորները եւ դատախազը․ մանրամասներ

hraparak.am-ը գրում է.Գլխավոր դատախազությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել՝ հաստատելով մեր ավելի վաղ հայտնած տեղեկությունը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի, մեկ այլ դատավորի եւ դատախազի ձերբակալության մասով։ Դատավորներին կալանավորելու եւ որպես մեղադրյալ ներգրավվելու համար գլխավոր դատախազը պետք է միջնորդությամբ դիմի Արդարադատության խորհրդին, իսկ խորհուրդը սովորաբար որոշում է բավարարել այն եւ առաջարկում է նախագահին համաձայնություն տալ դատավորին կալանավորելու եւ մեղադրյալ ներգրավվելու։ Այսպես, դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են, իսկ Վ. Վարդանյանի վերաբերյալ միջնորդությունները քննարկվելու են այսօր։ Տեղեկացանք, որ այժմ Արդարադատության խորհուրդը նիստ է գումարել։ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պողոսյանի ձերբակալման մասին մենք ավելի վաղ էինք հայտնել, սակայն իրավապահները չէին շտապում հաստատել լուրը, դրանից առաջ էլ ձերբակալվել էր նրա վարորդը գումարային միջնորդության համար։ Այսպես, ովքեր են ձերբակալվածները։ Աղվան Պողոսյանը ծնվել է 1972 թվականին Երևան քաղաքում։ 1995 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ 1993 մինչև 1999 թվականն աշխատել է Երևանի Շենգավիթի ժողդատարանի գրասենյակում՝ որպես գործավար։ 1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական։ 2003 թվականից աշխատել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։ 2008 թվականից մինչ օրս զբաղեցնում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը: Այժմ փաստորեն նրա փոխարեն ժամանակավորապես պետք է դատարանի նախագահ նշանակվի, իսկ Աղվան Պողոսյանը կազատվի պաշտոնից օրինական ուժի մեջ մտած դատավճռի արդյունքում։ Մյուս ձերբակալված դատավորը Վանիկ Վարդանյանն է, նա ծնվել է1953 թվականին Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում, ընդամենը մեկ տարուց պետք է թոշակի գնար։ 1973 թվականից մինչև 1975 թվականը ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 1975 թվականից մինչև 1981 թվականը սովորել ԵՊՀ իրավաբանական ‎ֆակուլտետի հեռակա բաժնում։ 1982 թվականից ծառայության է անցել ՀՀ Ոստիկանության համակարգում` նշանակվելով Հրազդանի ՆԳ բաժնի տեղամասային տեսուչի պաշտոնում։ 1991 թվականին նշանակվել է Հրազդանի ՆԳ բաժնի քննչական բաժանմունքի քննիչ, 1992 թվականին՝ նույն բաժնի ավագ քննիչ, իսկ 2006 թվականին՝ ՀՀ Ոստիկանության ՔԳՎ ենթակա ստորաբաժանումների Կոտայքի մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ։ 2008 թվականից մինչ օրս աշխատում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Նա ամուսնացած է, ունի երկու երեխա։ Երկու պաշտոնյաններից բացի՝ ձերբակալվել է նաեւ մարզի դատախազներից Սեւակ Շհոյանը։ Նա 42 տարեկան է, ծնունդով Վարդենիսից, սակայն աշխատում էր Երեւանում, 3 տարի առաջ է տեղափոխվել Վարդենիս։ Այս ձերբակալությունները կապված են տարիներ առաջ կալանավորված անչափահաս Գոռ Գալստյանի հետ։ Գոռը վեճի ժամանակ դանակահարել էր մեկ այլ քաղաքացու և կալանավորվել։ Պատժի կրումից ազատելու համար նրա ծնողները ցանկացել էին գումարով ազատել որդուն, սակայն գործն ավարտին հասցնել չէին կարողացել։ Այս գործի շրջանակներում կալանավորվել է տղայի հայրը և Վարդենիսի պետական քոլեջի տնօրենի եղբայրը՝ Հայկ Կարապետյանը, ով փոխանցել է գումարը վարորդին։ Վարդենիսում շրջանառվող լուրերի համաձայն՝ որդու մորը ևս բերման էին ենթարկել, սակայն նա այժմ ազատության մեջ է։ Այսպես, Գ.Գ.-ի (Գոռ Գալստյանի) ծնողները Վարդենիս քաղաքի բնակիչ Հ.Կ-ի (քոլեջի տնօրենի եղբայր Հայկ Կարապետյան) և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կ.Մ-ի միջոցով գործով վարույթ իրականացնող՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա.Պետրոսյանին տվել են 11.343.373 ՀՀ դրամին համարժեք 23.000 ԱՄՆ դոլար կաշառք՝ իրենց որդուն մեղմ պատասխանատվության ենթարկելու, նույն գործով մեղադրյալ՝ իրենց դստեր ամուսին Մ.Կ-ին (Գոռ Գալստյանի փեսան) պատասխանատվությունից ազատելու նպատակով: Ա.Պետրոսյանը 2016թ. մարտի 18-ին կայացրել է պայմանավորված դատական ակտը: Քրեական գործով կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել են Վարդենիս քաղաքի բնակիչներ Կ.Գ.-ն (Գոռ Գալստյանի հայրն է), Մ.Գ.-ն (Գոռ Գալստյանի մայրն է), Գ.Գ.-ն (Գոռ Գալստյան) և վերջին գործով միջնորդ Է.Չ.-ն, ովքեր տվել են խոստովանական ցուցմունքներ: Կաշառք տալուն օժանդակելու համար ձերբակալվել են Վարդենիս քաղաքի բնակիչ Հ.Կ.-ն (քոլեջի տնօրենի եղբայրը) և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կ.Կ.-ն: Նույն գործով կաշառք ստանալու համար ձերբակալվել է նաև Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Ս.Շհոյանը:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am