Լավ, ինչքան կարելի է «կաշին փրկելու» համար խորտակել երկիրը

Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել նաև սակարկման առարկա, 1in.am-ին երեկ տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով գերիների վերադարձի խնդրին։ Նա Ադրբեջանի այս պահվածքը տեղին չի համարել մի պարզ փաստի բերում՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ արձանագրված է գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձնելու հստակ պարտավորություն՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով։ Ընդգծելով, որ դա եռակողմ հայտարարություն է, և այդ հայտարարությամբ ձևակերպված պարտավորությունները կիսում են հայտարարության տակ ստորագրած բոլոր երեք կողմերը՝ վարչապետը նշել է, որ հայկական կողմն ինտենսիվ աշխատում է, որպեսզի հնարավորինս արագ լուծում տա այդ հարցին:

Դիտարկմանը, թե հայկական կողմը պայմանագրի կետերը, կարծես թե, կատարում է անթերի, մյուս կողմը խախտում է այդ պայմանավորվածությունը և հարցին, թե «ինչո՞ւ ենք մենք շարունակում մեր այդ վարքագիծը՝ չդնելով պայման. քանի դեռ այդ խնդիրը, 8-րդ կետը՝ մասնավորաբար, չի բավարարվել, մենք չենք գնում առաջ ոչ մի կետով», Փաշինյանը պատասխանել է․ - «Նախ, կարծում եմ, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի պրոցեսները չմտնեն փակուղի, և մենք թեմայի վրա ու օրակարգի շուրջ շարունակում ենք աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ տեսնում ենք, որ իրական հնարավորություն կա, որպեսզի խնդիրը լուծենք: Եվ իրական հնարավորություն կա, որ ունենանք կոնկրետ արդյունքներ: Երբ տեսնենք, որ նման հնարավորություն չկա, իհարկե, ժամավաճառությամբ չենք զբաղվի»:

Վարչապետն ասել է, որ մշտական կապի մեջ են Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, այդ թեմայի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև շփումներ են տեղի ունենում: Եվ, կա հույս և համոզմունք, որ այդ խնդիրները կլուծվեն:
Փաշինյանը, փաստորեն, արձանագրում է, որ Ադրբեջանը գերիների խնդիրը դարձնում է սակարկման առարկա, իսկ ո՞վ է դրա համար մեղավոր... Փաշինյանը չքմեղանում է, կարծես ինքը չի դրա մեղավորը:

Քանի անգամ ասվեց, որ պետք չի որևէ բանակցության գնալ Ադրբեջանի հետ, որևէ փաստաթուղթ ստորագրել, քանի բոլոր գերիներին Ադրբեջանը չի վերադարձվել: Բայց Փաշինյանն իր համառությամբ՝ գնաց այդ քայլին: Հիմա ումի՞ց է բողոքում: Չգնայիր, փաստաթուղթ չստորագրեիր, պարզ չէ՞ր, որ Ադրբեջանը գերիներին դարձնելու էր սակարկությունների առարկա...

Հաջորդը: Պատերազմում կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելուց հետո պատերազմի պարտության պատասխանատվությունը ցրելու նպատակով Փաշինյանը որոշել է ռուսական զենքն էլ դարձնել «բռակ»:

Նա նույն հարցազրույցում անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կիրառվել:

Նվեր Մնացականյանը Փաշինյանից հետաքրքրվել է՝ այդ ակնարկն իրե՞ն է ուղղված, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը, - խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»: Դիտարկմանը՝ այդպե՞ս էլ է լինում, Փաշինյանը նշել է. «Չգիտեմ: 80-ականների զե՞նք էր գուցե»:

Հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե եթե ինքը լիներ պետության ղեկավարը, մենք այս պարտությունը չէինք կրի, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Կարող է ասածս մի քիչ զավեշտալի թվալ, բայց ցանկացած ոք, ով 2020թ. սեպտեմբերին, հոկտեմբերին, նոյեմբերին չի եղել Հայաստանի ղեկավար, կարող է այդ նույն բանն ասել: Եվ ոչ մեկ հակառակը չի կարող ապացուցել: Հարցնե՞նք: Ցանկացած ոք՝ անկախ կենսագրությունից, անուն-ազգանունից, կարող է ասել, որ եթե ես լինեի, Ադրբեջանը չէր համարձակվի հարձակվել: Մենք չէինք պարտվի: Եվ այլն, և այլն: Բայց նաև մենք պետք է իրապես հասկանանք պարտության խորքային ծագումնաբանությունը: Շատ լավ, եթե սա պարտություն է, որը ծագել է երկու տարվա կամ երկու ամսվա ընթացքում, եկեք արձանագրենք և ապացուցենք դա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Դեռ մի կողմ թողնենք զենքի կիրառման մասնագիտական հարցերը, որից հաստատ Փաշինյանը ոչինչ չի հասկանում, որովհետև որևէ մեկի համար պարզ չէ, թե ինչ է նշանակում՝ «հրթիռը պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»...

Ընդհանրապես, որքանո՞վ է արդարացված սեփական «կաշին» փրկելու համար հայ-ռուսական հարաբերություններին, որոնք խորտակվել են հենց իր օրոք, կրկին հարված հասցնել:

Այս աստիճան տգետ ու ոչ ադեկվատ, պետության շահը չգիտակցող երևույթի է՞լ ինչ անուն դնես...

Ահա առաջին արձագանքը՝ Ռուսաստանից...

Պետդումայի Պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Զավարզինը «Говорит Москва» («Խոսում է Մոսկվան») ռադիոկայանին տված հարցազրույցում արդեն իսկ քննադատել է Փաշինյանի կարծիքը: Նա նշել է, որ այդ կերպ Փաշինյանը որոշել է ընդգծել իր անմեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքներում: «Երբ մարդը ձգտում է անմեղ լինել, նա դա կկապի և «Իսկանդերներին», և մեղավորը հայ ժողովուրդն է, և զինվորականներն են մեղավոր: Դա, իհարկե, իրականությանը չի համապատասխանում: Մեր «Իսկանդերները» շատ բարձր ճշգրտության զենքեր են, դրանք արդեն իրենց դրսևորել են տարբեր վարժանքներում: Դա պարզապես բացարձակ սուտ է և նույնիսկ կասկածի ենթակա չէ: Իզուր չէ, որ Արևմուտքը հաճախ է խոսում այդ կարճ հեռահարության հրթիռները բանակցային գործընթաց բերելու մասին: Սիրիայում դրանք օգտագործվել են շատ ճշգրիտ և բազմիցս: Ես, մեղմ ասած, համաձայն չեմ Փաշինյանի այս կարծիքի հետ», նշել է Զավարզինը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3944 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am