42-ամյա վարորդը Hyundai Sonata-ով մխրճվել է ծաղկի սրահի մեջ․ կան վիրավորներ
Այսօր՝ փետրվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 42-ամյա Արա Քարհանյանը իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել շուկայի հարևանությամբ գործող ծաղկի սրահի մեջ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 16 փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ, հավանաբար, վերջիններս վրաերթի են ենթարկվել:
Բարեբախտաբար, կրպակի ներսում գտնվող մի քանի աշխատակիցներ չեն տուժել, սակայն կրպակը կրել է նյութական մեծ վնաս՝ կոտրվել են ապակիները, թափվել ու վնասվել է գույքն ու մեծ թվով ծաղիկներ:
Փաստի առթվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածների և ծաղկի կրպակի սեփականատիրոջ ինքնությունը: