Սասուն Միքայելյանը Շուշիում զբոսնելու համար թող դիմի տիկին Էրատոյին

«Ես հուսով եմ՝ մինչև մահս պիտի Շուշիի փողոցներով քայլեմ: Պինդ ու հոգով ուժեղ պիտի լինենք և փառք մեր նահատակներին: Ես խոնարհվում եմ մեր որդեկորույս մայրերի առաջ: Միշտ պետք է հիշենք՝ որտեղ ընկան այդ տղաները, արդեն սրբավայր է և մենք պարտավոր ենք վերադառնալ մեր սրբավայրերը»,- այս մասին հայտարարել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

Դավաճան Նիկոլ Փաշինյանի հանցակիցը, փաստորեն, չի հասկացել, որ ոչ միայն Շուշին, այլ Արցախն անվերադարձ հանձնում էր այն ժամանակ, երբ իր շեֆը տուշոնկի գործ էր կարում հաղթած զորավար Մանվել Գրիգորյանի վրա, ով Արցախն ազատագրած գեներալին նվաստացրեց բանտում, ապա սպանեց՝ անդառնալի քայքայելով նրա առողջությունը: Այս մարդը չի հասկացել, որ Արցախն ու Շուշին հանձնել ենք այն ժամանակ, երբ իր հողատու շեֆը արցախյան ազատամարտի գեներալներին էր վարկաբեկում, ով արշավ էր սկսել այս մարդկանց դեմ, որին պաշտոնից էր ազատում, որի նկատմամբ քրեական գործ էր հարուցում, հանձնեցինք, երբ իշխանության լամուկները Արցախի նախագահի գլուխ էին կոտրում, երբ պատերազմ հաղթած նախագահ Քոչարյանին էին դատարանից դատարան տանում, երբ անգամ իր մարտական ընկերոջը՝ Սերժ Սարգսյանին էին քրեական հետապնդման ենթարկում: Իսկ Սասուն Միքայելյանը երբեմն անձայն էր հանցակցում այս դավաճանական ծրագրին, երբեմն էլ ինքն էր առաջին ջութակի դեր ստանձնում ՝ հայտարարելով, որ թավշյա հեղափոխության հաղթանակն ավելի կարեւոր էր, քան արցախյան ազատամարտի հաղթանակը:

Հիմա եկել մեռնել-ապրելուց է խոսում, Շուշիից է խոսում: Շուշին ու Արցախը սիրողը պատերազմի օրերին ինչ սիմուլյանտություն ասես չարեց, որ հեռու մնար Արցախից ու նրա պաշտպանությունից: Կասկածելի հանգամանքներում իբր վիրավորում ստացավ, հետո իբր երկար ժամանակ ապաքինվում էր, իսկ այդ ընթացքում իր շեֆն ու յուր Էրատոն հանձնում էին մեր հայրենիքը:

Հիմա փոխանակ իր նախկին խոստմանը հավատարիմ գնա եւ Արցախը հանձնողին փրթի ու թափի, հնդկական ֆիլմ է ցուցադրում՝ <Չմեռնեմ, տեսնեմ Շուշին>> մոտիվներով: Սասուն Միքայելյանը, բարձրաձայն տվայտանքների մեջ ընկնելու փոխարեն, ճիշտ կանի իր երազանքների պահով դիմի տիկին Էրատոյին, ում հետ բավականին ջերմ հարաբերություններ ունի: Տիկին Էրատոն սերտ եւ ուղիղ կապի մեջ է իր ադրբեջանցի ընկերուհու հետ, ում խոստանում էր իրականություն դարձնել Արցախում մուղամ լսելու երազանքը, հիմա այդ երազանքը կատարվել է, եւ վստահ ենք, որ եւ Մեհրիբան Ալիեւան իր հերթին մեծահոգաբար կընդառաջի Աննա Հակոբյանին խնդրանքին՝ Սասուն Միքայելյանին զբոսանքի հնարավորություն տալ Շուշվա փողոցներում:

Հա, ի դեպ, տասն օր առաջ դուք չէիք, պարոն Միքայելյան, որ հայտարարում էիք, թե մենք չենք պարտվել: Բա էլ ինչ խնդիր կա, գնացեք եւ հաղթանակած հողի վրա ինքչան կուզեք, զբոսնեք՝ առանց սպասելու ձեր մեռնելուն կամ հանգուցյալ կյանքին:

Անի Սահակյան

դիտվել է 2405 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am