Նիկոլի սեփական մեխը իր գլխին, թե ուրիշի

Գլխավոր դատախազությունն առաջարկում է քրեականացնել զպարտությունն ու վիրավորանքը, եթե դրանք ուղղված են իշխանության ներկայացուցիչին և կապված են նրանց ծառայողական պարտականությունների հետ։ Նախագծով իշխանության ներկայացուցիչ են հիշատակվում պետական կամ համայնքային քաղաքական պաշտոնյաները: Եթե նախկինում իշխանության ներկայացուցչի կարգավիճակ ունեցող պաշտոնյաներն էին պաշտպանված վիրավորանքից քրեական արգելքով, ապա նախագծով «պաշտպանության տակ է առնվում» ողջ հանրային ծառայության համակարգը, ինչը ներառում է պետական համակարգի նկատմամբ քննադատության հասցեատեր բոլոր պետական մարմիններին ու դրանց ծառայողներին: Հեղինակները կարծում են, որ մեդիադաշտում լուրջ խնդիրներ կան, ու դրանք իրավական կարգավորում են պահանջում։ Ավելին՝ նախագծում զրպարտությունը դիտարկվում է որպես առավել բարձր հանրային վտանգավորություն ունեցող արարք: Նախագիծն առայժմ գործադիր և օրենսդիր մարմիններում չի քննարկվել, այն մի քանի օր առաջ է տեղադրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։ Կայքի՝ քվեարկության համար նախատեսված բաժնում քվեարկողների 88%–ը դեմ է արտահայտվել առաջարկին։
Այս նախագծին նախորդել էր մեկ այլ նախաձեռնություն։ Աժ–ում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Իմ քայլ»–ից Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագիծը։ Քաղաքացիական օրենսգրքում առաջարկվում է փոխել զրպարտության և վիրավորանքի համար տուգանքի գործող շեմը։ Վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամի փոխարեն սահմանել մինչև 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում՝ 2 միլիոնի փոխարեն՝ մինչև 10 միլիոն։ Թեև արդարադատության փոխնախարարը ԱԺ–ում զգուշացրեց, որ սահմանված չափերը համահունչ չեն անգամ եվրոպական սահմանաչափերին, բայց նախագիծն ընդունվեց առանց փոփոխությունների։
Վերադառնալով շրջանառության մեջ դրված նախագծին՝ այն դեմ է Հայաստանի ստանձնաձ միջազգային բոլոր պարտավորություններին, որոնք առնչվում են խոսքի ազատությանը։ Հայաստանում զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացվել են 2010-ը թվականին, այն ժամանակ կառավարությունը հաշվի էր առել ԵԽԽՎ-ի կոչն անդամ պետություններին Եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի ու Մարդու իրավունքների կոնվենցիայի համաձայն՝ ոչ միայն արգելվում է քրեականացումը, այլ նաև արգելվում է պետական իշխանության ներկայացուցիչներին հատուկ պաշտպանությամբ օժտելը՝ գտնելով, որ հանրային գործառույթներ իրականացնող, հանրային ռեսուրսներ տնօրինող պաշտոնյաները ընդհակառակը, պիտի ավելի նվազ պաշտպանված լինեն զրպարտության և վիրավորանքի գործերում, քանզի իրենք այսպես թե այնպես ունեն ավելի մեծ հնարավորություններ պաշտպանվելու, ի տարբերություն հասարակ քաղաքացու։
Հանրային քննարկման դրված նախագծով քրեական օրենսգրքում պաշտոնյային վիրավորելը կամ զրպարտելը պատժվում է տուգանքով՝ 100 հազարից 500 հազար դրամի չափով: Իսկ նույն արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով, պատժվում է տուգանքով՝ 500 հազարից մինչև 3 միլիոն դրամով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
Դատախազության առաջարկն կոշտ քննադատության են արժանացրել նաև մի շարք լրագրողական կազմակերպությունների կողմից։ Համարում են, որ փոփոխությամբ առաջարկվող քրեական պատասխանատվությունը, ընդհուպ ազատազրկումը գործիք կարող է դառնալ պաշտոնյաներին սուր քննադատությունից զերծ պահելու, հասարակության առջև նրանց հաշվետվողականությունը նվազագույնի հասցնելու համար։ Կոչ են անում հրաժարվել այդ փոփոխություններից։
Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը սահուն քայլերով շարժվում է դեպի բռնապետություն: Նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո օրեր շարունակ բունկերից բունկեր վազող ու այնտեղից լայվեր անող Նիկոլ Փաշինյանին թվում է՝ ինքն իր դիրքերն ամրապնդել է այնքան, որ կարող է արդեն զբաղվել այն գործով, որն ամենից շատն է սիրում, ու ինչն իր մոտ ամենալավն է ստացվում՝ ընդդիմադիր գործիչների որս՝ իրավական բեսպրեդելի կիրառմամբ եւ խոսքի ազատության սահմանափակում:

Անի Սահակյան

 

դիտվել է 1403 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am