Ռուսաստանն օգտագործում է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հավասարակշռությունը

«168 ժամ» թերթը գրում է. «Ռուսաստանը չի կարող հետաքրքրված լինել տարածաշրջանում իր ազդեցությունը փոքրացնելու հարցում։ Դա բավականին տարօրինակ կլիներ ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ցանկացած ուրիշ պետության համար։ Եթե որեւէ մեկը կարծում է, որ Ռուսաստանը պետք է աշխատի իր ազդեցությունը փոքրացնելու ուղղությամբ, ապա նրան խորհուրդ կտամ այցելել հոգեբույժի։ Ինչ վերաբերում է՝ մեծացնում է, թե չի մեծացնում շանսերը, ցավոք, առկա փաստերն այնպիսին են, որ Ադրբեջանն իսկապես կտրուկ ավելացրել է Ռուսաստանից զենքի ձեռքբերման ծավալները եւ շատ հնարավոր է, որ այդ պատճառով որոշակիորեն խախտվել էր բալանսը։ Այդ փաստի անուղղակի ընդունման մասին խոսում է Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումները Հայաստանին, ընդ որում՝ ուզում եմ նշել, որ դա կա՛մ անվճար է, կա՛մ վարկով։ Էլ չեմ խոսում ռազմաքաղաքական այն երաշխիքի մասին, որը կապված է միասնական զորամիավորման  ստեղծման պայմանագրի կնքման եւ համանման որոշումների հետ, որոնք նոր գումարման Պետդուման արդեն հասցրել է վավերացնել։ Եթե մենք զենք վաճառեինք միայն Ադրբեջանին, իսկ Հայաստանին՝ չվաճառեինք կամ չտայինք, դրանով իսկ կխախտեինք բալանսը։ Բայց խնդիրն այն է, որ այդ բալանսը պահպանվի։ Ներկայիս աշխարհում շատ դժվար է իրականում խոչընդոտել կամ արգելել սպառազինությունների մատակարարումները, իսկ բալանսի պահպանումը մեր ձեռքերում է եւ մենք այն օգտագործում ենք»,- «168 ժամ» թերթին ասել է ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը՝  մեկնաբանելով Միջազգային ճգնաժամային խմբի դիտարկումը, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը կասկած է առաջացնում՝ արդյոք ՌԴ-ն ավելի շատ հետաքրքրված է տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելո՞ւ, թե՞ հակամարտությունը կարգավորելու հարցում։ Ըստ նրա՝ դա բոլորովին աղերս չունի քրեական բիզնեսի հետ, ինչպես նշում են ռուս որոշ քաղաքագետներ. «Այդ «որոշ քաղաքագետները» որեւէ կերպ չեն մասնակցում հակամարտության կարգավորման գործընթացին եւ ոչ մի պատասխանատվություն չեն կրում իրենց խոսքերի համար։ Իրենց հայտնած տեսակետը ոչ այլ ինչ է, քան հերթական հռետորաբանություն։ Զենքի վաճառքն իրականացվում է պետական պայմանագրերի հիման վրա։ Ե՛վ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանն աշխարհում ճանաչված պետություններ են, եւ այդ տեսակետից ոչ մի քրեական գործունեությամբ, ինչպես այդ անանուն աղբյուրներն են բնորոշում, Ռուսաստանի Դաշնությունը չի զբաղվում եւ չի խախտում միջազգային իարվունքի ոչ մի նորմ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am