Փաշինյանն ու Ալիևը էլի պայմանավորվածություն ունե՞ն

Հայաստանը բանակի բարեփոխումներ կանցկացնի Ղարաբաղում մարտերից հետո, կօպտիմալացնի բանակի թվաքանակը, կանցնի սպառազինության և ռազմատեխնիկայի նոր համակարգերի, երեկ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ռազմաշինության գործընթացը սկզբունքորեն շարունակվում է, իսկ այսօր Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակը որոշում է ազգային զինված ուժերի բարեփոխումներն անդառնալի և անվիճելի առաջնահերթություն: «Իհարկե, հաշվի առնելով մարտական փորձը և Ղարաբաղում հայտնի իրադարձությունները՝ մենք կվերանայենք հետևյալ հարցերը՝ մարտական օպտիմալացում, առաջին հերթին՝ մարտական բաղադրիչի մեծացման, նոր համալիրներով սպառազինման, կադրային ներուժի պահպանման, սպաների, պետական ծառայողների և պայմանագրային զինծառայողների պաշտոնների մակարդակի բարձրացման միջոցով»,-նշել է Հարությունյանը:

Ընդ որում, նրա խոսքով, ջանքերը կուղղվեն կառավարման համակարգերի, հետախուզության, ՌԷՊ, ՀՕՊ և անօդաչու ավիացիայի, հրթիռային և հրետանային զորքերի զարգացմանը: Նա հիշեցրել է, որ ս.թ. հունվարի 25-30-ը երկկողմ համաձայնագրերին համապատասխան Հայաստանում է գտնվել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՀՀ ԶՈւ բարեփոխման և արդիականացման հարցերով աջակցության համար: «Համատեղ աշխատանքի արդյունքների հիման վրա մշակվել են առաջարկություններ Հայաստանի զինված ուժերի արդիականացման շրջանակում հետագա գործողությունների և միջոցառումների վերաբերյալ, ընդ որում, շատ լուրջ շեշտ է դրվել տվյալ գործընթացի ռազմատեխնիկական բաղադրիչի վրա»,-նշել է նախարարը:

Այսպես, ՀՀ ՊՆ նախարարը Հայաստանում ռազմական ռեֆորմի անցկացման մասին է ազդարարել և հաշվի առնելով Արցախում պատերազմը՝ կվերանայվեն հետևյալ հարցերը՝ մարտական և թվային կազմի օպտիմալացում՝ հաշվի առնելով նպատակային խնդիրները, առաջին հերթին՝ մարտական բաղադրիչի ավելացման միջոցով, առաջնային ուղղություններով սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր համալիրներով և համակարգերով ընտրողական վերազինում, կադրային ներուժի պահպանում, սպաների, պետական ծառայողների և պայմանագրային զինծառայողների համալրվածության մակարդակի բարձրացում:

Մի կողմից Վաղարշակ Հարությունյանը խոսում է մարտական և թվային կազմի օպտիմալացման մասին, մյուս կողմից՝ մարտական բաղադրիչի ավելացման միջոցով, առաջնային ուղղություններով սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր համալիրների անհրաժեշտության մասին է խոսում:

Այսօր, երբ ակնհայտ է, թե ինչ վտանգավոր իրավիճակում են հայտնվել Հայաստանն ու Արցախը՝ թուրք-ադրբեջանական տանդեմի ամրացման պայմաններում, ակնարկել հայկական բանակում սպասվող օպտիմալացման մասին, իսկապես անհեթեթություն է:
Հաջորդը, Վաղարշակ Հարությունյանը, ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է, որ Հայաստանը կապահովի Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը... «Նախ և առաջ ես կցանկանայի անմիջապես նշել, որ «միջանցք» տերմինի օգտագործումը սխալ է, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապերին», - ասել է Հարությունյանը: Ըստ նրա, համաձայն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության, որը թվագրված է 2020թ. նոյեմբերի 9-ին, միայն Լաչինն է միջանցք, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, մնացած բոլոր դեպքերում խոսքը միայն տրանսպորտային հաղորդակցությունների մասին է: «Պատասխանելով ներկայացված հարցին՝ կարող եմ ասել, որ Հայաստանը, իր պարտավորություններին համապատասխան, կապահովի վերը նշված տրանսպորտային հաղորդակցության անվտանգության պահանջների պահպանումը: Բանակը դրա պաշտպանության մեջ ներգրավելու հարցը ներկայումս դրված չէ, և տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունը, կրկին եռակողմ հայտարարության համաձայն, վստահված է Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության մարմիններին»:

Այսինքն, տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունը ռուսներն են իրականացնելու, իսկ Հայաստանը պարտավորված է լինելու ապահովել Ադրբեջան-Նախիջևան տրանսպորտային հաղորդակցության անվտանգությո՞ւնը...

Իսկ կարո՞ղ է պարզվի, որ Հայաստանն ու Ադրբեջանը գրավոր կամ բանավոր այլ պայմանավորվածություններ էլ ունեն, որի համատեքստում Հայաստանը այլ պարտավորություններ ունի ստանձնած:

Վաղարշակ Հարությունյանը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում, թեև հայտարարել է, որ հայկական կողմը շահագրգռված է Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ընդլայնման հարցում, սակայն նաև հարկ է համարել շեշտել, որ երկրորդ ռազմաբազայի ստեղծման անհրաժեշտություն չկա: «Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի ընդլայնման և ուժեղացման հարցը միշտ էլ եղել է օրակարգում, և հայկական կողմը միշտ էլ դրանում շահագրգռված է եղել թեկուզ այն պարզ պատճառով, որ ռազմակայանն ամբողջ կազմով ներառված է Հայաստանի և Ռուսաստանի ԶՈւ միացյալ զորամիավորման մեջ։ Սա նշանակում է` ռազմակայանի հնարավորությունների ընդլայնումն իր հետ կբերի համատեղ զորամիավորման ներուժի ավելացման, որը երկկողմ հիմքով գործում է կովկասյան տարածաշրջանում», - ասել է նա։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5901 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am