ՀՀ-ից Արցախ օգնությունը չի հասել. ռուսները մինչև վերջ բացելու են պատերազմի առեղծվածներն ու փակագծերը

«Հայերը դեռ կշարունակեին կռվել, նրանք կդիմադրեին, եթե հասներ այն օգնությունը, որը խոստացել էր Նիկոլ Փաշինյանը», սա վերջերս ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Սոլովյովի և ռուս ռազմական փորձագետ ու զինվորական թղթակից Ալեքսեյ Լեոնկովի միջև զրույցի ընթացքում արձանագրված դիրքորոշում է:
Սոլովյովն ու Լեոնկովը նոր բացահայտումներ են անում, նյութը թարգմանել և հրապարակման է պատրաստել 168.am-ը:

«Պարտվողը բացի իրենից՝ բոլորին մեղադրում է: Ես ասել և ասում եմ՝ Արցախը հայկական է: Ես ասել և ասում եմ, որ Ղարաբաղի բանակն ու ժողովուրդը, ու սրա համար ադրբեջանցիներն ինձ ատում են, խիզախորեն կռվել են: Ես ասել և ասում եմ, որ Ալիևը կատարելապես հաղթեց Փաշինյանին: Ես ասել և ասում եմ, որ ձեր Փաշինյանը չի կատարել Հայաստանի ժողովրդի կողմից իր վրա դրված հիմնական պարտականությունները: Նա չպաշտպանեց Արցախը»,- իր հեղինակային հաղորդման ժամանակ նշում է ռուս քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Սոլովյովը:

Նա նաև հավելել է, որ, եթե անգամ ադրբեջանցիների կողմից կռվել են թուրքերը, սիրիացի ահաբեկիչները, նրանք կատարել են իրենց խնդիրը: «Այո, ես կտրուկ դեմ եմ ՆԱՏՕ-ի բանակի օգտագործմանը: Դա հակասում է մեր ազգային շահերին: Բայց խոսքն Ալիևի դիրքերից հարցին նայելու մեջ է: Նրա առջև խնդիր է դրված եղել, նա կատարել է այն: Փաշինյանի առջև դրված է եղել խնդիր, և նա ամբողջովին տապալել է այն: Նա դավաճանել է Արցախն իր անկարողությամբ և ապաշնորհությամբ: Սա իմ անձնական կարծիքն է»,- ասել է Սոլովյովը:

Իր հերթին՝ Վլադիմիր Սոլովյովի հետ ուղիղ տեսակապի ժամանակ ռուս ռազմական փորձագետ ու զինվորական թղթակից Ալեքսեյ Լեոնկովն ասել է, որ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, Հայաստանի ղեկավարության կողմից Արցախին հասցվող էական օգնության բացակայության արդյունքն էր:

«Բառերով ամեն բան գեղեցիկ էր հնչում՝ մարտակոչ, Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու կոչ, սակայն կամավորները ներկայանում էին զինկոմիսարիատներ, իսկ նրանց ասում էին՝ սպասեք: Արցախից ռումբեր, փամփուշտներ էին խնդրում, անհրաժեշտ տեխնիկա, համազարկային կրակային համակարգերի գծով մասնագետներ, բայց ոչինչ չէր հասնում Արցախ»,- ասել է Լեոնկովը: Նա նաև հավելել է, որ զորքերի հյուսիսային պաշտպանական գիծը դիմադրում է ադրբեջանական հարձակումներին: Հյուսիսից զորքին դուրս չեն բերում, որովհետև ասում են, որ վտանգ կա նաև այդտեղից ճեղքման: Այդ ժամանակ Շուշի է մտնում երկրորդ խմբավորումը, տիրում Շուշիին, պարզվում է, որ հարավային ճակատն ընկել է, իսկ բուն Շուշին, փաստորեն, պատրաստ չէր պաշտպանության:

«Այսինքն՝ հայերը դեռ կշարունակեին կռվել, նրանք կդիմադրեին, եթե հասներ այն օգնությունը, որը խոստացել էր Նիկոլ Փաշինյանը, երբ ասում էր, որ կպաշտպանի Արցախը: Բայց այստեղ նաև շատ հետաքրքիր փաստեր են բացահայտվում, որոնք արդեն հրապարակվում են տելեգրամ ալիքներում, որ սկսած 2018 թ.-ից՝ Հայաստանը ստացել է բավականաչափ քանակով զենք-զինամթերք, բայց միևնույն ժամանակ՝ Թուրքիայի հետ ինչ-որ գործարքների է գնացել: Այսինքն՝ Հայաստանից Թուրքիայի միջոցով զենք է մատակարարվել սիրիացի ահաբեկիչներին: Ահա այսպիսի հետաքրքիր բաներ են բացահայտվում: Այսինքն՝ այնտեղ նրանք փող էին աշխատում, իսկ Լեռնային Ղարաբաղին, ուր այդ զինամթերքը անհրաժեշտ էր, ոչինչ չէր հասնում»,- ասել է ռազմական փորձագետը:

Ապա Վլադիմիր Սոլովյովը ցույց է տալիս փաստաթղթեր ու ասում, որ, հավանաբար, Ալեքսեյ Լեոնկովը հենց այդ գործարքների մասին է խոսում: Վերջինս հաստատում է Սոլովյովի դիտարկումը: «Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և նրա զինակիցներ, պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը և նախարարի վաղեմի ընկեր, որոշակի շրջանակներին քաջ հայտնի, զենքի առևտրով զբաղվող Դավիթ Գալստյանը զբաղված էին Թուրքիային Սիրիայի պրոթուրքական ահաբեկիչների համար զենք վաճառելով: Սա հանցագործություն է, որի համար ցմահ ազատազրկում պետք է տրվի»,- եզրափակել է Սոլովյովը:

Ուրեմն, պարզ է, որ խոսքը «Պատրոն Դավոյի» միջոցով կնքված կասկածելի ու աղմկահարույց գործի մասին է, որը արդեն տևական ժամանակ քննարկվում է նաև հայկական մամուլում: Այն, որ ռուսական քարոզչամեքենան պարբերաբար անդրադառնալու է Արցախում պատերազմում հայկական կողմի կրած պարտությանն ու Փաշինյանի քայլերի անտրամաբանությունը, դա պարզ էր անգամ պատերազմի օրերին:
Դեռ պատերազմի օրերին ռուս քաղաքական և ռազմական ոլորտի հայտնի փորձագետները վերլուծում էին իրավիճակը ճակատում, ներկայացնում Ադրբեջանի առաջխաղացման ու հայկական կողմի պարտվելու պատճառները, իսկ մեր հասարակությանը երկրի ներսից 44 օր սնում էին կեղծ «հաղթական» հայտարարություններով:

Ըստ ռուս փորձագետի բնորոշման՝ Հայաստանից Թուրքիայի միջոցով զենք է մատակարարվել սիրիացի ահաբեկիչներին, կամ՝ Հայաստանի իշխանությունն Արցախից ռումբեր, փամփուշտներ է խնդրել, անհրաժեշտ տեխնիկա, համազարկային կրակային համակարգերի գծով մասնագետներ, բայց ոչինչ չի հասել Արցախ... Սրանք Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի փորձագետների գնահատականներն են, որոնք էլ իրենց հերթին առաջացնում են նոր հարցեր ու էլ ավելի խորացնում կասկածները, թե ինչու է Փաշինյանը կանխամտածված արգելափակել հայկական կողմի արժանի դիմադրությունը:

Ռուսական քարոզչամեքենան, չի բացառվում, որ մինչև վերջ բացի հայ-ռուսական բանակցությունների վերաբերյալ այլ փակագծեր ևս: Դա կարող է տեղի ունենալ, որովհետև Փաշինյանի իշխանությունը պատրաստ է բոլորին մեղադրել պատերազմում կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելու համար, բայց ոչ երբեք իրեն:

Ռուսները շարոնակում են և շարունակելու են պայթեցնել պատերազմում Փաշինյանի, ինչպես իրենք էլ բնորոշում են՝ «դավաճանական» կեցվածքն ընդդեմ Արցախի: Սա մի իրավիճակ է, որ եթե նույնիսկ ռուսական քաղաքական էլիտան հիմա Փաշինյանի նկատմամբ որոշակի լոյալություն է ցուցաբերում, միևնույն է, չեն ներելու այդ մասշտաբի «դավաճանությունը» ո՛չ ընդդեմ հայերի, ո՛չ էլ ընդդեմ Հայաստանի ռազմավարական դաշնակից՝ Ռուսաստանի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 8803 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am