Ով է իրականում Գագիկ Սողոմոնյանի հեղինակը

Ընդդիմության ակտիվությանը զուգահեռ Նիկոլ Փաշինյանի գոյություն չունեցող իշխանական ապարատն անցել ռեպրեսիաների՝ ընդդիմության գործիչների են անհեթեթե գործերով ձերբակալում,իրենց կողմից փայփայված քրեական հեղինակությունների ընդդիմադիրներին են ձերբակալում, ֆեյքերի որս է սկսված, իշխանական տականքի բերանով էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ապստամբության դեպքում կկրակի ժողովրդի վրա:

Նիկոլ Փաշինյանը մնացել է Գելափի հարցումների, իր ուժային կառույցների դավաճան հպատակների ռեպրեսիաների եւ մի քանի ուսապարկերի սպառնալից հայտարարությունների վրա: Այս մարդը խայտառակ կապիտուլացիայի ստորագրումից հետո ամեն ինչ արեց 44-օրյա պատերազմի պարտության, հինգ հազար զոհերի, հազարավոր հաշմանդամների մեղքը գցել նախկինների գրպանը, ամենաստոր մանիպուլացիաներն արեց, ամենաանհավանական միջոցները կիրառեց, ընդհուպ ասպատակեց Եռաբլուրը, սակայն հասկացավ, որ իր թիկունքում այլեւս ժողովուրդ չկա , անգամ վարչական ռեսուրսով հնարավոր չէ հանրահավաքներ անել, աջակիցներ գնել, դրանք մի քանի կամ լավագույն դեպքում մի քանի տասնյակ անգիտակից շերտ են, որոնց ամենակարկառուն ներկայացուցիչը հարբեցող դերասան Գնել Սարգսյանն է, ով Գյումրիում օրերս հայտարարեց, թե պատերազմին մենք հաղթել ենք:

Պատահական չէ, որ իրականության հետ այսպիսի դաժան առերեսումից հետո երբեմնի ժողվարչապետ, բայց հոգու խորքում բոլոր ժամանակներում բռնապետիկ մեծացած Փաշինյանը պետք է անցներ կոշտ մեթոդների, համատարած քրեական գործեր հարուցեր բոլոր այն շրջանակների նկատմամբ, որտեղից իր իշխանության դեմ ուղղված վախեր է նկատում: Սակայն ամենաաբսուրդը արդեն հանրահայտ դարձած Գագիկ Սողոմոնյան անունով ֆեյսբուքյան ֆեյքի գործն է: Այս գործի շչջանակներում մի քանի մարդու բերման ենթարկեցին, ձերբակալեցին, իսկ Արա Սսաղաթելյանին երկու ամսով կալանավորել են: Ակնհայտ է եւ իրավաբաններն արդեն խոսել են այս ֆեյքի գործի անհեթեթությունների մասին, ի վերջո, խոսքը մի օգտատիրոջ մասին է, որը պարբերաբար Նիկոլ Փաշինյանի ոճով հայհոյախառն, սկանդալային գրառումներ է անում: Հայաստանում վիրավորանքն ու զրպարտությունը դեռեւս ապաքրեականացված են ու աբսուրդ է այս գործով մարդկանց կալանավորելը:
Այս ֆեյքի գործը ցույց տվեց, թե իրականում ինչով է զբաղված մեր ԱԱԾ-ն: Գերիների հարցը թողած, սահմանազատումների հարցը թողած , ընդհանրապես պատերազմում իշխանությունների դավաճանությունների մասին հայտարարությունները թողած՝ հիշենք ԶՈՒ շտաբի պետի զգուշացումներ, Մովսես Հակոբյանի ցնցող բացահայտումներ , նահանջի, Շուշիի հանձնելու մասին հայտարարություններ , Շշուշիի բանկերի փողերի կորուստը ու հազար-հազար բան , Նիկոլ Փաշինյանի ԱԱԾ-ն զբաղված է մի ֆեյքի բացահայտմամբ, հոկտեմբերի 2-ից հետեւում են, թե ով է թաքնված այդ ֆեյքի հետեւում, որը պատերազմի օրերին էլ այնպիսի գաղտնի ինֆորմացիաներ էր տարածում, որոնք իշխանությունը ռազմական դրությամբ արգելել էր լրատվամիջոցներին:
Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ չի կարելի լրատվամիջոցներին զրկել ինֆորմացիա հաղորդելուց, իսկ եթե դա անում ես, ապա պետք է պատրաստ լինես այլընտրանքային աղբյուրի՝ ի դեմս գագիսողոմոնյան ֆեյքերի: Եթե դու իրավունք ունես նման հայհոյախոս լեքսիկոնով գրառումներ անել ֆեյսբուքում, ապա պիտի պատրաստ լինես, որ քեզ քո լեզվով համարժեք պատասխան տվող է հայտնվելու: Այնպես որ Նիկոլ Փաշինյան, երբ լափառոշ կերպով փորձում ես փակել բոլորի բերանը, ուրեմն ստիպված ես վայելել քո երկվորյակին, որը քեզնից ոչնչով գրեթե չի տարբերվում, Գագիկ Սողոմոնյանը քո հայելային արտացոլումն է, քո լափաման բերանի բառաֆոնդն է, սա քո հոգեկերտվածն է, Գագիկ Սողոմոնյանը երկուսուկես տարվա քո ֆեյքահայաստանի իրականության ծնուննդն է: Դու այսդիպիսի գագիկսողոմանյաններ հարյուր-հարյուրներով ունես, որոնց բյուջեից փող ես տալիս:

Անի Սահակյան

դիտվել է 5273 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am