Նիկոլ Փաշինյանի խոստացած «բում»-երն ու 7,6 տոկոս տնտեսական անկումը. YerevanToday

Վիճակագրական ծառայությունր հրապարակել է Հայաստանի տնտեսական անկման՝ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշը 2020 թ․-ին, ըստ որի, անցյալ տարի այն կազմել է «աննախադեպ» 7,6 տոկոս։ Տեղեկացնենք, որ տնտեսության կացության վերաբերյալ իրական պատկերը տալիս է այս ցուցանիշը։ Այս առումով մի քանի ուշագրավ դիտարկումներ։ Նախ տնտեսության ճյուղերի մասին։

Հիշո՞ւմ եք, թե ինչ պոռոտախոսությամբ էին Նիկոլ Փաշինյանն ու նրա շուրջ գտնվող քայլարածները արտահայտվում շինարարության «բումի» մասին։ Մինչդեռ, շինարարությունն անցյալ տարի նվազել է 9,5 տոկոսով։

Արդյունաբերությունը, որտեղ երեք-չորս տարի առաջ աճի բարձր տեմպ էր սկսվել, այս իշխանության տարիներին աստիճանաբար սկսեց նվազել։ Անցած տարի արդեն տնտեսության կարևորագույն այս ճյուղում նույնպես տնտեսական անկում գրանցվեց՝ 0,9 տոկոս։

Առևտրում, որտեղ ընդգրկված է առնվազն մի քանի տասնյակ հազար մարդ, անկումը կազմել է 14 տոկոս, իսկ մանրածախ առևտրում անկման ցուցանիշն էլ ավելի մեծ է՝ 17,3 տոկոս։ ՀԴՄ-ներով այս ոլորտը խեղդող «թավշյա» վարչապետը, անշուշտ տեղյակ է այս վիճակից, բայց շարունակում է հարկային ահաբեկչության միջոցով ՀԴՄ-ների կտրոնները ցույց տալ որպես տնտեսական աշխուժության ցուցիչ։ Մինչդեռ, առևտրում անկման այս տեմպերը ցույց են տալիս, որ մի կողմից նվազել են առևտրով զբաղվողների եկամուտները, մյուս կողմից՝ առևտուր անող բնակչության եկամուտները։

Ծառայությունների ոլորտում նույնպես լուրջ անկում ունենք։ Այս ոլորտը նախորդ երկու տարիներին հնարավորություն էր տալիս տնտեսական աճ ցույց տալ շնորհիվ բուքմեյքերական ընկերություններում խաղադրույքների կտրուկ ավելացման։ Ակնհայտ էր, որ այդ աճը փուչիկ էր, քանի որ արժեք չէր ստեղծում և բնակչության եկամուտներն էր խժռում։ Շահում էին բացառապես վերոնշյալ ոլորտի ընկերությունների սեփականատերերը։ Եվ ահա անցյալ տարի այստեղ նույնպես անկում գրանցվեց՝ 14,7 տոկոս։ Սա նույնպես ապացույց է բնակչության եկամուտների նվազման։

Գյուղատնտեսությունում աննշան՝ 1,4 տոկոս աճը մխիթարանք չի կարող համարվել, քանի որ դա տեղի է ունեցել երեք-չորս տեսակի գյուղմթերքների բարձր բերքի շնորհիվ։ Մնացած բոլոր գյուղմթերքների բերքի անկում ունենք, ինչի վառ ապացույցն էին այս տարի մրգի և բանջարեղենի կտրուկ բարձրացած գները։

Այժմ տեսնենք, թե ինչպիսի՞ն է վիճակը աշխարհում, մեր հարևան և մեր տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող երկրներում։ Գրեթե երեք տարի տնտեսությունը ոչնչացրած և կոլապսի հասցրած «թավշյա» տգետները կարող են պատճառաբանել կորոնավիրուսն ու պատերազմը, որոնցից առաջինի տարածման և անկառավալեի դառնալու, իսկ երկրորդի՝ սկսվելու և ժամանակին չկանգնեցնելու միակ մեղավորները հենց իրենք են։

Այսպես, ՄԱԿ-ի «Համաշխարհային տնտեսական կացությունը և հեռանկարները» զեկույցի համաձայն, համաշխարհային տնտեսությունը նվազել է 4,3 տոկոսով։

Հարևան երկրներից Ադրբեջանում տնտեսական անկումը 4,3 տոկոս է, Վրաստանում՝ 6,1 տոկոս։ Մեր տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող երկրում՝ Ռուսաստանում անցյալ տարվա տնտեսական անկումը կազմել է 3,1 տոկոս։

Ասվածին ավելացնենք, որ անցած տարվա չորրորդ եռամսյակում մեր տնտեսության անկումը ավելի քիչ է եղել քան երրորդում։ Սա նշանակում է, որ պատերազմի ազդեցությունը տարեկան 7,6 տոկոս տնտեսական անկման մեջ կարելի է ասել բացակայում է։ Այն կզգացվի ավելի երկարաժամկետ կտրվածքով։

Սա է երեք տարի առաջ Նիկոլ Փաշինյանի խոստացած թռիչքային տնտեսական զարգացման և լավ կյանքի ներկայիս պատկերը։

Արա Մարտիրոսյան

YerevanToday

դիտվել է 1695 անգամ
Լրահոս
Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան Թրամփ. Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին Ահազանգ. «Սուրբ Աստվածայր» հիվանդանոցում կրքերը չեն հանդարտվում. վեճ՝ փոխտնօրենի և բաժնի վարիչի միջև Ռեյի համախտանիշ. երեխաների մոտ հաճախ առաջանում է գրիպից կամ ջրծաղիկից հետո Ռուսական վերահսկողության տակ է անցել Ժելաննոյե- Երկրորդ բնակավայրը։ Ադրբեջանին Թուրքիայի և Պակիստանի ռազմական օգնությունների ծրագրերը խիստ մտահոգիչ են Հայաստանի համար ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը Ֆերդինանդնե՜րրրրրրր, աուուուուուու՜ Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը բազմաթիվ սխալներով 20.000 օրինակ գիրք է հրատարակել Ադրբեջանն ու Թուրքիան դատաիրավական ոլորտում փոխըմռնման հուշագիր են ստորագրել Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացել Լիբանանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի առաջնորդը Պակիստանում զինյալները փոխհրաձգության ժամանակ 6 զինվորի են սպանել Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունները․ Հայաստանը չէր մասնակցում Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել Տեսեք այս անարդարության աստիճանը. Ի վերջո, այս կեղծավորությանը և երկակիությանը չափ պետք է լինի, չէ՞ Թուրքիայի խորհրդարանը փակ նիստ կանցկացնի Իսրայելի հարցով Բագրատ Սրբազանը Պետրոս Ղազարյանի լարած ծուղակը չընկավ. Վաչե Բրուտյան Դպրությունն Արարատի թագավորությունում․ Միքայել Բադալյան Իսրայելը չորս հրթիռային հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին Հերթական միջադեպը՝ Հարթագյուղի հայտնի մատուռի ճանապարհին Ֆրանսիան կանգնած է հայ եղբայրների կողքին՝ հարգելու նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. Մակրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am